Հոլոքոստը Հունաստանում
Հոլոքոստը Հունաստանում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հունաստանի հրեաների հալածանքներն ու ոչնչացումը գերմանական նացիստների, նրանց դաշնակիցների ու կոլաբորացիոնիստների կողմից «հրեական հարցի վերջնական լուծման» շրջանակներում:
Հրեաները Հունաստանում պատերազմից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատերազմի նախօրեին Հունաստանում բնակվում էր 77 377 հրեա[1], այլ տվյալներով՝ 79 950[2]: Ամենամեծ համայնքը գտնվել է Սալոնիկում. նրա կազմում եղել է ավելի քան 50 հազար հրեա[2][3]:
Հունաստանի օկուպացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
1940 թվականի հոկտեմբերի 28-ին իտալական բանակը ներխուժել է Հունաստանի տարածք նախկինում օկուպացված Ալբանիայի տարածքով, սակայն պարտություն է կրել: 1941 թվականի ապրիլի 6-ին Իտալիայի կողմից կոնֆլիկտին միջամտել է նացիստական Գերմանիան: Մինչ ապրիլի 29-ը Հունաստանի մայրցամաքային ողջ տարածքը գրավվել է գերմանական բանակի կողմից: 1941 թվականի մայիսին գրավվել է նաև Կրետե կղզին:
12 898 հրեաներ կռվել են նվաճողների դեմ հունական բանակի կամզում: 1940-1941 թվականների մարտերի ընթացքում վիրավորվել են 3500 հրեա զինվորներ, իսկ 613-ը զոհվել են[4]: Նրանցից առավել հայտնի է գնդապետ Մորդեխայ Ֆրիզիսը, որ 1940 թվականի դեկտեմբերի 5-ին սպանվել է իտալական բանակի դեմ մղված մարտում[5], իսկ 50-րդ մակեդոնական բրիգադը կոչվել է «Կոենի գումարտակ», որովհետև նրա կազմում ծառայում էին բազմաթիվ հրեաներ Սոլոնիկից[4][6]:
Կապիտուլյացիայից հետո Հունաստանը բաժանվել է օկուպացիոն երեք գոտիների Գերմանիայի, Իտալիայի ու Բուլղարիայի միջև:
Գերմանիան զբաղեցրել է Աթենքը, Սալոնիկը, Կենտրոնական Մակեդոնիան և մի քանի կղզիներ, այդ թվում՝ Կրետեի մեծ մասը: Հունաստանի տարածքի երկու երրորդն օկուպացվել է Իտալիայի կողմից: Հունաստանի վրա հարձակվելու ժամանակ Բուլղարիայի տարածքը որպես մարտահենադաշտ օգտագործելու համար Գերմանիան 1941 թվականի ապրիլին Բուլղարիային է փոխանցել Թրակիան ու Արևելյան Մակեդոնիան:
Հրեաների հալածանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանական տարածքներում բռնաճնշումներն սկսել են 1941 թվականի ապրիլին: Ամռանը առգրավվել են հրեաներին պատկանող բոլո ակտիվները: 1941 թվականի հուլիսի 11-ին Սալոնիկի հրեա տղամարդկանց ստիպել են առավոտից մինչև երեկո կանգնել հրապարակում թեժ արևի տակ, ապա նրանց մի մասն ուղարկվել է հարկադիր աշխատանքի հանքերում[2]:
Օկուպացված Հունաստանի իտալական տարածքներում հրեաների դրությունը եղել է ավալի լավ, քան գերմանական և բուլղարական տարածքներում: Իտալական տարածքներում հրեաներին չեն հալածել, ռասայական օրենքներ չեն սահմանվել[7][8]: Օկուպացված Հունաստանի իտալական տարածքներից չի արտաքսվել ոչ մի հրեա: Իտալացիները նաև գերմանական տարածքներից՝ Սալոնիկից, հանել են Իտալիայի քաղաքացիություն ունեցող 350 հրեայի՝ այդպիսով նրանց փրկելով նացիստական համակկենտրոնացման ճամբարներում սպասվող մահվանից[9]:
Տեղափոխում մահվան ճամբարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես եվրոպական մյուս երկրներում, այնպես էլ Հունաստանում հրենարի տեղափոխմամբ մահվան ճամբարներ զբաղվել են ՍՍ գլխավոր ֆյուրերի պաշտոնական ապարատն ու ոստիկանությունը: 1943 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 4-ն այդ պաշտոնն զբաղեցրել է Յուրգեն Շտրոպը, 1943 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև 1944 թվականի սեպտեմբերի 24-ը՝ ՍՍ գրուպենֆյուրեր Վալտեր Շիմանան[10]: SIPO և SD ոստիկանությունը գլխավորել է շտանդարտենֆյուրեր Վալտեր Բլյումեն:
Հունաստանի հրեաների առաջին տեղափոխությունը Օսվենցիմ տեղի է ունեցել 1942 թվականի փետրվարի 8-ին[11]: Զանգվածային արտաքսումն սկսվել է մեկ տարի անց[2]: 1943 թվականի մարտին օկուպացված Հունաստանի գերմանական տարածքների բոլոր հրեաները տեղափոխվել են գետտո, ապա մահվան ճամբարներ Լեհաստանում. դրանք եղել են 49 285 մարդ[7]: Տրանզիտային համակենտրոնացման ճամբարներից մեկը եղել է Հայդարի համակենտրոնացման ճամբարը Աթենքի մոտ:
Օկուպացված Հունաստանի իտալական տարածքներից հրեաներին մահվան ճամբարներ ուղարկել սկսել են Իտալիայի կապիտուլյացիայից և դրանք գերմանական զորքերի կողմից գրավվելուց հետո՝ 1943 թվականի աշնանը: 1944 թվականին գերմանացիները նախկին իտալական տարածքներից Օսվենցիմ են տեղափոխել 800 հրեաների Աթենքից, գրեթե 2000 հրեաների Կորֆուից և գրեթե 2000 հրեաների Ռոդոսից[8]:
Բուլղարիայի կողմից օկուպացված հունական Թրակիայում բնակվում էր շուրջ 6000 հրեա[12][13]: Այդ հրեաներին բուլղարական իշխանությունները, գերմանացիների հետ համաձայնեցնելով, 1943 թվականին ուղարկել են մահվան ճամբար: Տեղափոխությամբ կազմակերպմամբ զբաղվել են Բուլղարիայի ներքին գործերի նախարար Պյոտր Գաբրովսկին և հրեաների գործով կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բելևը[12][14]: 1943 թվականի մարտի 4-ին ավելի քան 4000 թրակիացի հրեաներ ձերբակալվել են և ուղարկվել տրանզիտային ճամբարներ մինչև նույն թվականի մարտի 18-19-ը: Դրանից հետո նրանք տեղափոխվել են Օսվենցիմ[12]: Մակեդոնիայի և Թրակիայի 11 343 հրեաներ սպանվել են մահվան ճամբարներում[15]:
Պատերազմի ավարտին Հունաստանում կենդանի էր մնացել շուրջ 10 հազար հրեա[7]:
Դիմադրություն և փրկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր գնահատականներով՝ Հունաստանում բնակվող 1300-ից մինչև 2000 հրեաներ 1941 թվականին ընդունվել են պարտիզանական ջոկատներ և պայքարել նվաճողների դեմ: Հրեական համառոտ հանրագիտարանի տվյալներով՝ մինչև 1943 թվականը Սալոնիկում ու Թեսալիայում կազմակերպվել են հրեական առանձին պարտիզանական ջոկատներ[7], սակայն պարտիզան Իոսիֆ Մատսասը պնդում է, թե Հունաստանի պարտիզանների շարքում հրեական առանձին ջոկատներ չեն եղել[16]:
Աթենքում ու Հունաստանի մի շարք այլ քաղաքներում գործել է հրեական ընդհատակ: Մերձավոր Արևելքում դաշնակիցների զորքերի հրամանատար ֆելդմարշալ Հենրի Վիլսոնը շնորհակալություն է հայտնել հրեա պարտիզաններին Հունաստանը գերմանական օկուպացիայից ազատագրելու գործում օգնություն ցուցաբերելու համար: Հունաստանի 135 հրեաներ ապստամբություն են բարձրացրել Օսվենցիմում և պայթեցրել երկու դիակիզարաններ: Այդ խռովության ճնշման համար գերմանացիներն ստիպվա են եղել գործի դնել նաև օդուժ[7][17]: Լեհաստանում մահվան ճամբարից փախած հունաստանցի հրեաները 1944 թվականին մասնակցել են Վարշավայի ապստամբութայնը[18]:
Շատ հույներ, վտանգելով իրենց կյանքը, օգնել են փրկել հրեաներին: 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Հունաստանի 328 բնակիչներ հրենաերին փրկելու համար Յադ Վաշեմ ինստիտուտի կողմից ճանաչվել են աշխարհի արդարակյացներ[19]: Նրանց թվում է արքայադուստր Ալիսա Բատենբերգը, ով իր տան նկուղում թաքցրել է Ռախել Կոենին ու նրա երեխաներին[20]: Հրեաների հալածանքների դեմ հրապարակայնորեն բողոքել է Աթենքի արքեպիսկոպոս Դամասկինը[21]:
Ռոդոս կղզում մի շարք հրեա ընտանիքների փրկել է Թուրքիայի հյուպատոս Սելախատին Ուլկումենը, իսկ իսպանական քաղաքացիություն ունեցող հրեաներին հայրենիք է վերադարձրել Հունաստանում Իսպանիայի դեսպան Սեբաստյան Ռոմերո Ռադիգալեսը[22]:
Հոլոքոստի հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունաստանը Հոլոքոստի հիշատակի հավերժացման ու ուսումնասիրման գծով համագործակցության միջազգային միության (ITF) անդամ է[23]: Հոլոքոստի պատմությունը Հունաստանի դպրոցներում դասավանդվում է նախնական դպրոցի 6-րդ դասարանից մինչև ավագի (լիցեյ) 3-րդ դասարանը[24]: Այնուամենայնիվ, 21-րդ դարում երկրում առկա է հակասեմականության ծայրահեղ բարձր մակարդակ, իսկ Հոլոքոստին նվիրված հուշարձանները պարբերաբար վնասվում են վանդալների կողմից[25]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Коэн Ж. (18-08-2004)։ «О Греции, в которой все есть»։ Sem40։ Արխիվացված օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2011-04-02
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «L'Olocausto in Grecia» (իտալերեն)։ olokaustos.org։ Արխիվացված օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2012-1-31
- ↑ Greece. Historical Background
- ↑ 4,0 4,1 «Remembering and Naming the Greek-Jewish War Heroes of World War II»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2017-09-30
- ↑ «Colonel Mordechai Frizis' bust to be unveiled in Thessaloniki»։ Արխիվացված է օրիգինալից 2005-03-10-ին։ Վերցված է 2017-09-30
- ↑ SALONIKA
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Հունաստան՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ 8,0 8,1 «Greece» (անգլերեն)։ ushmm.org։ Արխիվացված օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2012-1-31
- ↑ Беркович Е. М. Банальность добра, или Как итальянские фашисты спасали евреев. Часть 2 // Заметки по еврейской истории : интернет-журнал. — 12 января 2003 года. — В. 2.
- ↑ «SS-GRUPPENFÜHRER & GENERALLEUTNANT DER POLIZEI»։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-28-ին։ Վերցված է 2009-10-28
- ↑ Jack Fischel. Chronilogy // The Holocaust. — Greenwood Publishing Group, 1998. — P. xxiii. — 196 p. — (Greenwood Press guides to historic events of the twentieth century). — ISBN 9780313298790
- ↑ 12,0 12,1 12,2 «Transports from Macedonia and Thrace» (անգլերեն)։ deathcamps.org։ Արխիվացված օրիգինալից 2012-08-31-ին։ Վերցված է 2011-12-28
- ↑ «Македонских евреев увековечили»։ jewish.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-09-07-ին։ Վերցված է 2012-1-12
- ↑ Jack Fischel. The Holocaust. — Greenwood Publishing Group, 1998. — P. 68-70. — 196 p. — (Greenwood Press guides to historic events of the twentieth century). — ISBN 9780313298790
- ↑ Բուլղարիա՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ Matsas, Joseph. The Participation of the Greek Jews in the National Resistance, 1940-1944(անգլ.) // Journal of the Hellenic Diaspora. — Pella Publishing Company, 1991. — В. 1. — Т. 17. — С. 55-68. — ISSN 0364-2976.
- ↑ Этингер Я. Я. Еврейское сопротивление в годы Холокоста. Часть вторая: Восточная Европа // Международная еврейская газета. —М. — В. 9-10.
- ↑ Հականացիստական դիմադրություն՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ «Праведники народов мира - по странам и национальной принадлежности спасителей. Статистика на 1 января 2016»։ Яд ва-Шем։ Վերցված է 2016-2-17
- ↑ «Спасение в королевском дворце. Принцесса Алиса (Греция)»։ Яд ва-Шем։ Արխիվացված օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2012-1-31
- ↑ Катастрофа. Евреи в период Катастрофы. Народы мира и Катастрофа՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ «Sebastián de Romero Radigales» (իսպաներեն)։ Yad Vashem։ Վերցված է 2015-9-18
- ↑ «Holocaust Education, Remembrance, and Research in Greece» (անգլերեն)։ Task Force for International Cooperation on Holocaust Education, Remembrance, and Research։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2012-1-31
- ↑ «Greece - Holocaust Education Report» (անգլերեն)։ Task Force for International Cooperation on Holocaust Education, Remembrance, and Research։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2012-1-31
- ↑ «Второй раз за год осквернен памятник жертвам Холокоста в Афинах»։ NEWSru.com։ Վերցված է 2014-11-13
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bedford, Robert. An Introduction to Literature on the Holocaust in Greece. New York: Sephardic Historical Committee, 1994. ISBN 1-886-85700-8
- Fleischer, Hagen. Greek Jewry and Nazi Germany: The Holocaust and Its Antecedents. Athens: Gavrielides Publishing, 1995
- Matsas, Michael. The Illusion of Safety: The Story of Greek Jews during the Second World War. Pella Publication, 1997
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Greece» (անգլերեն)։ United States Holocaust Memorial Museum։ Արխիվացված օրիգինալից 2012-05-18-ին։ Վերցված է 2012-1-30
- Greece Yad Vashem
|