Կոշիկներ Դանուբի ափին
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշահամալիր և քանդակ |
Քանդակագործ | Can Togay? և Gyula Pauer? |
Ստեղծում | 2005 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Բուդապեշտ |
Նյութ | Թուջ, քար և երկաթ |
Հիմնական թեմա | Հոլոքոստ |
պատկերված են
| |
![]() |
Կոշիկներ Դանուբի ափին (հունգ.՝ Cipők a Duna-parton), հուշարձան՝ նվիրված Հոլոքոստի զոհերի հիշատակին Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում[1][2]։ Ստեղծվել է ռեժիսոր Կան Տոգայի կողմից Դանուբ գետի արևելյան ափին քանդակագործ Գյուլա Պաուերի հետ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը կառուցվել է Բուդապեշտում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասսայական գնդակահարությունների պատճառով զոհված հրեաներին հարգանքի տուրք մատուցելու համար։ Այդ գնդակահարությունն իրականացվել է հունգարական ֆաշիստական «Խաչված նետեր» կուսակցության կողմից 1944-1945 թվականների ընթացքում։ Նրանք հրեաներին բերել են բեռնատար մեքենաներով, ապա շղթայել 50-60 հրեա միաժամանակ և հրամայել են հանել կոշիկները։ Փամփուշտները խնայելու նպատակով գնդակահարել են միայն առաջինին՝ վերջինս էլ ընկնելով գետը իր հետ տարել է մյուսներին[3]։ Դանուբի ափին մնացած կոշիկները հանվել են վաճառքի կամ օգտագործվել են ֆաշիստների կարիքների համար[4]։ Գնդակահարվողների թիվը հասնում էր հազարների, բայց այսօր չկա հստակ թիվ, քանի որ մահացածների մարմինները լցվել են Դանուբ գետը[3]։ Բուդապեշտյան գետտոն ազատագրվել է խորհրդային զորքերի կողմից 1945 թվականի հունվարի 18-ին։
Չուգունից ձուլված այս քանդակների կոմպոզիցիան բաղկացած է 60 զույգից։ Տարիների ընթացքում որոշ մաս գողացվել է, մինչև 2014 թվականը մնացել է 53 զույգ՝ տղամարդու, կանացի և մանկական կոշիկներ։
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2005 թվականի ապրիլի 16-ին՝ Հոլոքոստի զոհերի միջազգային օրը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի 60-ամյա տարելիցին ընդառաջ։ Ամեն տարի ծաղիկներ են բերվում և բազմաթիվ մոմեր են վառվում Դանուբ գետի երկայնքով։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Shoes on the Danube Promenade: Memorial at the Danube to the victims of the Holocaust (англ.). Jewish Budapest. Проверено 28 апреля 2015.
- ↑ Туфли на набережной Дуная — памятник жертвам Холокоста в Будапеште. Культурология.РФ. Проверено 28 апреля 2015
- ↑ 3,0 3,1 Вульф Ю. Пронзительный памятник // Биробиджанер штерн : газета. — 2014. — Вып. 30 июля. — № 30 (14397).
- ↑ [70 лет назад Будапешт был освобождён от немецко-фашистских войск]. 1-й канал (13 февраля 2015). Проверено 28 апреля 2015.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Вульф Ю. Пронзительный памятник // Биробиджанер штерн : газета. — 2014. — В. 30 июля. — № 30 (14397).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Shoes on the Danube Promenade: Memorial at the Danube to the victims of the Holocaust» (անգլերեն)։ Jewish Budapest։ Վերցված է 2015-04-28
- «Туфли на набережной Дуная — памятник жертвам Холокоста в Будапеште»։ Культурология.РФ։ Վերցված է 2015-04-28
- Powell-Jones T. (2012-09-10)։ «Wandering Jew: Budapest's heroes and villains» (անգլերեն)։ The Jerusalem Post։ Վերցված է 2015-04-29
- Мурина М. Туфли на берегу Дуная // Санкт-Петербургские ведомости : газета. —СПб., 2015. — В. 31 марта.