Հոլոքոստը Չեխոսլովակիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոլոքոստը Չեխոսլովակիայում, հրեաների հալածանքներն ու ոչնչացումը Չեխոսլովակիայի տարածքում գերմանական օկուպացիայի տարիներին՝ 1938 թվականից մինչև 1945 թվականը։ Եղել է նացիստների ու նրանց դաշնակիցների՝ հրեաների ոչնչացման քաղաքականության մի մասը։ Չեխոսլովակիայի տարածքում ստեղծվել է Եվրոպայի ամենամեծ գետտոներից մեկը՝ Տերեզիենշտադտը։

Հրեաները Չեխոսլովակիայում նախքան 1938 թվականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն Ժերմենի (1919) ու Տրիանոնի (1920) հաշտության պայմանագրերով Չեխոսլովակիայի կազմում ընդգրկված տարածքներում կային հրեական բազմամարդ համայնքներ։ Մարդահամարի տվյալների համաձայն՝ 1921 թվականին Չեխոսլովակիայի հրեա բնակչությունը կազմել է 354 342 մարդ (ընդհանուր բնակչության 2,6 %-ը)[1]։

Հրեաների մեծ մասը բնակվում էր մեծ քաղաքներում և հիմնականում զբաղվել է այսպես կոչված «ազատ մասնագիտություններով»։ Գոյություն է ունեցել նաև էթնոմշակութային առանձին ընդհանրություն՝ Անդրկարպատյան լեռնային գյուղերում ապրող հրեաներ[2]։

Չեխոսլովակիայի սահմանադրության համաձայն՝ հրեաներն ունեին երկրի քրիստոնյա բնակչությանը հավասար քաղաքացիական իրավունքներ։ Դրանից բացի Չեխոսլովակիայի հրեաները՝ որպես էթնիկական-կրոնական ընդհանրություն, ստացել են ազգային փոքրամասնության կարգավիճակ[1]։

Օկուպացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխոսլովակիայի օկուպացիայի առաջին փուլը եղել է Գերմանիայի կողմից Սուդետյան մարզի բռնակցումը, որ տեղի է ունեցել 1938 թվականի հոկտեմբերի 1-10-ը Մյունխենի համաձայնագրի արդյունքում։

1939 թվականի մարտի 14-ին գերմանական բանակը գրեթե առանց կռվի նվաճել է Չեխոսլովակիայի մնացած տարածքը։ Հաջորդ օրը՝ մարտի 15-ին, Հիտլերի անմիջական հրամանով Բոհեմիան ու Մորավիան հայտարարվել են Գերմանիայի պրոտեկտորատ։ Պրոտեկտորատում իշխանության ղեկավար էր ֆյուրերի կողմից նշանակված ռայխսպրոտեկտորը (գերմ.՝ Reichsprotektor)։ 1939 թվականի մարտի 21-ին առաջին ռայխսպրոտեկտոր է նշանակվել Կոնստանտին ֆոն Նեյրատը։ Գոյություն ունեցել նաև պրոտեկտորատի նախագահի ձևական պաշտոն, որ նրա գոյության ողջ ընթացքում զբաղեցրել է Էմիլ Հախան։ Բաժանմունքների կազմը (նախարարությունների նման) լրացվել է Գերմանիայից ուղարկված պաշտոնատար անձանցով։ Սլովակիան Հիտլերի հեղինակավոր դաշնակցի՝ Յոզեֆ Տիսոյի գլխավորությամբ դարձել է անկախ պետություն, Անդրկարպատյան Ուկրաինան գրավվել է Հունգարիայի կողմից։

Հալածանքներ և ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովից մահացած հրեա կանանց դիակներ

Չեխոսլովակիայի գրավումից և այն «անկախ» Սլովակիայի ու Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատի բաժանելուց հետո նացիստներն սկսել են հրեաների հալածանքները։

Պրոտեկտորատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյունխենի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Սուդետներում հրդեհվել է 35 սինագոգ[3]։ Պրոտեկտորատի ստեղծումից հետո բոլոր հրեաները հեռացվել են պետական պաշտոններից։ 1939 թվականի հուլիսի 27-ին Ադոլֆ Այքմանը Պրահայում բացել է Հրեական արտագաղթի հարցերով կենտրոնական բյուրոյի բաժանմունք։ Արտագաղթողներից գանձվում էր շատ մեծ գումար, ինչը գրեթե հավասար էր նրանց ունեցվածքի բռնագանձմանը։ Նացիստների կողմից Բոհեմիայի ու Մորավիայի հրեաներից բռնագրավված սեփականության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 12 մլրդ չեխոսլովակյան կրոն։

Մինչ 1941 թվականի հոկտեմբեր, երբ նացիստներն արգելել են արտագաղթը պրոտեկտորատի տարածքից, այնտեղ բնակվող 118 310 հրեաներից հասցրել էին հեռանալ 26 629-ը, իսկ մնացածների մեծ մասը հետագայում սպանվել են։ Բոհեմիայի ու Մորավիայի հրեաներից ընդհանուր առմամբ զոհվել է 75 765 մարդ, որոնցից 64 172-ը՝ մահվան ճամբարներում ու գետտոներում, 6392-ը՝ Տերեզիենշտադտ համակենտրոնացման ճամբարում, 5201-ը՝ պրոտեկտորատի տարածքում[1]։

Պատերազմի ավարտից հետո Տերեզինի գետտոյում կենդանի մնացած հրեաներին այտեղից դուրս չէին թողնում տիֆի համաճարակի պատճառով։ Նրանցից շատերը մահացել են այնտեղ 1945 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին[3]․ նրանց թվում է եղել բանաստեղծ Ռոբեր Դեսնոսը։

Սլովակիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլոքոստի զոհերի հուշարձան Դունայսկա Ստրեդա քաղաքում, Սլովակիա

Վիեննայի արբիտրաժի արդյունքում 1938 թվականի նոյեմբերին Սլովակիայի տարածքը Հունգարիային անցնելուց հետո Սլովակիայում մնացել էր շուրջ 90-95 հազար հրեա։

Ինքնավարության ու հատկապես անկախ պետության հայտարարումից ու Գերմանիային հետ համագործակցելու վերաբերյալ պայմանագիր կքնելուց հետո 1939 թվականին սկսվել են հրեաների լայնամասշտաբ հետապնդումները։ Հրեաների ունեցվածքն առգրավվել է և փոխանցվել սլովակներին ու գերմանացիներին։ 1941 թվականի սեպտեմբերի 9-ին հաստատվել է «Հրեական օրենսգիրքը», որ Նյուրնբերգյան օրենքների անալոգն էր[4]։

Սլովակիայի հրեաները դարձել են Մայդանեկ ու Օսվենցիմ ոչնչացման ճամբարների առաջին զոհերը[5]։ Մինչ 1942 թվականի օգոստոս 54-ից մինչև 60 հազար հրեաներ տեղափոխվել են օկուպացված Լեհաստանի տարածքում գտնվող մահվան ճամբարներ և գրեթե բոլորը ոչնչացվել են[4][6]։ Հրեաների դեմ ուղղված բռնաճնշումներին մասնակցել է Գլինկովի գվարդիան՝ սլովակ ազգայնականների կիսառազմական կազմակերպությունը[7]։

Հրեաների արտաքսման դեմ ակտիվորեն բողոքել են կաթոլիկ հոգևորականները։ Արտաքսման դադարեցման գործում կարևոր դերակատարում է ունեցել սիոնիստական գործիչների ընդհատակյա խումբը, որոնք կապ են հաստատել սլովակ քաղաքական գործիչների ու եպիսկոպոսների հետ, կաշառել գերմանացի խորհրդականների մի մասին, արտաքսված հրեաների ոչնչացման մասին տեղեկություններ են հաղորդել դաշնակից երկրների ներկայացուցիչներին ու այլ երկրներում գործող հրեական կազմակերպություններին[4]։ Կարևոր դեր է կատարել 1942 թվականի օգոստոսի 11-ին տեղի ունեցած Նախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում տնտեսական ու արդյունաբերական առաջնորդները միաժամանակ հայտարարել են, որ հրեաների տեղափոխությունն այլևս անհնար է տնտեսական պատճառներով։ Նախարարների խորհուրդը որոշել է դադարեցնել արտաքսումն ու շարունակել այն պատերազմի ավարտից հետո[6]։

Շուրջ 13 հազար հրեաներ մահվան ճամբարներ են ուղարկվել 1944 թվականի Սլովակյան ապստամբությունից հետո։ Տարբեր տվյալներով՝ Սլովակիայի հրեաներից ընդհանուր առմամբ զոհվել է 70-ից մինչև 100 հազար մարդ կամ Սլովակիայի հրեա բնակչության 77 %-ը[4][5]։

Անդրկարպատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրկարպատյան Ուկրաինան հունգարական զորքերի կողմից գրավվել է 1939 թվականի մարտին։ Հրեա բնակչությունը, որ այդտեղ հաստատվել էր 1918 թվականից հետո, անմիջապես սկսել է ենթարկվել հետապնդումների[8]։

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը Անդրկարպատների հրեաները ենթարկվել են հետապնդումների ու ոչնչացման այնպես, ինչպես Հունգարիայի հրեաները։

Հունգարիայի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին միանալուց հետո զինապարտ հրեաները զորակոչվել են այսպես կոչված «աշխատանքային գումարտակներ»։ Նրանցից շատերը զոհվել են Արևելյան ռազմաճակատում։ 1944 թվականի գարնանը մնացած հրեաները տեղափոխվել են մահվան ճամբարներ։ Պատերազմից առաջ այդ տարածքներում բնակվող 100 հազար հրեաներից պատերազմի ավարտից հետո կենդանի էր մնացել 10-15 հազարից ոչ ավելին[9]։

Դիմադրություն և հրեաների փրկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովակիայի տարածքում 1942 թվականից ակտիվացել է պարտիզանական շարժումը, որի կազմում ընդգրկված էին մոտ 2500 հրեաներ։ Սլովակյան ապստամբության մասնակիցների շարքում կռվում էր շուրջ 1200-1500 հրեա[10]։ Ապստամբության առաջնորդներից մեկը եղել է Ռուդոլֆ Սլանսկին, հայտնի մասնակիցներից են եղել Ֆրիդրիխ Գիլֆրայխը (Գորնի) և Իոսիֆ Դոլինան։ Պոժարսկու անվան պարտիզանական ջոկատը, որ Սլովակիա էր ուղարկվել սովետական հրամանատարության կողմից, ղեկավարվում էր Լեոնիդ Բերենշտեյնի կողմից[11]։

Գոյություն են ունեցել ընդհատակյա ու պարտիզանական հրեական մի քանի առանձին կազմակերպություններ։ Հրեական առանձին պարտիզանական ջոկատի հրամանատար է եղել Ալեքսանդր Բախնարը, որի ենթակայության տակ կային շուրջ 300 մարտիկներ։ Բախնարի ջոկատում է եղել Եվրոպայում միակ առանձին «կաշերային վաշտը», որի կազմում ընդգրկված էին ուղղափառ հրեա հավատացյալներ[12]։

Ապստամբների շարքերում կռվում էին հրեա հինգ պարաշյուտիստներ Պաղեստինից․ նրանցից չորսը զոհվել են։ Նրանց շարքում է եղել Սլովակիայում ծնված Հավիվա Ռայկը։

2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Չեխիայի 115 և Սլովակիայի 558 բնակիչներ հրեաներին փրկելու համար Յադ Վաշեմ ինստիտուտի կողմից ճանաչվել են աշխարհի արդարակյացներ[13]։ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Նիկոլաս Ուինթոնը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին կազմակերպել է 669 հրեա երեխաների տեղափոխումը Պրահայից՝ փրկելով նրանց կյանքը[14]։

Հոլոքոստի հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեական գերեզման Տերեզինում՝ նախկին գետտոյի տարածքի դիմաց

Տերեզինի գետտոյի տարածքում պատերազմից հետո բացվել է հուշարձան[15]։ Իսրայելում Տերեզինի գետտոյի կալանավորների հիշատակին ստեղծվել է «Տուն Տերեզին» թանգարանը[16]։ 2010 թվականին Կարլի համալսարանի հիման վրա բացվել է «Վիզուալ պատմության կենտրոն Malach», որտեղ պահպանվում են ավելի քան 50 հազար հարցազրույցներ՝ ձայնագրված նացիստական համակենտրոնացման ճամբարից փրկվածների հետ[17]։ Հոլոքոստի զոհերի հուշարձաններ են տեղադրվել Չեխիայի բազմաթիվ բնակավայրերում[18][19][20][21]։

2000 թվականից Սլովակիայում նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը սեպտեմբերի 9-ին։ Այդ օրը 1941 թվականին կոլաբորացիոնիստական կառավարությունը հրապարակել է դեկրետ, որով սահմանափակվել են հրեաների իրավունքները[22]։ 2001 թվականին ընդունվել է որոշում առգրավված ունեցվածքի փոխարեն հրեական համայնքին փոխհատուցում վճարելու մասին[23]։ 1994 թվականից Բրատիսլավայի Հրեական մշակույթի թանգարանն աշխատում է որպես մասնագիտացված թանգարան Սլովակիայի ազգային թանգարանի շրջանակներում։ Նրա գործունեությունը նպատակ ունի պահպանել հրեաների հոգևոր ու նյութական մշակույթի մասունքները և փաստաթղթավորել Հոլոքոստը Սլովակիայում[24]։

Չեխիան Հոլոքոստի հիշատակի հավերժացման ու ուսումնասիրման հարցերով համագործակցության միջազգային կազմակերպության անդամ է 2002, իսկ Սլովակիան՝ 2005 թվականից[24]։

Հոլոքոստի ժխտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխիան ու Սլովակիան այն երկրների շարքում են, որտեղ Հոլոքոստի ժխտումը քրեորեն պատժելի հանցագործություն է։

2006 թվականին Չեխիայի Հանրապետության Սենատն ընդունել է բանաձև, որում ասվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից իրականացված հրեաների ցեղասպանությունը հանցագործութուն է և հակասեմականության դրսևորում[25]։ 2009 թվականին Պրահայում ձերբակալվել և երկրից արտաքսվել է ամերիկացի ռասիստ և Հոլոքոստի ժխտող Դևիդ Դյուկը[26]։

Օրենքն առաջին անգամ լիարժեքորեն կիրառվել է 2008 թվականի սեպտեմբերին, երբ նեոնացիստական «Վերջին սերունդը» համացանցային ամսագրի խմբագիրներ Էրիկ Սեդլաչեկն ու Լիբոր Բուդիկը դատապարտվել են համապատասխաբար երեք և երկու տարվա բանտարկության Հոլոքոստի հրապարակային ժխտման և նեոնացիստական քարոզչության ծավալման համար[27]։

2011 թվականի մայիսին Վլադիմիր Ստվորան (Vladimír Stwora) Պրահայի շրջանային դատարանի կողմից դատապարտվել է վեցամսյա բանտարկության և երկամյա պայմանական ազատազրկման Հոլոքոստը ժխտող հոդվածի չեխերեն թարգմանությունն իր կայքում տեղադրելու համար[28]։

Սլովակիայում Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունն ընդունվել է 2001 թվականի նոյեմբերին[29]։

Հոլոքոստի զոհերի հուշարձանները պարբերաբար հարձակումների են ենթարկվում խուլիգանների և նեոնացիստների կողմից[30][31]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Չեխոսլովակի՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. Украина. Евреи Украины между двумя мировыми войнами (1920–39)՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  3. 3,0 3,1 Ольга Васинкевич. (13.01.2009). «В Чехии антисемитизма нет. Или почти нет». Радио Прага. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Սլովակի՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  5. 5,0 5,1 «Уничтожение евреев Балкан и Словакии». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  6. 6,0 6,1 Shlomo Aronson. The West, the Yishuv, and the Rescue Debate Regarding Slovakia and Hungary: Old and New Historiography(անգլ.) // David Bankier, Dan Mikhman Holocaust historiography in context: emergence, challenges, polemics and achievements. — Berghahn Books, 2008. — P. 421-436. — ISBN 9789653083264.
  7. «Hlinka Guard» (PDF) (անգլերեն). Yad Vashem. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. «Чехословацко-венгерские переговоры в ноябре 1938 — марте 1939 г. о реализации Венского арбитражного решения». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  9. Անդրկարպատներ՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  10. Դիմադրություն հականացիստական՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  11. Новофастовский М. Евреи в Словацком национальном восстании // Еврейский камертон : приложение к газете "Новости недели". —Тель-Авив, 16 декабря 1999. — С. 9.
  12. Тольц В. Евреи-партизаны // Радио «Свобода». — 25.04.2009. Архивировано из первоисточника 12 Օգոստոսի 2022.
  13. «Праведники народов мира - по странам и национальной принадлежности спасителей. Статистика на 1 января 2016». Яд ва-Шем. 2016. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  14. Жанна Долгополова. (Май 2010 года). «Сэр Николас – британский Отто Шиндлер». Заметки по еврейской истории. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  15. «Památník Terezín» (չամոռո). pamatnik-terezin.cz. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
  16. «בית טרזין - Beit Theresienstadt - דף בית» (եբրայերեն). bterezin.org.il. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
  17. Лорета Вашкова. (01-02-2011). «Центр Malach - доступ к свидетельствам переживших Холокост открыт - Радио Прага». Радио Прага. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
  18. «Седьмой Канал — В Чехии установлен памятник женщинам-жертвам Холокоста». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  19. В Чехии откроется памятник жертвам Холокоста
  20. В Чехии появился новый памятник жертвам Холокоста
  21. Куранов, А. (2015 թ․ մարտի 10). «Первый памятник жертвам Холокоста открыт в Праге». РИА Новости. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին. «Монумент представляет собой 20-метровую железнодорожную колею, уходящую высоко в небо. Автор памятника — архитектор Алеш Веселы»
  22. «Правительство Словакии избрало 9 сентября днем памяти жертв Холокоста». jewish.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
  23. «И Словакия заплатит жертвам Холокоста». Еженедельник 2000. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
  24. 24,0 24,1 «Slovakia and the Task Force for International Cooperation on Holocaust Education, Remebrance and Research (ITF)» (անգլերեն). Ministry of foreign affairs of the Slovak Republic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 18-ին.
  25. «Отрицание холокоста приведет к повторению преступлений прошлого». Радио Прага. 20.12.2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
  26. «Rasista Duke je volný. Do půlnoci ale musí opustit Česko» (չեխերեն). Týden.cz. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
  27. Лорета Вашкова. (26-09-2008). «Пресса». Радио Прага. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.
  28. «Осужден за отрицание Холокоста в Чехии, из-за интернет-сайта в сети США». antisemitism.org.il. 8.05.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
  29. «Законодательство против антисемитизма и отрицания Катастрофы». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  30. В Чехии осквернен памятник жертвам Холокоста
  31. В Чехии осквернен памятник жертвам Холокоста(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Drori-Ernstová, Edith. Das Lebensrechts beraubt: Drei Jahre im Untergrund: Jüdische Schicksale in der Slowakei 1942—1945. Konstanz: Hartung-Gorre, 2000.