Հոլոքոստը Գերմանիայում
Հոլոքոստը Գերմանիայում, Գերմանիայում նացիստների կողմից հրեաների սիստեմատիկ հետապնդումները և ոչնչացումը 1933 թվականից մինչև 1945 թվականը, որը նացիստների և նրանց դաշնակիցների ընդհանուր քաղաքականության մի մասն էր։
1933 թվականից մինչև 1939 թվականին առաջին փուլով հրեաներին խտրական վերաբերմունք էին ցույց տալիս, թալանում և դրդում էին Գերմանիայից գաղթել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից հետո հրեաներին աքսորում էին գետտո և համակենտրոնացման ճամբար, որտեղ զանգվածային ջարդեր էին կատարում։ Աշխարհամարտի ավարտին Գերմանիայում ողջ է մնացել ավելի քիչ 10 հազար հրեա։
Նախապայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռասայական հակասեմականությունն առաջացել է է XIX դարի կեսերին պանգերմանացիների մոտ։ Վերջինս կապված է եղել Եվրոպայի բոլոր գերմանախոս ժողովուրդների համար ընդհանուր պետության ստեղծման մտահղացման հետ։ Դա մեկնաբանվել է, որպես երկու աշխարհայացքների կենսաբանական պայքար, որոնք կրել են երկու ռասաներ՝ «արիական» և «սեմիտական»[1]։ Լրացուցիչ հիմք են ծառայել նաև Հուլիոս Լանգբերգի և Պաուլա Լեգարդի «մշակութապեսեմիզմ» հոսքի ականավոր ներկայացուցիչների մտահղացումները։ 1920-ական թվականներին հակասեմականության հիմնական գաղափարախոսություն կրողները եղել են գերմանական գրողները, գիտնականները և լրագրողները։ Այդ գաղափարների լայն պրոպագանդայի շնորհիվ, դրանք դարձել են նորաձևություն գերմանական հանրության մեջ[2]։
Հակասեմականությունը եղել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության հիմնական գաղափարախոսական դիրքերը։ Նացիստները համարում էին, որ հրեաների և գերմանացիների համատեղ գոյությունը անհնար է։ Նրանց ծրագիրը նկարագրվել է Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» և Ալֆրեդ Ռոզենբերգի «20-րդ դարի առասպելը»[3]։
Նացիստների իշխանության գալը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռայխսթագի ընտրությունների ժամանակ 1930 թվականին նացիստական կուսակցությունը ստացել է 6,4 մլն ձայն և 107 մանդատ պառլամենտում։ Սկսվեցին հրեաների հանդեպ հալածումները[3][4]։
1932 թվականի ընտրությունների ժամանակ նացիստները ստացել են ամբողջի 37 % ձայն և այլ կուսակցությունների օգնությամբ երկրում ստացել են իշխանություն։ 1933 թվականի հունվարի 30-ին նացիոնալ-սոցիալիստական կուսակցության առաջնորդը՝ Ադոլֆ Հիտլերը նշանակվել է Գերմանիայի ռայխսկանցլեր։ 1933 թվականի մարտի սկզբին բացիստները ստացել են 44 % ձայն, սակայն այնուհետև արգելվել է կուսակցությունների մի շարք և արդեն նոյեմբերին նրանք ստացան 92 % ձայն[3]։
Հոլոքոստի մասին հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիան 1998 թվականից Հոլոքոստի հավերժացման և ուսումնասիրման համագործակցության միջազգային կազմակերպության անդամ է։ Գերմանիայի կառավարությունը և հանրությունը հասկանում են այդ իրադարձությունների պատասխանատվության մասշտաբը։ Գերմանիան մեծ ներդրում ունի այդ իրադարձությունների հիշատակը պահելու համար։ Հոլոքոստի թեման մտցրած է դպրոցական կրթության պարտադիր դասերից մեկը տարբեր առարկաներում պատմությունից մինչև գերմանական գրականության, կրոնի, էթիկայի և այլ առարկաներում[5]։
Զոհերին փոխհատուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիան տալիս է տարբեր դրամական վճարումներ հոլոքոստի զոհերին։ Վճարումները կատարվում են փոխհատուցման օրենքով, ինչպես նաև հատուկ ծրագրերի և ֆոնդերի շրջանակներում։ Դրանից բացի, 1952 թվականին ստորագրվել է Գերմանիայի և Իսրայելի փոխհարաբերությունների մասին համաձայնություն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Михман, 2001, էջ 71
- ↑ Эттингер, 2001, էջ 541
- ↑ 3,0 3,1 3,2 Эттингер, 2001, էջ 542
- ↑ «ku’damm-pogrom» (գերմաներեն)։ kudamm31.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-12-ին։ Վերցված է 2012-8-13
- ↑ «Holocaust Education, Remembrance, and Research in Germany» (անգլերեն)։ Task Force for International Cooperation on Holocaust Education, Remembrance and Research։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-03-ին։ Վերցված է 2012-8-22
Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Михман Д. Катастрофа европейского еврейства. — 1. — Тель-Авив: Открытый университет Израиля, 2001. — Т. 1. — ISBN 965-06-0233-X
- Дан Михман. Катастрофа европейского еврейства. — 1. — Тель-Авив: Открытый университет Израиля, 2001. — Т. 2. — ISBN 965-06-0233-X
- Эттингер Ш. Часть шестая. Новейший период. Глава шестая. Приход нацистов к власти в Германии и геноцид европейского еврейства в годы Второй мировой войны // История еврейского народа. — Иерусалим: Библиотека «Алия», 2001. — С. 541-560. — 687 с. — 3000 экз. — ISBN 5-93273-050-1
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «German Jewish Refugees, 1933-1939» (անգլերեն)։ United States Holocaust Memorial Museum։ Արխիվացված օրիգինալից 2012-05-18-ին։ Վերցված է 2012-2-12
- «Anti-Jewish Legislation in Prewar Germany» (անգլերեն)։ United States Holocaust Memorial Museum։ Արխիվացված օրիգինալից 2012-05-18-ին։ Վերցված է 2012-2-12
- «German Jews during the Holocaust, 1939-1945» (անգլերեն)։ United States Holocaust Memorial Museum։ Արխիվացված օրիգինալից 2012-05-18-ին։ Վերցված է 2012-2-12
- «The Deportation of Austrian and German Jews» (անգլերեն)։ jewishvirtuallibrary.org։ Արխիվացված օրիգինալից 2012-05-18-ին։ Վերցված է 2012-2-12
- «Lenta.ru: В мире: В Лондоне найден уникальный документ о депортации евреев»։ lenta.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-05-27-ին։ Վերցված է 2012-5-11
|