Պարետային ժամ
Պարետային ժամը (արգելված ժամանակ) արգելք է՝ այն անձանց համար, ովքեր չունեն համապատասխան թույլտվություն օրվա որոշակի ժամին (ինչպես կանոն՝ գիշերը) գտնվել փողոցում, հասարակական վայրերում: Նպատակ է հետապնդում՝ պահպանել կարգը, արտակարգ իրավիճակներում նվազեցնել զոհերի թիվը: Արգելքի պահպանմանը հետևում են հատուկ այդ նպատակով առանձնացված զորքեր կամ ոստիկաններ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չիլիում՝ Աուգուստո Պինոչետի նախագահության ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չիլիում պարետային ժամ է հայտարարվել այն ժամանակ, երբ իշխանության եկավ Աուգուստո Պինոչետը:
Իրադարձություններ՝ կապված 1991 թվականի Արտակարգ դրության պետական կոմիտեի (ԱԴՊԿ) հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականի օգոստոսի 20-ին՝ Մոսկվայում, ԽՍՀՄ կուսակցական ու զինվորական վերնախավը՝ երկրում սկսված ժողովրդավարական զարգացումները ճնշելու և խորը ճգնաժամում հայտնված հասարակարգի փլուզումը ռազմական ուժով և բռնաճնշումների միջոցով կանխելու նպատակով, Արտակարգ դրության պետական կոմիտեն (ԱԴՊԿ) հայտարարեց պարետային ժամ, որը նույն օրն էլ չեղյալ հայտարարվեց:
Տաջիկստան, 1992 թ.[խմբագրել | խմբագրել կոդը]
1992 թվականի մայիսին, Տաջիկստանի քաղաքացիական պատերազմի սկզբին, Տաջիկստանում հայտարարվեց պարետային ժամ, որը տևեց մի քանի տարի[1]: Երեկոյան և գիշերը, առանց անձնագրի, չէր թույլատրվում դուրս գալ փողոց:
1993թ-ի հոկտեմբերի իրադարձությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապված 1993 թվականի իրադարձությունների հետ, պարետային ժամը Մոսկվայում շարունակվեց մի քանի օր ( Ելցինի և Գերագույն խորհրդի հակամարտությունը: Ըստ մի խումբ հայրենասերների, պարետային ժամ հայտարարվել էր նրա համար, որ Մոսկվայից, գաղտնի, հեռացնեն հազարավոր զոհվածների մարմիններ):
2008-2009 թվականների «Պարետային ժամ»-ը երեխաների և դեռահասների համար[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի մայիսի 20-ին Ռուսաստանի Դաշնությունում պարետային ժամ է հայտարարվել անչափահասների համար[2]: Մասնավորապես, օրենքը սահմանում է, որ մինչև 7 տարեկան երեխաները, առանց ծնողների կամ պաշտոնական ներկայացուցչի, չեն կարող լինել հանրային վայրերում, նաև կարող են դուրս գալ փողոց միայն չափահաս, հարազատ քրոջ կամ եղբոր ուղեկցությամբ: Սահմանափակվում է՝ անչափահասների մուտքը խաղատներ: Օրենքի ընդունումն ուղեկցվեց՝ բնակչության կողմից, մասսայական քննադատություններով ու դժգոհություններով[3][4]: Կա կարծիք, որ այս օրենքը խախտում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հիմնական իրավունքները՝ երաշխավորված Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ: Նմանատիպ գործելաոճ (juvenile curfew) գոյություն ունի նաև ԱՄՆ-ում (որպես կանոն սահմանվում է տեղական իշխանությունների կողմից), ինչը նույնպես՝ հանրային դժգոհության առարկա է: Նման գործելաոճ եղել է նաև ԽՍՀՄ-ում:
Պարետային ժամը Ֆրանսիայում 2015 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրամանագրով, մի շարք ահաբեկչություններից հետո, երկրում հայտարարվեց պարետային ժամ:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Эдуард Хруцкий. «Комендантский час» (1975)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Сайт "Конфликтолог". Гражданская война в Таджикистане - самый кровавый конфликт на территории бывшего СССР.
- ↑ Детский закон заработал по-взрослому // За нарушивших комендантский ча… >>> webkrasnodar.ru — краснодарский интернет. Городской портал Краснодара и края
- ↑ На Кубани прошли пикеты против «детского закона» — ЮГА.ру
- ↑ ГТРК Кубань / «Детский» закон продолжают нарушать