Հայկական թվային համակարգ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Թվային համակարգեր |
|---|
| Հինդու-արաբական թվային համակարգ |
|
• Արևմտյան արաբական • Արևելյան արաբական • Հնդկական (Բենգալյան • Գուրմուխի • Սինհալա • Թամիլական) • Բալիական • Բիրմայական • Ձոնգխա • Ջավայական • Քհմերական • Լաոսական • Մոնղոլական • Թայլանդական |
| Արևելյան Ասիա |
|
• Չինական
• Հոքիեն • Ճապոնական • Կորեական • Վիետնամական • Հաշվողական փայտիկներ |
| Այբբենական |
|
• Աբջադիա
• Արյաբհաթա
• Կյուրեղյան
• |
| Նախկին |
|
• Եգեյան
• Ատտիկայի
• Բաբելոնյան
• Բրահմայական
• |
| Դիրքային համակարգեր ըստ հիմքի |
|
• 2 • 3 • 4 • 5 • 6 • 8 • 10 • 12 • 16 • 20 • 60 • Նախապատմական |
| Այլ |
| Տեղեկատվության չափում |
Հայկական թվային համակարգ, հնագույն թվային համակարգ, որը հիմնված է Հայերենի այբուբենի տառերի վրա։
Այս թվային համակարգը օգտագործվել է հայերի կողմից հնագույն ժամանակներից, ինչի մասին վկայում են հազարամյա պատմական հուշարձանների պատերին պահպանված փորագրությունները։ Ներկայիս Հայաստանում կիրառվում է արաբական թվային համակարգը, սակայն հայկական թվերը նույնպես կիրառելի են, հիմնականում՝ եկեղեցիների և այլ շինությունների կառուցման կամ որևէ հիշարժան օրվա մասին արձանագրության տեսքով։ Հուշարձաններ ուսումնասիրող մասնագիտական գրականության մեջ տարեթվերը նշելիս երբեմն հեղինակները օգտագործում են հայկական թվային համակարգը։ Այն կիրառելի է նաև թագավորների, միապետերի, կրոնական առաջնորդների անունների գրելաձևում։ Օրինակ Գարեգին Ա նշանակում է Գարեգին I (Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս)։
| Հայկական | Գրադարձություն | Արաբական |
|---|---|---|
| Ա | Այբ | 1 |
| Բ | Բեն | 2 |
| Գ | Գիմ | 3 |
| Դ | Դա | 4 |
| Ե | Եչ | 5 |
| Զ | Զա | 6 |
| Է | Է | 7 |
| Ը | Ըթ | 8 |
| Թ | Թո | 9 |
| Ժ | Ժե | 10 |
| Ի | Ինի | 20 |
| Լ | Լյուն | 30 |
| Խ | Խե | 40 |
| Ծ | Ծա | 50 |
| Կ | Կեն | 60 |
| Հ | Հո | 70 |
| Ձ | Ձա | 80 |
| Ղ | Ղատ | 90 |
| Ճ | Ճե | 100 |
| Մ | Մեն | 200 |
| Յ | Հի | 300 |
| Ն | Նու | 400 |
| Շ | Շա | 500 |
| Ո | Վօ | 600 |
| Չ | Չա | 700 |
| Պ | Պէ | 800 |
| Ջ | Ջէ | 900 |
| Ռ | Ռա | 1000 |
| Ս | Սէ | 2000 |
| Վ | Վեվ | 3000 |
| Տ | Տյուն | 4000 |
| Ր | Րե | 5000 |
| Ց | Ցո | 6000 |
| Ւ | Վյուն | 7000 |
| Փ | Փյուր | 8000 |
| Ք | Քէ | 9000 |
Հայերենի այբուբենում վերջին Օ և Ֆ տառերը ավելացվել են 12-րդ դարում՝ արաբական թվերի կիրառության տարածումից հետո, և այդ իսկ պատճառով նրանց թվային արժեքներ չեն վերագրվել։
Ալգորիթմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական թվային համակարգում թվերը ստացվում են պարզ թվային միացության միջոցով։ Հայկական թվերը գրվում են ձախից աջ, ինչպես որ հայերենը։
Օրինակներ՝
- ՌՋՀԵ = 1975 = 1000 + 900 + 70 + 5
- ՍՄԻԲ = 2222 = 2000 + 200 + 20 + 2
- ՍԴ = 2004 = 2000 + 4
- ՃԻ = 120 = 100 + 20
- Ծ = 50
9000-ից բարձր թվերը գրելու համար համապատասխան տառի վրա նշվում է գծիկ, ինչը նշանակում է, որ այդ թիվը պետք է բազմապատկվի 10000-ով, այսինքն՝ 10000-ը գրվում է Ա տառով, որի վրա նշվում է գծիկ, 20000-ը գրվում է Բ տառով, որի վրա նշվում է գծիկ և այլն։
Օրինակներ՝
- Ա = 10000
- Ջ = 9000000
- ՌՃԽԳՌՄԾԵ = 11431255
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||||||||||||||