Ռոբեր Դեսնոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբեր Դեսնոս
ֆր.՝ Robert Desnos
Robert Desnos.jpg
Ծնվել էհուլիսի 4, 1900(1900-07-04)[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[9]
Վախճանվել էհունիսի 8, 1945(1945-06-08)[9][1][2][3][4][5][6][7][8] (44 տարեկանում)
Վախճանի վայրՏերեզիենշտադտ, Terezín, Լիտոմերիցեի շրջան
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, սցենարիստ, լրագրող և French Resistance fighter
Լեզուֆրանսերեն[1]
Ազգությունֆրանսիացիներ
ՔաղաքացիությունՖրանսիա
Գրական ուղղություններսյուրռեալիզմ
ԿուսակցությունFrontist Party?
ՊարգևներMort pour la France
Robert Desnos Վիքիպահեստում

Ռոբեր Դեսնոս (ֆր.՝ Robert Desnos, հուլիսի 4, 1900(1900-07-04)[1][2][3][4][5][6][7][8], Փարիզ, Ֆրանսիա[9] - հունիսի 8, 1945(1945-06-08)[9][1][2][3][4][5][6][7][8], Տերեզիենշտադտ, Terezín, Լիտոմերիցեի շրջան), ֆրանսիացի բանաստեղծ, արձակագիր, ժուռնալիստ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծացել է Փարիզի հին թաղամասերից մեկում՝ Սեն-Մերիում, որտեղ էլ առել է ժողովրդական բանուխոսքի, փողոցային երգերի, տոնախմբությունների, գրաֆիտիի և այս կարգի այլ երևույթների համը (դրանք մինչև իր կյանքի վերջը հոգեհարազատ մնացին նրան): Դեսնոսի բանաստեղծական առաջին գործերը լույս են տեսել 1917 թվականին:Որոշ ժամանակ անց ծանոթացել է Բենժամեն Պերեի հետ, որը նրան ներկայացրել է փարիզցի դադաիստներին՝ Տրիստան Ցարային, Անդրե Բրետոնին, Պոլ Էլյուարին, Ֆիլիպ Սուպոյին, Մաքս Էռնստին, Ֆրանսիս Պիկաբիային:

1919 թվականին աշխատանքի է անցել «Պարի սուար» թերթի խմբագրակազմում որպես մշակութային բաժնի սյունակագիր: Հենց այդ ժամանակաշրջանում էլ խզել է կապերը դադաիստների հետ և միացել սյուրռեալիստներին, դարձել նրանց խմբի ամենաակտիվ անդամներից մեկը, աշխատակցել «Սյուրռեալիստական հեղափոխություն» ամսագրին: Արդեն իսկ այդ ժամանակներից նա աչքի է ընկնում տրանսի հասնելու և «ավտոմատ գրության» արտասովոր ունակությամբ: Այն բանից հետո, երբ Անդրե Բրետոնն ու Պոլ Էլյուարն ընդունվում են կոմունիստական կուսակցության շարքերը, Դեսնոսը խզում է կապերը սյուրռեալիստների հետ՝ համարելով, որ գրական այդ հոսանքն անհամատեղելի է քաղաքականության հետ: Դրանից հետո մտերմանում է Բատայի հետ, շարունակում աշխատակցել մամուլին, որտեղ գրում է հիմնականում կինոյի ու ջազի մասին: Միաժամանակ աշխատում է ռադիոյում, որտեղ ստեղծում է Ֆանտոմասի մասին իր նշանավոր ռադիոսերիալը: 1940 թ., այն բանից հետո, երբ գերմանացի ֆաշիստները զավթեցին Ֆրանսիայի զգալի մասը, Դեսնոսը ակտիվորեն մասնակցում է հայրենիքում նրանց դեմ ծավալված Դիմադրության շարժմանը, հակաֆաշիստական նյութեր հրատարակում տարբեր կեղծանուններով: 1944 թվականի փետրվարին գեստապոյականներին հաջողվում է ձերբակալել նրան և նետել համակենտրոնացման ճամբար: Ընդ որում՝ նա մեկուկես տարում հասցնում է անցնել Բուխենվալդի, Օսվենցիմի, Ֆլոսենբուրգի սարսափների միջով և չի կոտրվում, շարունակում է բանաստեղծություններ գրել, որոնք, ցավոք, կորչում են պատերազմական ժամանակների թոհուբոհի մեջ: Եվ ոչ միայն իր բանաստեղծություններով, այլև իր պահվածքով ու բանավոր խոսքով ոգի էր ներշնչում համակենտրոնացման ճամբարներում գերվածներին: Բանաստեղծի վերջին հանգրվանը Չեխոսլովակիայում գտնվող Տերեզին համակենտրոնացման ճամբարն էր: 1945-ի մայիսին ողջ Չեխոսլովակիայի հետ Տերեզինն էլ ազատագրվեց գերմանացիներից, բայց Դեսնոսը ճամբարում վարակվել էր տիֆով և ազատագրումից մեկ ամիս անց մահացավ; Նրա մարմինը տեղափոխեցին Ֆրանսիա և հուղարկավորեցին Փարիզի Մոնպառնաս թաղամասի գերեզմանատանը:

Ռոբեր Դեսնոսի բանաստեղծությունների տեքստերով երգեր են գրել երգահաններ Վիտոլդ Լուտոսլավսկին, Ֆրանսիս Պուլենկը, Անրի Դուտիլյոն, Կարոլին Ֆորշեն և այլք:

Նրա բանաստեղծություններից մի փոքրիկ փունջ հայերեն թարգմանությամբ լույս է տեսել 1984 թվականին Երևանի պետական համալսարանի հրատարակչության կողմից տպագրված «Ֆրանսիական պոեզիա» ժողովածուում:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Langage cuit (1923)
  • Deuil pour deuil (1924)
  • La Liberté ou l’Amour (1927, արգելվել է գրաքննության կողմից)
  • Les Ténèbres (1927)
  • Corps et biens (1930)
  • Sans cou (1934)
  • Fortunes (1942)
  • État de veille (1943)
  • Le vin est tiré (1943)
  • Contrée (1944)
  • Le Bain avec Andromède (1944)
  • Chantefables et chantefleurs (1970, հետմահու)
  • Destinée arbitraire (1975, հետմահու)
  • Nouvelles-Hébrides et autres textes (1978, հետմահու)
  • Comment le chameau acquit sa bosse (1928)

Երկերի լիակատար ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Œuvres. Paris: Gallimard, 1999 (дополн и исправл. изд. — 2003, 2011).

Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբեր Դեսնոսի մասին Պոլ Էլյուարը գրել է. «Իմ ճանաչած բոլոր պոետների մեջ Դեսնոսն ամենաանմիջականն էր, ամենաազատը, նա մի բանաստեղծ էր, որից անբաժան էր ներշնչանքը, և ունակ էր այնպես խոսելու, ինչպես ի զորու չեն նույնիսկ գրելու շատ ու շատ պոետներ: Նա ամենից համարձակն էր...»

Համակենտրոնացման ճամբարներում, հուսալքված գերյալներին ոգի ներշնչելու նպատակով, Դեսնոսը հայտարարել էր, թե ինքը, իբր, շատ ճշգրիտ գուշակություններ է անում մարդկանց ձեռնափերը ուսումնասիրելով, և վհատվածներին երկար ու երջանիկ կյանք էր գուշակում, ամուսնություն, երեխաների ծնունդ և այդ կարգի այլևայլ լավ բաներ՝ նորից բորբոքելով հույսը նրանց հոգիներում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Berger P. Robert Desnos. Paris: Editions P. Seghers, 1970
  • Caws M.A. The surrealist voice of Robert Desnos. Amherst: University of Massachusetts Press, 1977
  • Dumas M.C. Robert Desnos. Paris: Editions de l’Herne , 1987.
  • Desanti D. Robert Desnos, le roman d’une vie.Paris: Mercure de France, 1999
  • Conley K. Robert Desnos, surrealism, and the marvelous in everyday life. Lincoln: University of Nebraska Press, 2003
  • Шенье-Жандрон Ж. Сюрреализм/ Пер. с франц. Сергея Дубина. М.: Новое литературное обозрение, 2002 (по указателю)
  • Пинковский В. И. Поэзия Робера Десноса. Магадан: ИП Кацубина Т. В., 2014.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 International Music Score Library Project — 2006.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Discogs — 2000.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 filmportal.de — 2005.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Деснос Робер // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]