Հովհաննես Թումանյանն այս քառյակը գրել է 1919 թվականի նոյեմբերին։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում են երկու ինքնագրեր։ Քառյակն առաջին անգամ տպագրվել է 1922 թվականին Թիֆլիսում հրատարակված Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուի 27-րդ էջում, այնուհետև՝ Կ․ Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի 57-րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 211-րդ էջում։ Քառյակն արտատպվում է Թիֆլիսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից[1]։