Հոլոքոստը Հունգարիայում
Հոլոքոստը Հունգարիայում, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների հալածանքներն ու ոչնչացումը Հունգարիայում նացիստների ու նրանց հունգարացի դաշնակիցների կողմից։ Արդյունքում զոհվել է Հունգարիայի հրեա բնակչության ավելի քան 70 տոկոսը[1]։
Հակասեմականությունը Հունգարիայում 19-րդ դարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակասեմական տրամադրությունները Հունգարիայում չափազանց ուժեղ են եղել 19-րդ դարում, հատկապես 1848 թվականի հեղափոխության ժամանակ և արտահայտվել են զանգվածային կոտորածների ձևով։ Հունգարական խորհրդարանը դարձել էր հակասեմականության ամբիոն։ Հակասեմական տրամադրությունների գագաթնակետն են դարձել արյունահեղության զրպարտությունը Տիսաեսլարում և 1883-1884 թվականների կոտորածները։ Մինչ 1890-ական թվականների կեսերը հակասեմական շարժումը անկում է ապրել և 20-րդ դարի սկզբին պատմաբան Նիկոլայ Բորեցկի-Բերգֆելդը լավատեսորեն գրել է, թե համասեմական ալիքին «չի հաջողվել այստեղ թողնել խորը «գաղափարական» հետքեր»[2]։
Հորթիի ռեժիմի հակասեմական քաղաքականությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Հունգարիայից վերցվել են մի շարք տարածքներ, երկրի հրեա բնակչությունը պակասել է և 1920 թվականին կազմել 473 հազար մարդ[1]։
Հունգարիայում 1920 թվականից կառավարել է Միկլոշ Հորթիի ավտորիտար ռեժիմը։ Այդ ռեժիմն սկսել է իրականացնել հակասեմական քաղաքականություն 1938 թվականին, երբ ընդունվել է «Առաջին հրեական օրենքը», որով սահմանվել է հրեա բնակչության աշխատանքային զբաղվածության առավելագույն մասնաբաժին՝ 20 %։ 1939 թվականին ընդունվել է «Հրեական երկրորդ օրենքը», որն էլ ավելի է պակասեցրել հրեական բնակչության մասնաբաժինը աշխատանքային զբաղվածության և ձերնարկատիրության ոլորտում։ Դրանից բացի՝ ընդունված օրենքը հրեաներին առանձնացրել է որպես ռասա, ոչ թե կրոնական համայնք, ինչը փոխել է նախկինում քրիստոնեություն ընդունած հրեաների կարգավիճակը։
1941 թվականի հուլիսին Հունգարիայի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին միանալուց հետո հունգարական կառավարությունը Կարպատյան Ռուտենիայում ապրող 18 000 հրեաների համար պատասխանատվությունը հանձնել է գերմանական զինված ուժերին։ Այդ հրեաները, որ չունեին Հունգարիայի քաղաքացիություն, աքսորվել են Կամենեց-Պոդոլսկիի մոտ գտնվող տարածքներ։ Դրանցից 16 հազարը գնդակահարվել է տեղի Այնզատցխմբի զորամասերի կողմից[3][4]։
Կամենեց-Պոդոլսկիի մոտ տեղի ունեցած իրադարձություններից կես տարի անց որպես պարտիզանական գործողությունների տարածման ճնշիչ միջոց հունգարական զորքերը սպանել են 3 000 գերի սերբերի ու հրեաների, որ պահվում էին Նովի Սադի մոտ։
1941 թվականի օգոստոսին ընդունվել է «Երրորդ հրեական օրենքը», որն արգելել է ամուսնություններն ու սեռական կապը հրեաների և հունգարացիների միջև։
Մինչ 1944 թվականի գարուն զոհվել են շուրջ 63 հազար հրեաներ (հրեա բնակչության 8 %-ը)[3]։
«Աշխատանքային գումարտակներ»
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականից հրեաները բռնի կերպով ընդգրկվել են աշխատանքային ջոկատներում (այսպես կոչված «աշխատանքային գումարտակներ»)[3][5]։ Հունգարիայի հրեաներից բացի այդ զորամասերում ընդգրկված էին նաև հրեաներ Սլովակիայի, Ռումինիայի ու Հարավսլավիայի՝ Հունգարիայի կողմից օկուպացված տարածքներից։ «Աշխատանքային գումարտակները» ուղարկվել են հունգարական բանակի կազմում հարկադիր աշխատանք կատարելու Արևելյան ճակատում, իսկ նրանց ընտանիքները մնացել են որպես պատանդներ[6]։ Այդ զորամասեր զորակոչված 50 հազար հրեաներից շուրջ 40 հազարը զոհվել է[1], ընդ որում՝ այդ զորամասերն օգտագործվել են որպես «մահապարտների» (օրինակ՝ ականապատ դաշտով անցնելու համար) և նրանց վերադարձը հայրենիք նախատեսված չէր[7]։ Աղբյուրների մի մասի համաձայն՝ Խորհրդային Միության զորքերի մոտ գերի ընկած հրեաների մի մասը եղել է հունգարական «աշխատանքային գումարտակներից»։ Մասնավորապես նման տվյալներ տարբեր թվերով (սկսած 10 հազարից և ավելի) նշվում են գերմանական պատմական գրականության մեջ приводятся в немецкой исторической литературе[8][9]։ Նրանցից շատերը զոհվել են խորհրդային գերության ընթացքում և Յադ Վաշեմ ինստիտուտի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ համարվում են Հոլոքոստի զոհեր[10]։
Գերմանական օկուպացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1944 թվականի մարտի 19-ին Գերմանիան սկսել է «Մարգարետե» գործողությունը։ Գերմանական զորքերը նվաճել են Հունգարիան, ինչից հետո հրեաները տեղափոխվել են գետտո։ Մասնավորապես 1944 թվականի հուլիսի 15-ին Հունգարիայի ներքին գործերի նախարարը հրամայել է ստեղծել գետտո Բուդապեշտում։ Հրամանի համաձայն՝ գետտոյի համար առանձնացվել են 2000 տներ, որ նշվել են դեղին աստղերով և առանձնացվել պատով։ Նախատեսված էր գետտոյում առանձնացնել ընդհանուր առմամբ 220 հազար հրեաների։ Հունիսի 25-ին Բուդապեշտի հրեաների համար սահմանվել է պարետային ժամ[11]։
Գերմանացիներն սկսել են հրեաներին ուղարկել Լեհաստանի տարածքում գտնվող մահվան ճամբարներ։ Հրեաների տեղափոխման գործով զբաղվել է Ադոլֆ Այքմանը։ Մայիսի 15-ից մինչև հուլիսի 9-ն արտաքսվել է 437 402 հրեա, որոնք բոլորը, բացի 15 000 հազար մարդուց, ուղարկվել են Օսվենցիմ[3]։
1944 թվականի օգոստոսին Հորթին վարչապետ է նշանակել ֆաշիստների դեմ տրամադրված գեներալ Գեզա Լակատոշին։ Վերջինս հունգարական ոստիկանությանը հրամայել է կանխարգելել հունգարացի հրեաներին արտաքսելու բոլոր փորձերը։ Միևնույն ժամանակ շարունակել են գոյություն ունենալ նախկինում ստեղծված «աշխատանքային գումարտակները» հրեաների համար, որտեղ նրանք ենթարկվել են դաժան վերաբերմունքի ու ոչնչացման։
Սալաշիի հեղաշրջում
[խմբագրել | խմբագրել կոդը]1944 թվականի սեպտեմբերին խորհրդային զորքերն անցել են հունգարական սահմանը։ Հոկտեմբերի 15-ին Հորթին հայտարարել է, որ հաշտություն է կնքվել Խորհրդային Միության հետ, սակայն հունգարական զորքերը չեն դադարեցրել ռազմական գործողությունները։ Գերմանիան իրականացրել է «Պանցերֆաուստ» գործողությունը, որի ընթացքում ՍՍ ջոկատի կողմից առևանգվել ու պատանդ է վերցվել Միկլոշ Հորթիի որդին։ Դա նրան ստիպել է չեղարկել հաշտությունն ու իշխանությունը փոխանցել Ֆերենց Սալաշիին։
Սալաշին անմիջապես վերսկսել է հրեաների հալածանքները, որ գրեթե դադարեցվել էին իր նախորդի՝ Լակատոշի օրոք։ Սակայն Սալաշիի քաղաքականությունը հրեաների նկատմամբ եղել է երկակի․ նախկին վարչապետ Դյոմե Ստոյայիի համեմատությամբ նա գերմանացիներին հանձնել է միայն մի քանի տասնյակ հազար հրեաներ՝ Գերմանիա տեղափոխելու համար։ Միևնույն ժամանակ նա թույլ է տվել հրեաներին ոչնչացնել իր «Խաչված նետեր» կուսակցության կազմավորումներին, որոնք դրանից հետո յուրացրել են սպանվածների ունեցվածքը։
Հրեաների փրկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք օտարերկրյա դիվանագետներ էական օգնություն են ցուցաբերել հունգարացիների հրեաների փրկության հարցում։ Հրեաներին փրկողների շարքում հայտնի են Ռաուլ Վալենբերգը, Կարլ Լուտցը, Խոսե Արթուրո Կաստելյանոսը, Ջորջո Պերլասկան և այլք։ Նրանք հրեաներին տվել են իրենց պետությունների փաստաթղթեր, պաշտպանել նրանց նացիստներից և փրկել տասնյակ հազարավոր մարդկանց։ Հունգարացի սուրդոմանկավարժ Դեժյո Կանիժաին թաքցրել է հրեա երեխաների Խուլերի հրեական դպրոցում[12]։
2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Հունգարիայի 837 քաղաքացիներ ճանաչվել են աշխարհի արդարակյացներ Հոլոքոստի ժամանակ հրեաներին փրկելու համար[13]։ «The New York Times» պարբերականի թղթակից Աննա Մաքկորմիկը գրել է Հունգարիայի մասին որպես հրեաների վերջին ապաստանը Եվրոպայում․ «քանի դեռ հունգարացիները կարող են իրենց տեր զգալ իրենց իսկ տանը, նրանք փորձում էին թաքցնել հրեաներին[14]։
Զոհվածների թիվը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ 1941 թվականը Հունգարիայում ապրող մոտ 800 000 հրեաներից Հոլոքոստից հետո կենդանի էր մնացել շուրջ 200 000 մարդ[15]։ Այլ տվյալներով՝ 803-850 հազար հրեաներից զոհվել է շուրջ 565 հազարը։ Երկու տարվա ընթացքում Հունգարիայում ոչնչացվել է, ըստ տարբեր աղբյուրների, 500 հազարից[1] մինչև 600 հազար[16][17] հրեա։ Ընդհանուր առմամբ զոհվել է Հունգարիայի հրեա բնակչության մոտ 70 %-ը[1]։
Ժամանակակից Հունգարիայում գոյություն ունի Հոլոքոստի իրականացման հիմնական մեղքը Սալաշիի ռեժիմի վրա բարդելու միտում։ Ընդ որում, Սալաշիի իշխանության օորոք զոհված հրեաների (հիմնականում քաղաքների բնակիչներ) թիվը մի քանի անգամ քիչ է, քան նրանցը, ովքեր զոհվել են «արտաքսումների» արդյունքում ու «աշխատանքային գումարտակներում» Դյոմե Ստոյայիի վարչապետության տարիներին (հիմնականում գյուղերի ու ոչ մեծ քաղաքների բնակիչներ)։
Գնչուների ոչնչացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազարավոր գնչուներ նույնպես տեղափոխվել են մահվան ճամբարներ։ Ընդհանուր առմամբ Հունգարիայում բնակվում էր 70-100 հազար գնչու, որոնցից մահվան ճամբարներ են ուղարկվել 28 հազարից մինչև 33 հազար մարդ[18]։
Հետպատերազմյան գնահատական
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատյաշ Ռակոշիի՝ Խորհրդային Միությանը հարող ռեժիմի հաստատումից հետո սկսվել են բռնաճնշումներ նախկին վարչակարգի գործիչների նկատմամբ։ Չնայած նրանք հաճախ մեղադրվել են այդ թվում նաև հրեաներին ոնչացնելու հաար, պաշտոնական քարոզչությունը խուսափել է լայնորեն լուսաբանել Հոլոքոստը, առանձնապես 1940-ական թվականների վերջին և 1950-ական թվականների սկսզբին «հակասիոնիստական» շարժման սկսվելուց հետո։
Յանոշ Կադարի ղեկավարության տարիներին նույնպես Հոլոքոստի թեման քիչ է լուսաբանվել։
Հետկոմունիստական Հունգարիայում «Փոխհատուցման մասին օրենքն ընդունվել է 1991 թվականի հունիսին։ Հետագայում այդ օրենքը լրացվել է այլ նորմատիվ ակտերով։ Լրացումներից մեկը վերաբերում է այն հրեաներին, ովքեր զրկվել են ունեցվածքից 1939-1944 թվականներին[19]։
Ի հիշատակ Հոլոքոստի 2005 թվականին Բուդապեշտում՝ Դանուբի ափին տեղադրվել է հուշարձան։
2007 թվականի դեկտեմբերին Հունգարիայի կառավարությունը ստորագրել է համաձայնություն Հունգարիայում հրեական ժառանգության հասարակական հիմնադրամի հետ հետագա հինգ տարիների ընթացքում 21 մլն ԱՄՆ դոլար վճարելու վերաբերյալ որպես Հոլոքոստի ժամանակ տուժածների վնասի փոխհատուցում։ 2012 թվականին Հունգարիայի կառավարությունը պահանջել է վերադարձնել փոխանցված գումարը, որովհետև այդ գումարի կառավարման համար պատասխանատու Claims Conference ամերիկյան կազմակերպությունը չի կարողացել ապացուցել դրանց նպատակային օգտագործումը[20]։
2009 թվականի ամռանը Հունգարիայում մերժվել[21], իսկ 2010 թվականի փետրվարի 22-ին ընդունվել է օրենք, որ Հոլոքոստի ժխտման համար նախատեսում է քրեական պատասխանատվություն՝ ազատազրկում մինչև երեք տարի[22]։ Օրենքը գործնականում առաջին անգամ կիրառվել է 2013 թվականի փետրվարի 3-ին, երբ Բուդապեշտի դատարանը 18 ամսվա բանտարկության է դատապարտել ցույցի մի մասնակցի, որի ձռքին եղել է Հոլոքոստը ժխտող պլակատ[23][24]։
Հունգարական Հոլոքոստն արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Венгрия՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ Антисемитизм в Австро-Венгрии // Еврейская энциклопедия Брокгауза и Ефрона. — СПб., 1908—1913.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 The Holocaust in Hungary Արխիվացված 2019-07-08 Wayback Machine Holocaust Memorial Centre.
- ↑ «Hungary Before the German Occupation». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Jewish Holocaust Survivors from Western Europe, Hungary May Now Be Eligible for Claims Conference Pensions» (անգլերեն). Claims Conference. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 8-ին.
- ↑ Шепетинский Я. Я помню… // Слонимская газета. — 14.07.2010. Архивировано из первоисточника 12 Օգոստոսի 2016.
- ↑ Kulka E. Židé v Československé Svobodově armádě. — 3. — Praha, 1990. — 399 с. — (Naše vojsko). — ISBN 802060068X
- ↑ Deutschland in Geschichte und Gegenwart(գերմ.). — Т. 25—28. — С. 20. — ISSN 0340-5710.
- ↑ Aly G., Gerlach C. Das letzte Kapitel. — Stuttgart, Zürich, 2002. — P. 78. — 484 p. — ISBN 9783421055057 (գերմ.)
- ↑ Вопросы и ответы Արխիվացված 2009-10-26 Wayback Machine, Яд ва-Шем
- ↑ Բուդապեշտ՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ Ryan, Donna F. Deaf people in Hitler's Europe. — Gallaudet University Press. — ISBN 1-56368-126-9
- ↑ «Праведники народов мира - по странам и национальной принадлежности спасителей. Статистика на 1 января 2016». Яд ва-Шем. 2016. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Анна О’Хеэ Маккормик, «The New York Times» от 15 июля 1944 г. Բնօրինակ տեսքտ՝ «It must count in the score of Hungary that until the Germans took control it was the last refuge in Central Europe for the Jews able to escape from Germany, Austria, Poland and Rumania. Now these hopeless people are exposed to the same ruthless policy of deportation and extermination that was carried out in Poland. But as long as they exercised any authority in their own house, the Hungarians tried to protect the Jews.» См.: http://historicaltextarchive.com/books.php?op=viewbook&bookid=7&cid=8
- ↑ Victims of Holocaust Արխիվացված 2008-03-11 Wayback Machine — Holocaust Memorial Centre.
- ↑ Ширкина О. (29.02.2008). «Венгерские праведники». Федерация еврейских общин России. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.
- ↑ «В четверг в Будапеште открылся Музей Холокоста». Радио «Свобода». 16 апреля 2004. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.(չաշխատող հղում)
- ↑ Crowe, David M. (2000). The Roma Holocaust in Schwartz, Bernard; DeCoste, Frederick Charles (Eds.) The Holocaust's ghost: writings on art, politics, law and education. Edmonton, Alberta, Canada: University of Alberta Press. էջեր 178–210. ISBN 0-88864-337-3.
- ↑ Вячеслав Якубенко. «Реституция в постсоветских странах: законодательная база». Институт Иудаики. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Венгрия требует вернуть деньги Холокоста(չաշխատող հղում) // «Голос Армении» от 1 сентября 2012
- ↑ Венгрия: отрицание Холокоста — не уголовное преступление
- ↑ Венгрия: 3 года тюрьмы за отрицание Холокоста(չաշխատող հղում)
- ↑ Агнеш Бос. (3 февраля 2013). «Первому осуждённому за отрицание Холокоста рекомендовали сходить в Освенцим». russian.rfi.fr. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «В Венгрии впервые вынесли приговор за отрицание Холокоста». Курсор. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
|