Հոլոքոստն Ալբանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոլոքոստն Ալբանիայում
Երկրորդ համաշխարհային պատերազմ

Հուշաքար Բերգեն-Բելզեն նախկին համակենտրոնացման ճամբարի մուտքի մոտ, Բերգեն, Գերմանիա
Թվական
Վայր Ալբանիա
Պատճառ Հրեական հարցի վերջնական լուծում
Արդյունք սպանվեցին 600 հրեաներ, մի մասը Իսրայել գաղթեց պատերազմից անմիջապես հետո, մյուս մասը` կոմունիզմի փլուզումից հետո

Հոլոքոստը Ալբանիայում, Ալբանիայի տարածքում հրեաների հետապնդում ու ոչնչացում Հոլոքոստի ընթացքում, Հրեական հարցի վերջնական լուծման համար, որը կազմակերպվել է նացիստների և նրանց դաշնակիցների քաղաքականության շրջանակներում։ Ալբանիայի և նրա մարզերի հարյուրավոր հրեաներ արտաքսվել են մահվան ճամբարներ և սպանվել են։ Մարդկության դեմ այս հանցագործությունները տեղի են ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Ալբանիան օկուպացված էր սկզբում ֆաշիստական Իտալիայի, ապա օկուպացվել էր Նացիստական Գերմանիայի կողմից։

Պատերազմի ամբողջ ընթացքում Ալբանիայում են ապաստանել շուրջ 2000 հրեաներ։ Ալբանացիները` հետևելով ալբանական մշակույթի հյուընկալության «բեսա» սովորույթին, լեռնային գյուղերում հաճախ պաշտպանել են փախստականներին և օգնել են Ադրիատիկ ծով հասնել, որտեղից էլ նրանք փախել են Իտալիա։ Իսկ հրեաների մի մասն այդ ընթացքում միացել են երկրում սկսված դիմադրության շարժմանը։

Կոսովոյում, որտեղ բնակչության մեծ մասը ալբանացիներ էին, պատկերը տրամագծորեն հակառակն է եղել. բնակվող 500 հրեաներից շատերը ողջ չեն մնացել։ 1943 թվականի սեպտեմբերին, Իտալիայի կապիտուլյացիայից հետո գերմանական զորքերը գրավեցին Ալբանիան, Կոսովոն և այն տարածքները, որոնք Իտալիայինն էին դարձել։ 1944 թվականին ձևավորվեց ալբանական Վաֆեն Runic «↯↯» (գերմ.՝ die Waffen-SS, [ˈvafən.ɛs.ɛs] - ԷսԷս-ի զինված միավորում) դիվիզիան, որը ձերբակալել և գերմանացիներին է հանձնել Կոսովոյի ևս 281 հրեաների, որոնք հետագայում նետվել են Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբար, որտեղ նրանց մեծ մասը սպանվել է։

1944 թվականի ավարտին գերմանացիների պարտությունից հետո Ալբանիան դարձավ կոմունիստական պետություն Էնվեր Խոջայի ղեկավարությամբ։ Գրեթե հենց այդ ժամանակ էր, որ Ալբանիային բռնակցված Կոսովոյի և Արևմտյան Մակեդոնիայի տարածքներում Առանցքի ուժերը պարտության մատնվեցին հարավսլավացի պարտիզանների կողմից, իսկ պարտիզաներն այդ տարածքները կրկին միացրին`մտցնելով նորաստեղծ Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետության կազմի մեջ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Մեծ Ալբանիայում սպանվել են գրեթե 600 հրեաներ։ Այնուամենայնիվ Ալբանիան պատերազմից դուրս եկավ մոտավորապես 1800 հրեաներով` 11 անգամ ավելին, քան սկզբում էր։ Նրանց մեծ մասը գաղթեցին Իսրայել, բայց 200 հրեաներ (1989 թվականի մարդահամարի` 73) մնացին մինչև 1990-ական թվականների սկզբին կոմունիզմի փլուզումը, որից հետո նրանք էլ տեղափոխվեցին Իսրայել։ Ըստ 2011 թվականի տվյալների 69 ալբանացիներ ճանաչվել են Աշխարհի արդարակյացներ` Հոլոքոստի ժամանակ հրեաների փրկության գործում ունեցած դերի համար։

Ալբանիայի հրեաները պատերազմից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 1930 թվականի Ալբանիայի մարդահամարի, Ալբանիայում կար 34 հրեա։ 1937 թվականին հրեական համայնքը կազմել է 300 մարդ[1][2]։

Ըստ Աղետների Հանրագիտարանի, Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Ալբանիայում ապրում էր շուրջ 600 տեղական հրեաներ և Գերմանիայի և Ավստրիայի շուրջ 400 փախստականներ։ Նրանց մի մասը փորձել էր Ալբանիայով հասնել Պաղեստին։ Բեռլինի Ալբանական դեսպանատունը շարունակում էր մուտքի արտոնագրեր տրամադրել հրեաներին մինչև 1938 թվականը։

Սերբիայի և Խորվաթիայի որոշ հրեաներ նույնպես փախել են Ալբանիա, որտեղ սակայն գտնվել են իտալական իշխանությունների ոչ պակաս վերահսկողության տակ` այնպես ինչպես ալբանական հրեաները[3][4]։ Խորվաթիայի և Սերբիայի շատ հրեաներ, որոնք ապաստան էին փնտրում Կոսովոյում (ֆաշիստական Իտալիայի և Նացիստական Գերմանիայի դրոշի ներքո Ալբանիայի հետ կարճատև միավորման ընթացքում) և որոնց հետ այնտեղ սկզբում լավ էին վարվում, իտալացիների կողմից հետ վերադարձվեցին Բելգրադ և մահապատժի ենթարկվեցին[2]։

Դանիել Ռոմանովսկին բերում է հետևյալ թվերը. Ալբանիայում ապրել են 204 հրեաներ համաձայն նախքան պատերազմը եղած վերջին մարդահամարի, որը Ռոմանովսկին ճշգրիտ չի համարում և մոտ 500 հրեաներ, այդ թվում փախստականներ, բնակվում էին Ալբանիային բռնամիացված շրջաններում։ Բացի այդ եղել են հրեա փախստականներ, որոնք ուղղակիորեն հենց Ալբանիա էին եկել[5]։ Այսպիսով, հրեաների ընդհանուր թիվը այսպես կոչված Մեծ Ալբանիայում կազմում էր մոտ 1000 մարդ։

1927 թվականին ալբանացի հրեաների մեծամասնությունն ապրում էր երկրի հարավ-արևելքում գտնվող Կորչա քաղաքում։ 1938 թվականից հետո Գերմանիայի և Ավստրիայի փախստականները բնակվում էին Տիրանայում և Դուրրասում[6]։

Իտալական օկուպացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանիայի քարտեզը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում

1930-ական թվականներին Ալբանիան գտնվել է ուժեղ իտալական ազդեցության տակ։ 1939 թվականի մարտի 25-ին իտալացի դիկտատոր Բենիտո Մուսոլինին վերջնագիր ներկայացրեց Ալբանիայի թագավոր Զոգու I-ին` պահանջով ընդունել իտալական ռազմական պրոտեկտորատը։ Երբ թագավորը հրաժարվեց կատարել պահանջը, 1939 թվականի ապրիլի 7-ին իտալական զորքերը ներխուժեցին Ալբանիա և զավթեցին այն։ Այսպիսով, Իտալիան վերականգնեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Ալբանիայի նկատմամբ ունեցած իր պրոտեկտերատը[7]։ Իտալիայի կողմից Հարավսլավիայի մի մասն օկուպացնելուց հետո, 1941 թվականին, պրոտեկտորատին միացվեցին ալբանացիներով բնակեցված հարավսլավական տարածքները, մասնավորապես, Կոսովոյի մարզը։ Հարավսլավիա ներխուժումից հետո հրեական համայնքն ավելացավ, քանի որ Մակեդոնիայի և հյուսիսային Սերբիայի (հիմնականում Բելգրադի), ինչպես նաև Գերմանիայի, Ավստրիայի և Լեհաստանի հրեաները տեղափոխվեցին Իտալիայի կողմից վերահսկվող Ալբանիային միակցված Կոսովո։ 1941-1942 թվականներին Ալբանիա եկած փախստականները  ապրում էին Պրիշտինայում, Պրիզրենում և Ուրոշևացում, իտալական վարչակարգի ներքո[8]։ Եկած շուրջ 1 000 հրեաների փախուստը գերմանացիները վերագրում էին հրեական կազմակերպությանը, որը պատասխանատու էր հրեաների երկիր տեղափոխելու կանտրաբանդայի համար։ Փախստականները չէին ենթարկվում այնպիսի ճնշումների, ինչպես Գերմանիայի ենթակայության տակ գտնվող երկրներում էր։ Իտալացիները նրանց համարում էին տնտեսապես շահավետ և «նրանք ներկայացնում էին Իտալիայի շահերը արտասահմանում»[9]։

192 հրեաներ ձերբակալվեցին Իտալիային միակցված Կոտորից, որոնք 1941 թվականի մարտի 27-ի կամ 28-ին տեղափոխվեցին Ալբանիայի նացիստական համակենտրոնացման ճամբարներ, որից հետո նրանց տեղափոխեցին Իտալիայի ճամբարներ[10]։

Փախստականների մի մասը և շուրջ 200 տեղական հրեաներ ներկալման ենթարկվեցին Կավայ տարանցիկ ճամբարում, սակայն նրանց գերմանացիներին չհանձնեցին, իսկ որոշ ալբանական պաշտոնյաներ օգնում էին հրեաներին, անձը հաստատող կեղծ փաստաթղթեր տալով[11][12][13]։

"Կոսովոյի մարզի շուրջ 150 հրեաներ «կանխարգելիչ կալանքի» ենթարկվեցին։ Նրանց ձերբակալեցին և տեղափոխեցին Ալբանիայի Բերատ քաղաք, որտեղ նրանց աշխատանք տվեցին որոշակի գումարով։ Իտալական օկուպացիան գոյատևեց մինչև Իտալիայի պատերազմից դուրս գալը, 1943 թվականի սեպտեմբերը, և մինչ այդ իտալացի զինվորականները հրեաներին չէին հանձնում գերմանացիներին։ Որպես բացառություն, հիշատակվում է այն դեպքը, երբ 1942 թվականի մարտի 14-ին Պրիշտինայում իտալական կարաբիներները հրեաներին հանձնեցին գերմանացիներին. տարբեր տվյալներով 51 կամ որոշ տվյալներով 60 հրեա փախստականների, որոնք հետագայում սպանվեցին Սայմիշտե ճամբարում[14]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընդհանուր թվով 2000 հրեաներ ապաստան են գտել Ալբանիայում[15][16]։

Գերմանական օկուպացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի հունվարին 20-ին Վանզեի կոնֆերասին ներկայացրած հրեաների թվի ցուցակ ըստ եվրոպական երկրների։ Հատկապես աչքի է ընկնում Ալբանիայում 200 հրեաների թիվը 11 000 ընդհանուր թվի մեջ

Իտալիայի պատերազմից դուրս գալուց հետո, 1943 թվականի սեպտեմբերին գերմանական զորքերը օկուպացրին Ալբանիայի գրեթե ողջ տարածքը։

1944 թվականի ապրիլին Պրիշտինայում 281 հրեաներ ձերբակալվեցին ալբանական «Սկանդերբեգ» ՍՍ դիվիզիայի[17] զինվորների կողմից և այնուհետև գերմանացիների կողմից արտաքսվեցին Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբար։

Ալբանիայից ընդհանուր թվով 400-ից ավելի հրեաներ են արտաքսվել այդ ճամբար, որոնցից կենդանի են մնացել մոտ 100 ալբանացի հրեաներ։ Կան պնդումներ, որ ալբանացիները փրկել են գրեթե բոլոր հրեաներին[18], սակայն Դանիել Ռոմանովսկին ցույց է տալիս, որ այսպես կոչված, Մեծ Ալբանիայի տարածքում հայտնված հրեաների ընդհանուր թվից ավելի քան երկու երրորդը զոհվել են։ Ըստ Գերհարդ Գրիմմի գնահատման, գերմանական օկուպացիայի գրեթե 14 ամիսների ընթացքում Մեծ Ալբանիայից արտաքսվել է 591 հրեա։

Համարվում է, որ ալբանական Հոլոքոստում առանցքային դեր է կատարել է կոլաբորացիոնիստական (համագործակցող) կառավարության ներքին գործերի նախարար Ջաֆեր Դևան, ով հրեաների, գնչուների և սլավոնների դեմ ջիհադ հայտարարելով կազմակերպել էր նրանց արտաքսումը նացիստական համակենտրոնացման ճամբարներ[19]։ Միևնույն ժամանակ, որոշ հետազոտողներ պնդում են, թե Ջաֆերը և նրա համախոհ Ագո Ագայը չեն եղել ցեղասպանության համակիրներ և կանխել են նացիստների կողմից մի քանի հազար մարդու ոչնչացումը[20]։

Հրեաների մի մասը միացել են պարտիզանական ջոկատներին, որոնք պայքարում էին զավթիչների դեմ։ Պեպեն Բիրո Կանտոսը պարտիզանական ջոկատում էր, իսկ պատերազմից հետո դարձավ ալբանական բանակի առավել բարձրաստիճան սպաներից մեկը։ Ինչպես նաև պարտիզանների թվում էին Դարիո Ժակ Արտիտին, Դավիթ Կոենը, Ռուբեն Ժակը, Իոսիֆ Բիվասը և այլք[21]։

Օգնություն հրեաներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանացիներից շատերը օգնություն են ցուցաբերել հրեաներին` նրանց փրկելով տեղահանումից։ Ուսանող Ռեֆիկ Վեսելին փրկել է Հարավսլավիայի հրեական փախստական Մանդիլի ընտանիքը։ Մոշե Մանդելը Ալբանիայում բացել է ֆոտո խանութ և աշխատանքի է վերցրել 16-ամյա Ռեֆիկին։ Երբ գերմանական օկուպացիայից հետո, 1943 թվականի սեպտեմբերին Մանդելին, նրա կնոջը և երեխաներին սպառնում էր արտաքսման վտանգը, Վեսելին թաքցրել է նաև մեծահասակներին, իսկ երեխաներին ներկայացրել է իբրև մուսուլմաններ` մինչև Ալբանիայի ազատագրումը[22]։ Ռեֆիկի ծնողները իրենց գյուղում ոչ միայն Մանդելի ընտանիքի մեծահասակներին են թաքցրել, այլև ուրիշ հրեաների[23]։ Հրեաներին օգնել է անգամ խամաճիկային կառավարության վարչապետ Մուսթաֆա Մերլիկա Կրույան։ Հրեաներին փրկելու համար 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ալբանիայում ընդհանուր թվով 75 մարդ իսրայելական «Աղետների և հերոսության ինստիտուտի» կողմից Յադ Վաշեմի Աշխարհի արդարակյացներ են ճանաչվել[24]։ Հրեաներին փրկելու նկատմամբ ալբանացիների վերաբերմունքը հետազոտողները բացատրում են «բեսա» ազգային սովորույթի պատվի խնդրով (ազնիվ խոսք), որը պահանջում է օգնություն ցուցաբերել հյուրին, թույլ չտալով թշնամուն հանձնել[25]։

Հոլոքոստի հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1990 թվականը Ալբանիայի Ժողովրդական սոցիալիստական հանրապետության քաղաքական և մշակութային փակ լինելու հետևանքով հրեաների պատմության ոչ մի հետազոտություններ այնտեղ չի իրականացվել։ Ռազմական ժամանակահատվածում ալբանահրեական հարաբերությունների թեմայով առաջին գիտական հոդվածը տպագրել է լրագրող Ապոստոլ Կոտանին (անգլ.՝ Apostol Kotani) 1990 թվականին, իսկ այդ թեմայով նրա մենագրությունը լույս է տեսել միայն 1995 թվականին[26]։

2008 թվականի մայիսին Տիրանայում տեղի է ունեցել ալբանացի հրեաների փրկության պատմության գիտաժողով, որը կազմակերպվել էր Բար Իլանի համալսարանին առընթեր Ֆինկլերի անվան Հոլոքոստի հետազոտության ինստիտուտի, Տիրանայի համալսարանի պատմության ֆակուլտետի և Հոլոքոստի ուսումնասիրության Միջազգային ինստիտուտի Յադ Վաշեմ հուշահամալիրի կողմից[27]։ 2010 թվականի սկզբին ԵԱՀԿ-ն տեղեկատվություն չուներ, որ Ալբանիայում Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնելու օր գոյություն ունի[28]։

2007 թվականի ավարտին երուսաղեմյան Յադ Վաշեմ հուշահամալիրում բացվել է ցուցահանդես, որը նվիրված էր մի քանի տասնյակ «Աշխարհի արդարակյաց» ալբանացիների։ Այն հենված էր ամերիկացի լուսանկարիչ Նորման Գերշմանի աշխատանքների վրա[29]։ Նմանատիպ ցուցահանդես է կազմակերպվել 2013 թվականի մայիսին Նյու Ջերսիում (ԱՄՆ)[30]։ Գերշմանը պարբերաբար հանդես է գալիս  իր աշխատանքների շնորհանդեսներով Ալբանիայի տարբեր լսարաններում[31]։

2009 թվականին Ալուշ Գաշին (անգլ.՝ Alush Gashi) վավերագրական ֆիլմ է նկարահանել` «Փրկություն Ալբանիայում»[32]։ Ֆիլմի հերոսուհիներից մեկը դոկտոր Սքարլեթ Էպշտեյնն է, որին պատերազմի ժամանակ փրկել են ալբանացիները[33][34]։

Ռաֆիկ Վեսելիի փրկած Հավր Մանդիլը դարձել է Իսրայելի նորաձևության և գովազդի հայտնի լուսանկարիչ և ստեղծել է իսրայելաալբանական բարեկամության ասոցիացիա[35]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Norman Gershman. Besa: Muslims Who Saved Jews in World War II. — Syracuse University Press, 2008. — 160 p. — ISBN 978-0-8156-0934-6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Robert Elsie. Historical Dictionary of Albania. — 2. — Scarecrow Press, 2010. — P. 218. — 662 p. — (Historical Dictionaries of Europe). — ISBN 9780810873803
  2. 2,0 2,1 Robert Elsie Historical Dictionary of Albania։ JUDAISM(չաշխատող հղում), Historical Dictionaries of Europe, No. 75. The Scarecrow Press, Inc. Lanham • Toronto • Plymouth, UK, 2010 Second Edition. էջ 218 (անգլ.)
  3. Албания՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  4. «Kosovo Holocaust». kosovoholocaust.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. Романовский Д. «Из нашей почты». lechaim.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
  6. Martin Gilbert. The Routledge Atlas of the Holocaust. — 4. — Routledge, 2012. — P. 222. — 304 p. — (Routledge Historical Atlases). — ISBN 9781135108519
  7. Miranda Vickers. The Albanians: a modern history. — 3d ed. — I.B.Tauris, 1999. — P. 137. — 282 p. — ISBN 9781860645419
  8. Paul Mojzes. Balkan Genocides: Holocaust and Ethnic Cleansing in the 20th Century. — Rowman & Littlefield, 2011. — P. 93. — 299 p. — (Studies in genocide). — ISBN 9781442206632
  9. Rodogno, Davide (2006). Fascism's European Empire: Italian Occupation During the Second World War. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-521-84515-1.
  10. Tomasevich, Jozo (2001). War and Revolution in Yugoslavia, 1941–1945: Occupation and Collaboration. San Francisco, California: Stanford University Press. ISBN 978-0-8047-3615-2.
  11. «The Virtual Jewish History Tour: Albania». Jewish Virtual Library. American-Israeli Cooperative Enterprise. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
  12. «Albania» (PDF). The Holocaust Resource Center. Yad Vashem. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
  13. Mojzes, Paul (2011). Balkan Genocides: Holocaust and Ethnic Cleansing in the 20th Century. Lanham, Maryland: Rowman & Littlefield. ISBN 978-1-4422-0665-6.
  14. «Lekatari Mihal». The Righteous Among The Nations. Yad Vashem. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  15. Tomasevich, Jozo (2001). War and Revolution in Yugoslavia, 1941–1945: Occupation and Collaboration. San Francisco, California: Stanford University Press. ISBN 978-0-8047-3615-2.
  16. "Muslims Save Jews in Untold WWll Story". Voice of America. 7 December 2010.
  17. Robert Elsie. Historical Dictionary of Albania. — 2. — Scarecrow Press, 2010. — P. 219. — 662 p. — (Historical Dictionaries of Europe). — ISBN 9780810873803
  18. Harvey Sarner. Rescue in Albania: one hundred percent of Jews in Albania rescued from Holocaust. — Brunswick Press, 1997. — 106 p. — ISBN 9781888521115
  19. «The CIA and Greater Albania: The Origins of the US Role in the Balkans». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  20. AGO SHERO AGAJ – “DIKUSHI”
  21. Harvey Sarner. Chapter One. Albania at War // Rescue in Albania: one hundred percent of Jews in Albania rescued from Holocaust. — Brunswick Press, 1997. — 106 p. — ISBN 9781888521115
  22. «Choosing to act. STORIES OF RESCUE» (PDF). United States Holocaust Memorial Museum. 2012. էջեր p. 9. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին. {{cite web}}: |pages= has extra text (օգնություն)
  23. «Весел и Фатима Весели и их дети». Яд Вашем. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
  24. «Праведники народов мира - по странам и национальной принадлежности спасителей. Статистика на 1 января 2016». Яд ва-Шем. 2016. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  25. Delinda C. Hanley.
  26. , ISBN 978-0-8032-4647-8։
  27. «Конференция по истории спасения албанского еврейства». Jewish.ru. ФЕОР. 26.05.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
  28. «Holocaust Memorial Days in the OSCE Region. An overview of governmental practices». OSCE. 2010 թ․ հունվար. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
  29. «КОДЕКС ЧЕСТИ». Еврейское слово. 2007. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  30. «В США открылась выставка о спасавших евреев албанских мусульманах». Jewish.ru. ФЕОР. 22.05.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  31. «Besa. Muslims Who Saved Jews in World War II» (PDF). University of California. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  32. «SOUTH-EAST EUROPEAN FILM FESTIVAL - LOS ANGELES». seefilmla.org. 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  33. T. Scarlett Epstein OBE. (2010 թ․ ապրիլ). «Albania's remarkable philo-Semitism». Association of Jewish Refugees. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  34. «A Culture of Rescue. Celebrating Jewish-Albanian solidarity against the Holocaust». Embassy of the Republic of Albania in the United Kingdom. 2012 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.(չաշխատող հղում)
  35. «"Студия Гавра" представляет…». Блог Ботинок. 2010 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]