Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության համագումարներ
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել Վիքիպեդիայի ընդհանուր նշանակալիության ուղեցույցին: Խնդրում ենք օգնել նշանակալիությունը վավերացնել՝ ստույգ, երկրորդական աղբյուրներ ավելացնելով առարկայի մասին: Եթե նշանակալիությունը չվավերացվի, հնարավոր է, որ ձուլվի կամ ջնջվի: |
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
Հայաստանի կոմունիստական կուսակցության համագումարները, 20-րդ դարի ընթացքում Հայկական ԽՍՀ տարածքում գործող միակ՝ կոմունիստական կուսակցության համագումարն է։
I համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական (բոլշեւիկների) կուսակցության առաջին համագումարը կայացել է 1922 թվականի հունվարի 26-29-ը, Երևանում։ Համագումարի նախօրյակին Հայաստանի կոմունիստական կուսակցության շարքերում կային 6012 անդամներ և թեկնածուներ, որոնք ընդգրկված էին 76 քաղաքային և 184 գյուղական կազմակերպություններում։
Համագումարը քննության առավ ՀԿ (բ) կ Կենտկոմի քաղ. հաշվետվությունը (զեկույց՝ Սարգիս Լուկաշին), կուսակցության տակտիկան ու քաղաքականությունը հաշվետու ժամանակաշրջանում, համառուսաստանյան կուսակցական 11-րդ կոնֆերանսի արդյունքները և անդրկովկասյան հանրապետությունների ֆեդերացիայի կազմակերպման հարցերը (զեկույց՝ Ալեքսանդր Մյասնիկյան)։
Քննարկվեցին նաև հանրապետությունում հողային քաղաքականության և գարնանացանի կամպանիայի հարցեր (զեկույց՝ Արամայիս Երզնկյան)։ Հանգամանորեն վերլուծելով Հայաստանի կոմունիստների 1920-ից մինչև 1922-ը ընկած ժամանակաշրջանի գործունեությունը՝ համագումարն ամփոփեց «հեղափոխական պայքարի» և սովետական շինարարությնան առաջին նվաճումները։ Նշվեց 1920-ի Մայիսյան ապստամբության նշանակությունը սովետական կարգեր հաստատելու գործում և հանձնարարվեց խորապես ուսումնասիրել նրա պատմությունը։
Համագումարը հիմնականում ճիշտ համարեց ՀԿ (բ) կ Կենտկոմի և Հայաստանի հեղկոմի վարած քաղաքականությունը՝ 1920-ի նոյեմբեր-1922-ի հունվար ընկած ժամանակահատվածում։ Հայաստանի կոմկուսը, իր շուրջը համախըմբելով աշխատավորներին, կազմակերպել էր դաշնակների 1921-ի փետրվարյան ապստամբության ճնշումը, ապա նաև Զանգեզուրում խորհրդային կարգերի հաստատում։
Անդրադառնալով հանրապետության տնտեսական շինարարության հարցերին՝ համագումարը նշեց, որ սովետական կարգեր հաստատվելուց հետո հաջողվել է գործի դնել Հայաստանի գրեթե բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, իրականացվում են անհետաձգելի միջոցառումներ՝ գյուղատնտեսության զարգացումն ապահովելու և չքավոր գյուղացիությանը օգնություն կազմակերպելու նպատակով։ Հավանություն տրվեց Անդրկովկասյան Ֆեդերացիա ստեղծելու առաջարկին։ Համագումարն ընտրեց Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմ (17 անդամ, 5 թեկնածու), կենտրոնական վերստուգիչ հանձնաժողով և Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների 1-ին համագումարի պատգամավորներ։
Կենտկոմի անդամներ ընտրվեցին Ալեքսանդր Մյասնիկյանը, Սարգիս Լուկաշինը, Ա. Հովհաննիսյանը, Ասքանազ Մռավյանը, Մ. Համբարձումյանը, Շ. Ամիրխանյանը, Գ. Հանեսօղլյանը, Մ. էվոյանը և ուրիշներ։ Հայկոմկուսի նորընտիր Կենտկոմի առաջին պլենումը Կենտկոմի քարտուղար ընտրեց Ա. գ. Հովհաննիսյանին։
II համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական (բոլշեւիկների) կուսակցության երկրորդ համագումարը կայացել է 1923 թվականի մարտի 13-16-ը, Երևանում։ Մասնակցել է 108 պատգամավոր վճռական և 25-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Քննարկվել են Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի հաշվետվությունը, Ռուսաստանի կոմունիստական բանվորական կուսակցության 25-ամյակի առթիվ զեկուցումը, վերստուգիչ և վերահսկիչ հանձնաժողովների զեկուցումները, ֆինանսական քաղաքականության խնդիրները, ժողովրդի լուսավորության, գյուղատնտեսության վերականգնման և այլ հարցեր։ Առաջնորդվելով լենինյան ազգային քաղաքականության սկզբունքներով՝ հանրապետության կոմունիստական կազմակերպությունները բանվորների, գյուղացիների և ինտելիգենցիայի շրջանում կատարած ամենօրյա աշխատանքի շնորհիվ կարողացել էին մասսայականացնել Անդրֆեդերացիայի ստեղծման գաղափարը։ Կենտկոմի հաշվետվության մեջ հիշատակված էին հանրապետության գյուղատնտեսության և արդյունաբերության վերականգնման առաջին հաջողությունները։ Վերականգնվել էր կաշվի մշակման և պոլիգրաֆարդյունաբերությունը։ Ալավերդու պղնձարդյունաբերության առանձին ձեռնարկություններ սկսել էին աշխատել շահույթով։ Բանգյուղտեսչության կատարած աշխատանքի շնորհիվ բարելավվել ու էժանպցել էր պետական ապարատը։ Համագումարը հատուկ ուշադրություն դարձրեց հանրապետության կուսկազմակերպության շարքերում բանվորական կորիզի ուժեղացման և գաղափարական-դաստիարակչական աշխատանքի մակարդակի բարձրացման վրա։ Ռուսաստանի կոմունիստական բանվորական կուսակցության 25-ամյակի մասին զեկուցման կապակցությամբ ընդունված բանաձևում համագումարը որոշեց ստեղծել կուսակցության պատմության ինստիտուտ՝ նրա առջև խնդիր դնելով լուրջ աշխատանք սկսել Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուսումնասիրման ուղղությամբ։ Դաստիարակչական աշխատանքների վերաբերյալ համագումարը խնդիր դրեց բարձրացնել կոմունիստների քաղաքական-տեսական մակարդակը, ՝ բարելավել կուսակցական դպրոցների աշխատանքը։ Ընդգծվեց նաև հեղափոխական զգոնության բարձրացման և հակալենինյան գաղափարախոսությունների դեմ մղվող պայքարի ուժեղացման անհրաժեշտությունը։ Գյուղատնտեսության վիճակի բարելավման, հողաշինարարության անցկացման և գյուղատնտական կոոպերացիայի զարգացման համար ձեռնարկվելիք միջոցառումների առթիվ ընդունված բանաձևում նշված էր, որ անհրաժեշտ է լայնորեն կազմակերպել գյուղատնտեսական կոոպերացիան ինչպես արտադրական, նույնպես և սպառողական։ Համագումարն ընտրեց Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության Կենտկոմ (15 անդամ, 7 թեկնածու), վերստուգիչ և վերահսկիչ հանձնաժողովներ։
III համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական (բոլշեւիկների) կուսակցության երրորդ համագումարը կայացել է 1924 թվականի մայիսի 5-9-ը, Երևանում։ Մասնակցել է 132 պատգամավոր վճռական և 32-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին կուսակցության 4229 անդամ-թեկնածուների՝ հանրապետության 376 կազմակերպություններից (բջիջներից)։ Համագումարում քննարկվել են Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության III համագումարի Կենտկոմի քաղաքականության ու կազմակերպչական, կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, գյուղում տարվելիք աշխատանքի, կոոպերացիայի և ներքին առևտրի հարցերը։ Համագումարն ամփոփեց հաշվետու ժամանակաշրջանում ժողտնտեսության վերականգնման ասպարեզում ձեռք բերված հաջողությունները։ Ավարտվել էր Լենինականի տեքստիլ կոմբինատի, Երևանի և Սարդարապատի (Հոկտեմբերյան) բամբակազտիչ գործարանների շինարարությունը, մասնակիորեն վերականգնվել էին Կապանի պղնձի հանքահորերը, զգալիորեն բարելավվել էր աշխատավոր գյուղացիության դրությունը, նախորդ տարվա համեմատությամբ 10%-ով ավելացել էին ցանքատարածությունները։ Նշվեցին նաև գյուղատնտեսության բնագավառում առկա դժվարությունները։ Խոսվեց գյուղում դասակարգային թշնամու դեմ տարվող պայքարի ուժեղացման մասին, երիտասարդության շրջանում քաղդաստիարակչական աշխատանքի ծավալման, նրան արտադրական գործունեության մեջ լայնորեն ընդգրկելու մասին։ Համագումարը կուսակցական կազմակերպությունների առջև դրեց կազմակերպչական և քաղդաստիարակչական աշխատանքների մակարդակի բարձրացման, լենինիզմին թշնամի գաղափարների դեմ պայքարի ուժեղացման, մասսաների հետ կուսակցության կապերի ամրապնդման միջոցով ժողտնտեսության վերականգնումը հաջողությամբ ավարտելու խնդիրներ։ Համագումարն ամփոփեց 1923 թ-ի ներկուսակցական դիսկուսիայի արդյունքները, նշելով, որ Հայկոմկուսը միաձույլ է և մինչև վերջ հավատարիմ լենինիզմին։ Համագումարն ընտրեց Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության III համագումարի Կենտկոմ, վերստուգիչ հանձնաժողով և կենտրոնական վերահսկիչ հանձնաժողով։ Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության III համագումարի ԿԿ քարտուղարներ ընտրվեցին Ա. Հովհաննիսյանը, Ա. Շահսուվարյանը և Ե. Բակունցը։
IV համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության չորրորդ համագումարը տեղի է ունեցել 1925 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը, Երևանում։ Մասնակցել են 214 պատգամավոր վճռական և 31-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Ներկայացնում էին կուսակցության մոտ 6200 անդամ-թեկնածուների։ Նախորդ համագումարից հետո Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության անդամների թիվն ավելացել էր 2000-ով։ Համագումարի օրակարգում դրված էին Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության Կենտկոմի քաղաքականության և կազմակերպական հաշվետվությունները, կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովի զեկուցումը, արհմիությունների աշխատանքների մասին հարցը։ Համագումարն ամփոփեց անցած մեկ և կես տարում ձեռք բերված տնտեսական հաջողությունները, նշելով, որ ընդհանուր առմամբ հանրապետությունում ավարտվել է տնտեսության վերականգնման պրոցեսը։ Շարք էր մտել Շիրակի ջրանցքը, ընդարձակվել էին ցանքատարածությունները և 3, 5 անգամ գերազանցում էին 1919 թ-ի մակարդակը։ Զգալիորեն վերականգնվել էր անասունների գլխաքանակը։ Գյուղատնտեսական կոոպերատիվների թիվը հասել էր 147-ի։ Գյուղի 40 հզ. աշխատավորներ ընդգրկված էին սպառողական կոոպերացիայի ցանցում, մոտ 20 հզ. մարդ՝ տնտեսական կոոպերացիայի զանազան օղակներում։ Բարելավվել էր չքավոր ու միջակ գյուղացիության վիճակը, բարձրացել էր գյուղական սովետների քաղաքական և աշխատանքային ակտիվությունը։ 1925 թ-ին քաղաքային և գյուղական սովետներում ընտրված 15 հզ. դեպուտատների ճնշող մեծամասնությունը բանվորներ ու աշխատավոր գյուղացիներ էին։ Համագումարը միաժամանակ նշեց կադրերի պակասությունը գյուղում և առաջարկեց հիմնովին բարելավել այդ կարևոր գործի դրվածքը։ Ամփոփվեցին նաև արդյունաբերության ասպարեզում ձեռք բերված հաջողությունները, նշվեց, որ հին ձեռնարկությունների վերականգնմանն ու ընդարձակմանը զուգահեռ ստեղծվել են նորերը (տեքստիլ-տրիկոտաժի, քիմիական, շինանյութերի, սննդի և այլն)։ Համագումարը հանրապետական, գավառային և տեղական կադրերի ուշադրությունը սրեց աշխատանքի արտադրողականության բարձրացման, որակյալ բանվորական կադրերի պատրաստման, միջոցների խնայողության ու տնտեսության առաջընթացի ապահովմանը նպաստող հարցերի վրա։ Համագումարն ընտրեց Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության Կենտկոմ (33 անդամ, 15 թեկնածու) և կենտրոնական վերահսկիչ հանձնաժողով։ Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության ԿԿ քարտուղարներ ընտրվեցին Ա. Հովհաննիսյանը, Ե. Բակունցը, Ա. Շահսուվարյանը և Ա. Շահգելդյանը։
V համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության հինգերորդ համագումարը տեղի է ունեցել 1927 թվականի նոյեմբերի 13-19-ը, Երևանումː Համագումարի նախօրյակին Հայկոմկուսի շարքերում կային 8882 անդամներ ու թեկնածուներ, որոնք ընդգրկված էին 450 կուսակցական բջիջներումː Քննարկվել են ՀԿ (բ) կ Կենտկոմի հաշվետվությունը, ՀամԿ (բ) կ Կենտկոմի և ԿՎՀ-ի 1927 թվականի հոկտեմբերյան միացյալ պլենումի արդյունքները, գյուղում տարվող աշխատանքների վիճակը, ՀԿ (բ) կ ԿՎՀ-ի հաշվետվությունըː Համագումարը նշեց, որ համակուսակցական դիսկուսիայի շրջանում Հայաստանի կուսակցական ու կոմերիտական կազմակերպությունները, մերժելով տրոցկիստական-զինովևական բլոկի հակալենինյան պլատֆորմը, պաշտպանել են կուսակցության Կենտկոմի գիծը և անհաշտ պայքար մղել ընդդիմության դեմː Համագումարում ամփոփվեցին ներկուսակցական դիսկուսիայի արդյունքները, լիովին հավանություն տրվեց ՀամԿ (բ) կ Կենտկոմի ու ԿՎՀ-ի հոկտեմբերյան միացյալ պլենումի որոշումներին և որոշվեց կուսակցության շարքերից վտարել բոլոր նրանց, ովքեր կշարունակեն իրենց ֆրակցիոն գործունեությունըː Ամփոփվեցին ինդուստրացման առաջին հաջողություններըː Հանրապետության խոշոր արդյունաբերության համախառն արտադրանքը 1927 թվականին հասել էր նախապատերազմյան մակարդակի 84, 5%-ինː Ընդլայնվում էին Ալավերդու և Ղափանի պղնձարդյունահանման ձեռնարկություններըː Արդյունաբերական նոր ձեռնարկություններ էին կառուցվում Երևանում (կարբիդի, փայտամշակման, մեխանիկական և այլն) և Լենինականում (տեքստիլ կոմբինատըː Առաջ էր մղվում հանրապետության էներգետիկայի զարգացման գործը (շարք էր մտել Երևանի հիդրոկայանը, սկսվել էր Լենինականի և Զորագետի հիդրոկայանների կառուցումը)ː Համագումարը որոշեց հետագայում ևս զարգացնել գունավոր մետաղների, հանքային շինանյութերի, քիմիական, ինչպես նաև տեղական ու տնայնագործական (կոոպերատիվ) արդյունաբերությունըː Գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի կոմկուսակցությունը վարում էր գյուղացիության կոոպերացման լենինյան պլանի կենսագործման կուրսː 1927 թվականին կոոպերացիայի բոլոր ձևերում ընդգրկված էր աշխատավոր գյուղացիության մոտ մեկ երրորդըː Գյուղատնտեսության վերաբերյալ բանաձևում համագումարն առաջարկեց ուժեղացնել գյուղի արտադրական կոոպերացման աշխատանքը, առանձնապես անհրաժեշտ համարեց պարզ տիպի կոլտնտեսությունների կազմակերպումը։ Համագումարն ընտրեց ՀԿ (բ) կ Կենտկոմի նոր կազմː Կենտկոմի առաջին պլենումը ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ընտրեց Հ. Ա. Հովսեփյանինː
VI համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության վեցերորդ համագումարը տեղի է ունեցել 1929 թվականի հունվարի 20-29-ը, Երևանում։ Մասնակցել են 317 պատգամավոր վճռական, 139-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Քննարկվել են Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության Կենտկոմի հաշվետվությունը, ՀՍՍՀ ժողտնտեսության զարգացման առաջին հնգամյակի խնդիրները, կուսակցության հերթական խնդիրները գյուղում, Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության Կենտկոմի վերստուգիչ և վերահսկիչ հանձնաժողովների զեկուցումները, կազմակերպական հարցեր։ Մատնանշելով հանրապետության ժողտնտեսության զարգացման նվաճումները (արդյունաբերության համախառն արտադրանքի տոկոսային աճ)՝ համագումարը միաժամանակ քննադատության ենթարկեց տնտեսական շինարարության բնագավառում տեղ գտած թերությունները։ Հավանություն արվեց Անդրկովկասի ժողտնտեսության գերագույն խորհուրդ ստեղծելու՝ Համկոմունիստանակ բանվորական կուսակցություն Անդրերկրկոմի որոշմանը, նշվեց, որ Հայաստանի արդյունաբերության զարգացումը կապված է Անդրկովկասի ու ՍՍՀՄ տնտեսական զարգացման հեռանկարների հետ։ Հաշվետու շրջանում զգալի տեղաշարժեր էին կատարվել գյուղատնտեսության բնագավառում։ Համախառն արտադրանքի արժեքով գերազանցվել էր 1913 թ-ի մակարդակը։ Երկուսուկես անգամ ավելացել էին կապիտալ ներդրումները գյուղատնտեսության մեջ։ Կարևոր խնդիրը համարվեց գյուղատնտեսության հետագա զարգացման ապահովումը։ Սկիզբ էր առել կոլտնտեսային շինարարությունը և ձեռք էին բերվել առաջին հաջողությունները։ Որոշվեց խոշոր կոլտնտեսություններում ստեղծել կուսակցական կազմակերպություններ։ Համագումարն առանձին ուշադրություն դարձրեց նաև կուլտուրական հեղավւոխության, արհմիությունների և կոմերիտմիության աշխատանքի հարցերին։ Համագումարը հավանություն տվեց հանրապետության ժողտնտեսության զարգացման առաջին հնգամյա պլանի նախագծին։ Ամփոփվեցին գաղափարական ճակատում կուսկազմակերպությունների կատարած աշխատանքները։ Համապատասխան բանաձևում ընդգծվում էր, որ կուսկազմակերպությունները սոցիալիստական շինարարության նոր էտապում պետք է ուժեղացնեն պայքարը թշնամական գաղափարախոսությունների քայքայիչ ազդեցության, տրոցկիզմի, աջ թեքման ու նացիոնալիզմի դրսևորումների դեմ։ Համագումարն ընտրեց Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության ղեկավար մարմիններ։ Կենտկոմի առաջին քարտուղար ընտրվեց Հ. Կոստանյանը։
VII համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության յոթերորդ համագումարը տեղի է ունեցել 1930 թվականի մայիսի 24-28-ը, Երևանում։ Մասնակցել է 350 պատգամավոր վճռական և 70-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Քննարկվել են Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության Կենտկոմի, ԿՎՀ-ԲԳՏ-ի կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, գյուղատնտեսության զարգացման ու կոլտնտեսական շինարարության խնդիրները և այլ հարցեր։ Հաշվետու ժամանակաշրջանում ժողտնտեսության մեջ ներդրված կապիտալ ներդրումները նախորդ 5 տարվա համեմատ կրկնապատկվել էին։ Շահագործման էին հանձնվել Երևանի 2-րդ և Լենինականի, Գորիսի, Իջևանի, Կրասնոսելսկի և այլ շրջանային հիդրոկայանները, շարունակվում էր Զորագետի և Քանաքեռի հիդրոէլեկտրակայանների կառուցումը։ Ընթացքի մեջ էր Ալավերդու պղնձաձուլարանի արմատական վերակառուցումը, ընդլայնվել և վերասարքավորվել էին Լենինականի տեքստիլ կոմբինատը, Երևանի կաշվի և ձեթ-օճառի գործարանները։ Քննարկելով կուսակցական և սովետական մարմինների անելիքները արդյունավետության բնագավառում՝ համագումարը նրանց առաջ խնդիր դրեց ապահովել արտադրական պլանների կատարումն ու գերակատարումը, նոր տեխնիկայի յուրացումն ու աշխատանքի արտադրողականության բարձրացումը։ Նշվեցին միջոցառումներ աշխատավորների նյութական բարեկեցության և կուլտուրական մակարդակի բարձրացման, բնակարանային շինարարության ընդլայնման ուղղությամբ։ Անդրադառնալով գյուղի սոցիալիստական վերակառուցման խնդիրներին՝ համագումարը մատնանշեց կոլեկտիվացման գործում տեղ գտած սխալները (կամավորության սկզբունքի խախտումներ, միջակ տնտեսությունների նկատմամբ ցուցաբերված ծայրահեղություններ և այլն) և հանձնարարեց Կենտկոմին կազմակերպել անհաշտ պայքար կուսակցության գծի ծռումների դեմ։ Կուսակցական կազմակերպությունների առջև խնդիր դրվեց ուժեղացնել գաղափարական աշխատանքը բատրակային-չքավորական մասսաների շրջանում և նոր ու որակյալ կադրերով համալրել գյուղի կուսակցական ու սովետական աշխատողների շարքերը։ Համագումարում առաջարկվեց վերակառուցել Երևանի համալսարանը և կազմակերպել գյուղատնտեսական, բժշկական, տեխնոլոգիական և մանկավարժական առանձին ինստիտուտներ։ Կադրերի պատրաստումն արագացնելու և բարելավելու նպատակով որոշվեց ընդլայնել բուհերի, բանֆակների և տեխնիկումների ցանցը և ստեղծել կուլտուր-լուսավորական նոր օջախներ։ Համագումարն ընտրեց Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության Կենտկոմի նոր կազմ։ Կենտկոմի պլենումում Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար ընտրվեց Ա. Ղ. Խանջյանը։
VIII համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության ութերորդ համագումարը տեղի է ունեցել 1932 թվականի հունվարի 17-22-ը, Երևանում։ Մասնակցել են 534 պատգամավոր վճռական և 88-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացրել են կուսակցության 21487 անդամ-թեկնածուների։ Քննարկվել են Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության Կենտկոմի, կենտրոնական վերստուգիչ և վերահսկիչ հանձնաժողովների հաշվետվությունները, գյուղի սոցիալիստական վերակառուցման և այլ հարցեր։ Նախորդ համագումարից հետո անցած ժամանակաշրջանում (1930-1932 թթ.) հանրապետությունում ստեղծվել էին արդյունաբերության խոր ճյուղեր, կառուցման ընթացքում էին մի շարք ձեռնարկություններ Զորագետի և Քանաքեռի հիդրոէլեկտրակայանները, Ղարաքիլիսայի (Կիրովական) քիմիական կոմբինատը, Արարատի ցեմենտի գործարանը և այլն։ Համագումարը կուսակցության Կենտկոմին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել արագացնելու Ալավերդու պղնձաձուլարանի, Ղափանի հարստացուցիչ գործարանի և գյուղական էլեկտրակայանների կառուցումը։ Հաշվետու շրջանում զգալի տեղաշարժեր էին կատարվել գյուղի սոցիալիստական վերակառուցման ուղղությամբ։ Համագումարն անհրաժեշտ համարեց հատուկ ուշադրություն դարձնել կոլտնտեսություններում արտադրողականության բարձրացման և անասնաբուծության զարգացման հարցերին։ Խնդիր դրվեց հիմնական բամբակացան շրջանների կոլեկտիվացումն ավարտել 1932 թ-ին։ Հանրապետության ջրային տնտեսություններն ընդլայնելու նպատակով մշակվել են մի շարք միջոցառումներ։ Համագումարը կուսակցական կազմակերպություններին հանձնարարեց ուժեղացնել արհմիությունների աշխատանքը, ուշադրության կենտրոնում պահել աշխատավորների կուլտուր-կենցաղային պայմանների բարելավման հարցերը։ Համագումարն ընտրեց Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության Կենտկոմի նոր կազմ։
IX համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]X համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության տասներորդ համագումարը տեղի է ունեցել 1937 թվականի մայիսի 26-հունիսի 2-ը, Երևանում։ Մասնակցել են 426 պատգամավոր վճռական և 66-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Քննարկվել են Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության Կենտկոմի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները։ Կենտկոմի հաշվետվության մեջ մատնանշվում էր, որ երբեմնի հետամնաց Հայաստանը դարձել է բարգավաճող ինդուստրիալ-ագրարային երկիր։ Անցած տարիներում Հայաստանի արդյունաբերության մեջ ներդրվել էր 609 միլիոն ռ.։ ժողտնտեսության մեջ արդյունաբերության տեսակարար կշիռը կազմում էր 69-70%։ Կառուցվում էին Քանաքեռի հիդրոէլեկտրակայանը, Երևանի սինթետիկ կաուչուկի խոշոր կոմբինատը և այլն։ Որոշելով կուսակցական կազմակերպությունների մոտակա խնդիրները արդյունաբերության բնագավառում՝ համագումարն անհրաժեշտ գտավ ձեռնամուխ լինել մոլիբդենի արդյունահանմանը, զարկ տալ պղնձի և քիմիական արդյունաբերության զարգացմանը, արագացնել արդյունաբերական նոր օբյեկտների կառուցումը։ Նախորդ համագումարից հետո զգալի առաջընթաց էր կատարվել գյուղատնտեսության բնագավառում։ Գյուղացիական տնտեսությունների 88%-ը ընդգրկված էր կոլեկտիվ տնտեսություններում, դրանց 59%-ին սպասարկում էին ՄՏԿ-ները։ Բարձրացել էր հացահատիկային և տեխնիկական կուլտուրաների, հատկապես բամբակի բերքատվությունը։ Համագումարը հանրապետության շրջանային կուսակցական ու սովետական մարմինների առջև խնդիր դրեց բարձրացնել գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը, տնտեսապես ամրապնդել կոլտնտեսությունները, արագացնել գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացումը, ընդլայնել ոռոգման ցանցը։ Խոշոր նշանակություն տրվեց անասնապահության գարգացմանը։ Համագումարում նշվեցին կուլտուրայի, արվեստի ու գրականության բնագավառում ձեռք բերված հաջողությունները։ Անհատի պաշտամունքի պայմաններում, երբ տեղի էին ունենում ներկուսակցական դեմոկրատիայի ու սոցիալիստական օրինականության կոպիտ խախտումներ, համագումարում առաջադրված որոշ խնդիրներ քննարկվեցին սուբյեկտիվ-կամայական դիրքերից։ ժողտնտեսության մի շարք ճյուղերում պլանների թերակատարումը դիտվեց որպես պետետական վնասարարության արդյունք։ Լ. Պ. Բերիայի արատավոր ու կամայական գործողությունների հետևանքով նսեմացվեցին Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունում ձեռք բերված հաջողությունները, և Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության Կենտկոմի կատարած աշխատանքը հաշվետու ժամանակաշրջանում համարվեց անբավարար։ Համագումարն ընտրեց Կենտկոմի նոր կազմ (55 անդամ, 14 թեկնածու)։ Կենտկոմի առաջին քարտուղար ընտրվեց ա. մ. Ամատունին։
XI համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության տասնմեկերորդ համագումարը տեղի է ունեցել 1938 թվականի հունիսի 2-6-ը, Երևանում։ Մասնակցել են 390 պատգամավոր վճռական և 68-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին շուրջ 16 հազար կուսանդամների և ավելի քան 8 հազար թեկնածուների։ Լսվել են Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության Կենտկոմի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները։ Կենտկոմի հաշվետվության մեջ նշվում էր, որ ժողտնտեսության զարգացման երկրորդ հնգամյա պլանի իրականացումով Հայաստանը դարձել էր ինդուստրացված հանրապետություն։ Արդյունաբերության տեսակարար կշիռը կազմում էր ժողտնտեսության համախառն արտադրանքի 70% -ը։ Հաշվետու շրջանում գործող ձեռնարկությունների շարքը համալրվել էր կաշվի, մետաքսե գործվածքեղենի (Երևանում), կոշիկի, գուլպայի, տրիկոտաժի (Լենինականում) ձեռնարկություններով, սկսել էր էլեկտրաէներգիա տալ Քանաքեռի հիդրոէլեկտրակայանը։ Արդյունաբերության առանձին ճյուղերի և երկաթուղային տրանսպորտի որոշակի առաջընթացի կողքին մատնանշվեցին մի շարք թերացումներ, և միջոցառումներ մշակվեցին ժողտնտեսության հիմնական ճյուղերի հետագա զարգացումն ապահովելու համար։ Համագումարը կուսկազմակերպությունների և աշխատավորների ուշադրությունը կենտրոնացրեց հատկապես էներգետիկ բազայի ընդլայնման, լեռնային և քիմիական արդյունաբերության բնագավառում տեղ գտած թերությունների վերացման, սննդի արդյունաբերության և սոցիալիստական գյուղատնտեսության հետագա զարգացման վրա։ Համագումարըն ընտրեց Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության Կենտկոմ (55 անդամ, 16 թեկնածու) և վերստուգիչ հանձնաժողով։ Կենտկոմի առաջին քարտուղար ընտրվեց Գ. Ա. Հարությունյանը։
XII համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության տասներկուերորդ համագումարը տեղի է ունեցել 1939 թվականի փետրվարի 26-28-ը, Երևանում։ Մասնակցել են 433 պատգամավոր վճռական և 88-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին Երևանի ու Լենինականի քաղաքային և 36 գյուղական շրջանային կազմակերպություններում միավորված 18429 կուսանդամների և 8381 թեկնածուների։ Համագումարը քննարկեց Համակոմունիստական բանվորական կուսակցության XVIII համագումարին ներկայացվող ՍՍՀՄ ժողտնտեսության զարգացման երրորդ հնգամյա պլանի թեզիսները և Համակոմունիստական բանվորական կուսակցության կանոնադրության մեջ նախատեսվող փոփոխությունների թեզիսները։ Համագումարը նշեց Հայաստանի կուսակցական, կոմերիտական և արհմիութենական կազմակերպությունների խնդիրները հանրապետության ժողտնտեսության զարգացման գործում, մասնավորապես երրորդ հնգամյա պլանով (1938-42 թթ.) նախատեսվող շինարարական օբյեկտների կառուցումն ապահովելու տեսանկյունից։ Խնդիր դրվեց ընդլայնել լեռնահանքային արդյունաբերությունը Ալավերդիում և Ղափանում, ավարտել Երևանի կաուչուկի և Կիրովականի քիմիական կոմբինատների կառուցումը։ Համագումարն ընտրեց 1939 թ-ի մարտի 10-ին Մոսկվայում բացվող Համակոմունիստական բանվորական կուսակցության XVIII համագումարի պատգամավորներ։
XIII համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության տասներեքերորդ համագումարը տեղի է ունեցել 1940 թվականի մարտի 11-13-ը, Երևանում։ Մասնակցել են 383 պատգամավոր վճռական և 98-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացրել են 36 գյուղական-շրջանային և 2 քաղաքային (Երևան, Լենինական) կուսակցական կազմակերպություններում միավորված 23189 անդամների և 10340 թեկնածուների։ Համագումարում լսվել են Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության Կենտկոմի, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները։ Ամփոփվել են 1939-40 թթ-ին հանրապետության կուսակցական կազմակերպությունների կատարած աշխատանքի արդյունքները։ Արդյունաբերության համախառն արտադրանքը 1937 թ-ի համեմատությամբ 1940 թ-ին ավելացել էր 50%-ով։ Կառուցվել և շահագործման էին հանձնվել Լենինականի տեքստիլ կոմբինատի մանվածքային ու գործվածքային նոր ֆաբրիկաները, Երևանի Ս.Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի կոմբինատը, ալրաղաց կոմբինատը և այլ ձեռնարկություններ։ Անց էին կացվել 326 կմ բարձր լարման էլեկտրահաղորդիչ գծեր, շահագործման հանձնվել Լենինականի և Համամլուի (այժմ՝ Սպիտակ) ենթակայանները։ Համագումարը խնդիր դրեց ավարտել Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի մնացած ագրեգատների շինարարությունը և սկսել Սևան-Հրազդան կասկադի ամենահզոր կայանի՝ Գյումուշի հիդրոէլեկտրակայանի կառուցումը։ Նշելով պղնձահանքային արդյունաբերության բնագավառում ձեռք բերված նվաճումները՝ համագումարը որոշեց հասնել Ալավերդու պղնձաձուլական գործարանի կարողությունների լրիվ օգտագործմանն ու ձեռնամուխ լինել Փիրդոուդանի (այժմ՝ Քաջարան) պղնձամոլիբդենային հանքավայրի արտադրական յուրացմանը։ Քիմիական արդյունաբերության հետագա ընդարձակման նպատակով որոշվեց արագացնել Երևանի Ս. Մ. Կիրովի անվան քիմիական կոմբինատի 2-րդ հերթի կառուցումը, Ալավերդու ծծմբաթթվի գործարանի շահագործումը և այլն։ Համագումարը նշեց նաև Հայկական ՍՍՀ-ում մեքենաշինության բնագավառում ձեռք բերված նվաճումները։ Վերակառուցումից հետո ժամանակակից խոշոր ձեռնարկություն էր դարձել Ֆ. Զերժինսկու անվան մեքենաշինական գործարանը։ Սկսվել էր երրորդ հնգամյա պլանով նախատեսված Երևանի կոմպրեսորների, էլեկտրամեքենաշինական, փոքր հիդրոտուրբինների, Լենինականի, Կիրովականի և Հոկտեմբերյանի մեխանիկական գործարանների կառուցումը։ Նոր զարգացում էր ստանում հանրապետության թեթև և հատկապես սննդի արդյունաբերությունը։ Համագումարը խնդիր դրեց տեղական ճակնդեղի հումքի բազայի վրա սկսել Համամլուի (Սպիտակի) շաքարի գործարանի կառուցումը։ Հաշվետու շրջանում գյուղատնտեսության բնագավառում ավելացել էին տեխնիկական կուլտուրաների ցանքատարածությունները, խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակը։ Համագումարը պարտավորեցրեց կուսակցական ու գյուղատնտեսական մարմիններին՝ հատուկ ուշադրություն դարձնել հացահատիկային ու տեխնիկական կուլտուրաների ցանքատարածությունների ընդարձակմանը։ Ընտրվեցին Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության Կենտկոմ և վերստուգիչ հանձնաժողով։
XIV համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության տասնչորսերորդ համագումարը տեղի է ունեցել 1948 թվականի նոյեմբերի 12-14-ը, Երևանում։ Մասնակցել են 402 պատգամավոր վճռական և 33-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին 53375 կուսանդամների և 8065 անդամության թեկնածուների։ Ետպատերազմյան առաջին տարիներին Սովետական Հայաստանի ժողտնտեսության վերականգնման և զարգացման ուղղությամբ Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության կատարած աշխատանքների մասին համագումարը լսեց Կենտկոմի հաշվետու զեկուցումը։ Ամփոփելով չորրորդ հնգամյակի անցած տարիների արդյունքները, համագումարը գտավ, որ ընդհանուր առմամբ հանրապետության արդյունաբերության առաջատար ճյուղերը հաջողությամբ են հաղթահարել պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունները։ Երևանի արդյունաբերական 69 ձեռնարկություններ համագումարի նախօրյակին կատարել էին 1948 թվականի պլանը և աշխատում էին 1949 թվականի հաշվին։ Համագումարը միաժամանակ նշեց, որ կուսակցական մի շարք կազմակերպություններ դեռևս թույլ են պայքարում արդյունաբերական ձեռնարկություններում ինքնարժեքի իջեցման, հումքի, վառելիքի, էլեկտրաէներգիայի խնայողության համար։ Գյուղատնտեսության ասպարեզում համագումարը որոշեց արագացնել մի շարք ոռոգելի ջրանցքների կառուցումը, ճահճացած հողերի չորացումը, խաղողի և պտղատու այգիների ընդլայնումը, հատուկ ուշադրություն դարձնել մերձարևադարձային կուլտուրաների տարածմանը Նոյեմբերյանի, Իջևանի, Շամշադինի և այլ շրջաններում։ Համագումարն ընտրեց Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության Կենտկոմ (71 անդամ, 23 անդամության թեկնածու) և կենտրոնական վերստուգիչ հանձնաժողով։
XV համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության տասնհինգերորդ համագումարը տեղի է ունեցել 1951 թվականի մարտի 20-22-ը, Երևանում։ Մասնակցել են 406 պատգամավոր վճռական և 23-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին 56174 կուսանդամների և 5451 թեկնածուների։ Համագումարը լսել է Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության Կենտկոմի հաշվետվությունը և ամփոփել չորրորդ հնգամյակում հանրապետության կուսկազմակերպությունների կատարած աշխատանքի արդյունքները արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացման ասպարեզում։ Արդյունաբերության համախառն արտադրանքի հնգամյա պլանը գերակատարվել էր 31%-ով։ 1940 թ-ի մակարդակը 1951 թ-ին գերազանցվել էր 2, 4 անգամ։ Հանրապետությունում կառուցվել և վերակառուցվել էին տասնյակ նոր ձեռնարկություններ (Երևանի Վ. Ի. Լենինի անվան էլեկտրամեքենաշինական, ճշգրիտ էլեկտրասարքավորումների, կաբելի, ժամացույցի, ալյումինի, «Պոլիվինիլացետատ», մահուդի, Սպիտակի շաքարի, Հոկտեմբերյանի պահածոների)։ Սկսվել էր մի շարք խոշոր օբյեկտների (Գյումուշգէս, Քաջարանի կոմբինատ և այլն) կառուցումը։ Ընդլայնվել էր ժողովրդական սպառման առարկաների արտադրանքը։ Սննդարդյունաբերության արտադրանքը զգալիորեն գերազանցել էր նախապատերազմյան մակարդակը։ Զգալի էին հաջողությունները նաև գյուղատնտեսության բնագավառում։ Տեխնիկական կուլտուրաների ցանքատարածությունները հնգամյակի ընթացքում ավելացել Էին 17%-ով։ Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 1950 թ-ին, 1940 թ-ի համեմատ, ավելացել Էր 27%-ով, ոչխարներինը և այծերինը՝ 72%-ով։ էլեկտրիֆիկացված կոլտնտեսությունների թիվը հնգամյակի տարիներին ավելացել էր մոտ՝ 3 անգամ։ Կառուցվել և գործարկվել էին ստորին Զանգվի ջրանցքի առաջին հերթը, Քանաքեռի ջրհան կայանը և մի շարք ջրասարներ։ Գյուղատնտեսության մեջ դրական տեղաշարժեր կային աշխատանքների մեքենայացման գործում։ ՄՏԿ-ների թիվը հասել էր 50-ի։ 1950 թ-ին գյուղատնտեսության 42 առաջավորներ արժանացել էին սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, հարյուրավոր աշխատողներ պարգևատրվել էին շքանշաններով ու մեդալներով։ Նշվեց, որ չորրորդ հնգամյա պլանի հաջող կատարման շնորհիվ բարձրացել էր ժողովրդի կենսամակարդակը։ Համագումարն ընտրեց Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության ղեկավար մարմիններ։
XVI համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության տասնվեցերորդ համագումարը տեղի է ունեցել 1952 թվականի սեպտեմբերի 20-22-ը, Երևանում։ Մասնակցել են 428 պատգամավոր վճռական և 44-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին 58957 կուսանդամների և 5298 անդամության թեկնածուների։ Նախորդ համագումարի համեմատությամբ կոմունիստների թիվն ավելացել էր շուրջ 3 հազարով։ Լսել և քննարկել է Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության Կենտկոմի, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, ՍՍՀՄ Ժողտնտեսության զարգացման 1951-1955 թթ. հինգերորդ հնգամյա պլանի վերաբերյալ Համակոմունիստական բանվորական կուսակցության XIX համագումարի դիրեկտիվների նախագիծը և Համակոմունիստական բանվորական կուսակցության կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին թեզիսները։ Համագումարն ամփոփեց անցած մեկ ու կես տարում ժողտնտեսության բնագավառում Հայաստանի կոմկուսի ղեկավարությամբ աշխատավորների ձեռք բերած նվաճումները։ Գերակատարվել էր հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի թողարկման պլանը, սակայն առկա էին նաև ետ մնացող ձեռնարկություններ։ Առանձին ուշադրություն դարձվեց գյուղատնտեսության զարգացման հարցերին։ Քննարկելով Համակոմունիստական բանվորական կուսակցության համագումարի ՍՍՀՄ ժողտնտեսության զարգացման հինգերորդ հնգամյա պլանի դիրեկտիվները և Համակոմունիստական բանվորական կուսակցության կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին թեզիսները՝ համագումարը ամբողջովին հավանություն տվեց դրանց։ Նախատեսվում էր ազգային հանրապետությունների, այդ թվում Հայկական ՍՍՀ-ի, հետագա զարգացում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության և մշակույթի բնագավառներում։ Միութենական միջինի հետ համեմատած՝ 1954-1955 թթ-ին Հայկական ՍՍՀ էկոնոմիկան 1, 5 անգամ ավելի արագ տեմպերով էր աճելու և 1955 թ-ին 2 անգամ գերազանցելու էր 1950 թ-ի մակարդակը։ Շարք էին մտնելու Աևան-Հրազդան կասկադի ամենահզոր՝ Գյումուշի, ինչպես նաև Արզնիի հիդրոէլեկտրակայանները։ Խոշոր միջոցառումներ էին նախատեսված հանրապետության գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ (մեքենայացման աճ, ցանքատարածությունների ընդարձակում, բերքատվության Բարձրացում, կոլտնտեսությունների կազմակերպական ամրապնդում և այլն)։ Զգալիորեն բարձրանալու էր գյուղի աշխատավորների կենսամակարդակը։ Համագումարն ընտրեց Հայաստանի կոմունիստական բանվորական կուսակցության Կենտկոմ (71 անդամ, 23 թեկնածու) և կենտրոնական վերստուգիչ հանձնաժողով։
XVII համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության տասնյոթերորդ համագումարը տեղի է ունեցել 1954 թվականի փետրվարի 14- 17-ին, Երևանում։ Մասնակցել են 457 պատգամավոր վճռական և 17-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին կուսակցության 63572 անդամների և 2099 անդամության թեկնածուների։ Նախորդ համագումարի համեմատությամբ հանրապետության կուսակցական կազմակերպությունն ավելացել էր շուրջ 1, 5 հազար կոմունիստներով։ Համագումարը լսել և քննարկել է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, ամփոփել հաշվետու ժամանակաշրջանում հանրապետության կուսակցական կազմակերպությունների գործունեության արդյունքները արդյունաբերության, գյուղատնտեսության, կուլտուրական շինարարության բնագավառներում, ինչպես նաև բացահայտ ել մի շարք թերություններ։ ՍՄԿԿ Կենտկոմի ցուցումներին համապատասխան, համագումարը ուրվագծեց ՀՍՍՀ ժողողվրդական տնտեսության հետագա զարգացման ուղիները։ Համագումարը նշեց նաև վերջին տարիներին աշխատավորների կենսամակարդակի աճը, բանվոր-ծառայողների աշխատավարձների բարձրացումը, կոլտնտեսականների եկամուտների ավելացումը, առևտրի բարելավումը հանրապետությունում և այլն։ Համագումարն անհրաժեշտ համարեց արագացնել բնակարանային շինարարության տեմպերը, վերացնել ընդհանուր պարտադիր ուսուցման բնագավառում տեղ գտած թերացումները, գիտահետազոտական հիմնարկների ու ստեղծագործական միությունների կուսակցական կազմակերպություններին պարտավորեցրեց ապահովել սովետական իրականությունն արտացոլող բարձրարժեք երկերի և Հայաստանում դասակարգային պայքարի ու ազատագրական շարժման պատմությանը նվիրված լիարժեք գիտական աշխատությունների ստեղծումը, վերջ տալ դոգմատիզմի երևույթներին, անհատի պաշտամունքի դրսևորումներին։ Համագումարն ընտրեց ՀԿԿ Կենտրոնական կոմիտե (71 անդամ, 25 թեկնածու) և ՀԿԿ վերստուգիչ հանձնաժողով։ Կենտկոմի առաջին քարտուղար ընտրվեց Մ. Հ. Թովմասյանը։
XVIII համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության տասնութերորդ համագումարը տեղի է ունեցել 1956 թվականի հունվարի 19-21-ը, Երևանում։ Մասնակցել են 474 պատգամավոր վճռական և 19-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին 67028 կուսանդամի և 2245 անդամության թեկնածուի։ Լսվել և քննարկվել են ՀԿԿ ԿԿ հաշվետվությունը, ՍՍՀՄ ժողտնտեսության զարգացման 1956-60 թթ. վեցերորդ հնգամյա պլանի վերաբերյալ ՍՄԿԿ XX համագումարի դիրեկտիվների նախագիծը։ Հաշվետու շրջանում արդյունաբերության զարգացման հինգերորդ հնգամյա պլանը կատարվել էր ժամկետից մեկ տարի շուտ, ավելացել էր էլեկտրաէներգիայի, պղնձի, գեներատորների, տրանսֆորմատորների, մետաղահատ հաստոցների, կոմպրեսորների, հիդրոպոմպերի, ինչպես նաև ժողովրդական լայն սպառման ապրանքների արտադրությունը։ Մեծ թափ էր ստացել Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտների գործունեությունը, որոնց ձեռնարկած կոմպլեքսային միջոցառումների շնորհիվ ավելացել էր արդյունաբերական արտադրանքը։ Համագումարն առաջարկեց ապահովել ժողտնտեսության 1956-1960 թթ. պլանների կատարումը՝ արտադրության տեխնիկական մակարդակի սիստեմատիկ բարձրացման, արտադրական պրոցեսների կոմպլեքսային մեքենայացման ու ավտոմատացման և այլ ուղիներով։ ՀՍՍՀ ժողտնտեսության զարգացման վեցերորդ հնգամյա պլանով նախատեսվում էր ընդլայնել մի շարք գործարանների արտադրական կարողությունները, ինչպես նաև ձեռնարկություններ կառուցել ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության մյուս քաղաքներում ու շրջաններում։ Համագումարում նշվեց, որ դրական տեղաշարժեր են կատարվել գյուղատնտեսության բնագավառում։ 1953-54 թթ-ի համեմատությամբ 1955 թ-ին կոլտնտեսություններում բարձրացել էր հացահատիկային կուլտուրաների, բամբակի, ծխախոտի, շաքարի ճակնդեղի և բանջարեղենի միջին բերքատվությունը։ Հնգամյակի ընթացքում գրեթե կրկնապատկվել էր սովետական տնտեսությունների թիվը, իսկ կոլտնտեսություններինը 626-ից հասել էր 872-ի, մեքենայական պարկը հարստացել էր մոտ 700 տրակտորով։ Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 1950 թ-ի 513, 4 հազարից հնգամյակի վերջում հասել էր 537, 0 հազարի, կոլտնտեսությունների դրամական եկամուտները՝ 421, 7 միլիոն ռուբլուց՝ 629, 6 միլիոնի։ Համագումարը միաժամանակ նշեց, որ դեռևս ցածր է գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը և հանրային անասնաբուծության մթերատվությունը։ Միջոցառումներ նշվեցին գյուղատնտեսական մթերքների արտադրությունն ավելացնելու համար, որոնք իրենց ամբողջական արտահայտությունը գտան ՀՍՍՀ ժողտնտեսության զարգացման վեցերորդ հնգամյա պլանում։ Համագումարը կուսկազմակերպություններին կոչ արեց մոբիլիզացնել կոմունիստների և բոլոր աշխատավորների ուժերը՝ ժողտնտեսության զարգացման վեցերորդ հնգամյա պլանի խնդիրները հաջողությամբ կատարելու համար։ Համագումարը ընտրեց ՀԿԿ Կենտկոմ և վերստուգիչ հանձնաժողով։
XIX համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության տասնիններորդ համագումարը տեղի է ունեցել 1958 թվականի հունվարի 25- 27-ը, Երևանում։ Մասնակցել է 491 պատգամավոր վճռական, 21-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացրել են ՀԿԿ 71581 անդամի և 2820 անդամության թեկնածուի։ Քննարկել է ՀԿԿ Կենտկոմի և ՀԿԿ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները։
Անցած համագումարից հետո ընկած երկու տարում որոշակի հաջողություններ էին ձեռք բերվել հանրապետության արդյունաբերության բնագավառում։ Համախառն արտադրանքի պլանը 1957 թվականին կատարվել էր 102, 2%-ով։ Շահագործման էին հանձնվել 30 նոր արդ. ձեռնարկություններ։ Մեծ թափով զարգանում էր մեքենաշինությունը։
1957 թվականին, 1955 թվականի համեմատ, մեքենաշինության արտադրանքն աճել էր ավելի քան 40%-ով։ Համագումարը նշեց նաև արդյունաբերության մեջ տեղ գտած թերությունները և կուսակցական կազմակերպություններին պարտավորեցրեց կատարելագործել կազմակերպական ու քաղաքական աշխատանքը ձեռնարկություններում, ամրապնդել պետական ու արտադրական կարգապահությունը։ Համագումարն ամփոփեց հանրապետության գյուղատնտեսության բնագավառում կուսակցական կազմակերպությունների աշխատանքի արդյունքները և նշեց, որ պետù է բոլոր կոլտնտեսություններում, ՄՏԿ-ներում ու պետական տնտեսություններում ապահովել բարձր ու կայուն բերքի ստացումը, զարկ տալ անասնաբուծության ու այգեգործության զարգացմանը։ Համագումարի ընդունած բանաձևում հանրապետության բոլոր կուսակցական կազմակերպություններին կոչ էր արվում հետևողականորեն շարունակել պայքարը ՍՄԿԿ XX համագումարի պատմական որոշումների իրականացման, կուսակցական կյանքի լենինյան նորմաների վերականգնման ու անհատի պաշտամունքի վնասակար հետևանքների վերացման համար։
Համագումարն ընտրեց ՀԿԿ ղեկավար մարմիններ։
XX համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական կուսակցության քսաներորդ համագումար (արտահերթ), տեղի է ունեցել 1959 թվականի հունվարի 10- 13-ը, Երևանում։ Մասնակցել են 518 պատգամավոր վճռական և 25-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Համագումարը լսել և քննարկել է ՍՍՀՄ ժողտնտեսության զարգացման 1959-65 թթ. յոթնամյա պլանի վերաբերյալ ՍՄԿԿ Կենտկոմի ընդունած կոնտրոլ թվերի նախագծի թեզիսները և Հայաստանի կոմունիստական կուսակցության խնդիրները։ Ցոթնամյա պլանով հանրապետության արդյունաբերությունը կառուցվածքային առումով կրելու էր որակական նշանակալի փոփոխություններ։ 1965 թ-ին, 1958 թ-ի համեմատ, արդյունաբերական համախառն արտադրանքի ծավալը ավելանալու էր 2, 3 անգամ։ Քիմիական արդյունաբերության մեջ առաջին անգամ որպես նախնական հումք օգտագործվելու էր բնական գազը։ Լայն զարգացում էր ստանալու սինթետիկ թելերի, պլաստմասսայի և սինթետիկ այլ նյութերի արտադրությունը։ Տեղական նեֆելինային սիենիտների բազայի վրա նախատեսվում էր կառուցել Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատը։ Հանրապետության էլեկտրաէներգիայի զարգացման մեջ, որպես գլխավոր ուղղություն, 1959-65 թթ-ին նախատեսվում էր կառուցել ջերմաէլեկտրակայաններ, որոնք աշխատելու էին բնական գազով։ Կրճատվելու էր Սևանա լճից ջրի բացթողումը, նախատեսվում էր 1965 թ-ից Սևան-Հրազդան կասկադը օգտագործել միայն ոռոգման նպատակներով։ Հանրապետության արդյունաբերությունը հարստանալու էր էլեկտրաչափիչ սարքերի, ավտոմատացման միջոցների և դրանց պահեստամասերի արտադրության ձեռնարկություններով։ Կառուցվելու էին մետաղահատ հաստոցներ և գործիքներ արտադրող մի քանի նոր գործարաններ։ Թեթև արդյունաբերության և սննդարդյունաբերության համախառն արտադրանքը 1965 թ-ին, 1958 թ-ի համեմատ, աճելու էր 1, 7 անգամ։ Համագումարն անհրաժեշտ գտավ իրագործել արդյունաբերության առավել ռացիոնալ տեղաբաշխում։ Արդյունաբերական կենտրոնների էին վերածվելու Հրազդանը, Լուսավանը (այժմ՝ Չարենցավան), Աբովյանը, Արզնին, Սևանը։ Արդյունաբերական նոր ձեռնարկություններ էին կառուցվելու Դիլիջանում, Իջևանում, Ագարակում, Ստեփանավանում, Գորիսում և այլ քաղաքներում ու շրջաններում։ Ցոթնամյա պլանով հանրապետության գյուղատնտեսության առավել մեծ հեռանկար ունեցող ճյուղեր էին համարվում խաղողագործությունը, այգեգործությունը, անասնաբուծությունը և տեխնիկական կուլտուրաները։ Ցոթնամյակի տարիներին հանրապետությունում զգալի զարգացում էր ստանալու ժողովրդական կրթության և բնակչության բուժսպասարկման գործը։ Զգալի միջոցներ էին առանձնացվում գիտահետազոտական հիմնարկներին։ Կազմակերպվելու էին 12 նոր գիտահետազոտական ինստիտուտներ ու լաբորատորիաներ։ Ընդհանուր առմամբ յոթնամյա պլանով հանրապետության ժողտնտեսության մեջ կապիտալ ներդրումների ծավալը սահմանված էր 2 միլիարդ 70 միլիոն ռուբլի, որն ավելի քան 2, 5 անգամ գերազանցում էր 1952-58 թթ. ներդրումները։ Համագումարի ընդունած բանաձևում լիովին հավանություն արվեց հանրապետության ժողտնտեսության զարգացման յոթնամյա պլանի նախագծին։
XXI համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական կուսակցության քսաներորդ համագումարը տեղի է ունեցել 1960 թվականի փետրվարի 10-12-ը, Երևանում։ Մասնակցել են 547 պատգամավոր վճռական, 32-ը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացրել են 76835 կուսանդամի և 3515 անդամության թեկնածուի։ Համագումարը քննարկել է ՀԿԿ Կենտկոմի հաշվետվությունը։ Ամփոփելով հանրապետության արդյունաբերության զարգացման գործում կուսակցական կազմակերպությունների կատարած աշխատանքի արդյունքները* համագումարը գտավ, որ այդ ուղղությամբ ձեռք են բերվել զգալի հաջողություններ։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը 1959 թ-ին, 1957 թ-ի համեմատ, աճել էր 25% -ով։ Կուսակցական կազմակերպությունները լրջորեն զբաղվել էին տեխնիկական առաջադիմության և ինժեներա-տեխնիկական կադրերի պատրաստման հարցերով։ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում բացվել էին նոր ֆակուլտետներ։ Գյուղատնտեսության բնագավառում որոշակի առաջընթաց էր կատարվել խաղողագործության մեջ։ Խաղողի բերքատվությունը, 1957 թ-ի համեմատ, 1959 թ-ին ավելացել էր 82, 2% -ով։ Գյուղատնտեսության ավելի քան 160 առաջավորներ արժանացել էին սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։ Յոթնամյակի առաջին տարիների պլանների կատարման շնորհիվ բարձրացել էր աշխատավորների կենսամակարդակը։ Ազգային եկամուտը, 1958 թ-ի համեմատ, 1959 թ-ին ավելացել էր 8%-ով։ Բնակչության ընդհանուր եկամուտները, 1957 թ-ի համեմատ, ավելացել էին 400 միլիոն ռուբլի։ Մեծ թափ էր ստացել բնակարանային շինարարությունը։ Պետական բնակարանային շինարարության գծով 1958-59-ին շահագործման էին հանձնվել 400 հազար հեկտար բնակելի մակերես։ Այդ ցուցանիշը երկու անգամ գերազանցում էր 1956-57 թթ-ի բնակարանային շինարարության ծավալը։ Նշվեցին նաև հանրապետության ժողովրդական կրթության, առողջապահության և գիտության բնագավառներում ձեռք բերված հաջողությունները։ Համագումարը հանրապետության կուսակցական, սովետական, արհմիութենական ու կոմերիտական բոլոր կազմակերպությունների առաջ խնդիր դրեց կաւոարելագործել մասսաների մեջ տարվող կազմակերպական և գաղափարական աշխատանքը։ Համագումարն ընտրեց ՀԿԿ ղեկավար մարմիններ։
XXII համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական կուսակցության քսաներկուերորդ համագումարը տեղի է ունեցել 1961 թվականի սեպտեմբերի 21-23-ը, Երևանում։ Մասնակցել են 725 պատգամավոր վճռական, 46-ը՝ խորհրդակցական ձայնով, որոնք ներկայացրել են կուսակցության 87025 անդամ-թեկնածուների։ Համագումարում քննարկվել են ՍՄԿԿ նոր ծրագրի և կանոնադրության նախագծերը, ՀԿԿ Կենտկոմի հաշվետվությունը և այլ հարցեր։ Համագումարի նախօրեին համաժողովըրդական քննարկման էին դրվել ՍՄԿԿ նոր ծրագրի ու կանոնադրության նախագծերը։ Կուսակցական դռնբաց ժողովներին և շրջանային կոնֆերանսներին մասնակցել էին տասնյակ հազարավոր մարդիկ։ Համագումարը միահամուռ հավանություն տվեց կուսակցության այդ կարևոր փաստաթղթերին։ ՀԿԿ Կենտկոմի հաշվետվության մեջ և պատգամավորների ելույթներում հանրագումարի բերվեցին նախորդ համագումարից հետո մեկ ու կես տարում կատարված աշխատանքի արդյունքները։ Հանրապետությունում ըզգալի աշխատանք էր տարվել ժողտնտեսության էներգետիկ բազայի ընդլայնման ուղղությամբ։ Կառուցվել էր Աղստաֆա-Աթարբեկյան բարձր լարման էլեկտրահաղորդիչ գիծը, որով միացվել էին Ադրբեջանի և Հայաստանի էներգետիկ համակարգերը, սկսվել էր Տաթևի հիդրոէլեկտրակայանի և Երևանի ու Կիրովականի շերմաէլեկտրակայանների շինարարությունը։ 1961-ի օգոստոսին ՍՍՀՄ Մի նիստրների խորհուրդը ընդունել էր «Սևանա լճի մակարդակը բնական պայմաններին մոտ բարձրության վրա պահպանելու նպատակով Արփա գետի ջրի մի մասը Սևանա լիճ շուռ տալու միջոցառումների մասին» որոշում, և մեծ աշխատանք էր ծավալվել այն կենսագործելու ուղղությամբ։ Համագումարը միաժամանակ վեր հանեց ՀԿԿ տեղական ու շրջանային կազմակերպությունների աշխատանքներում տեղ գտած թերություններն ինչպես արդյունաբերության, այնպես էլ գյուղատնտեսության բնագավառներում։ Համագումարում առանձին ուշադրություն դարձվեց սփյուռքահայ առաջադիմական կազմակերպությունների կատարած դրական աշխատանքին։ Ընդգծվեց նրանց հետևողական պայքարը դաշնակցության ու իմպերիալիզմի դեմ, խնդիր դրվեց ընդլայնել և ամրապնդել կապերը սփյուռքահայերի ու նրանց առաջադիմական կազմակերպությունների հետ։ Նկատի ունենալով 1962-ից սկսվող սփյուռքահայերի նոր զանգվածային ներգաղթը, համագումարը հանրապետության սովետական և կուսակցական կազմակերպությունների կարևոր խնդիրը համարեց ներգաղթողների համար ստեղծել բնակարանային ու կենցաղային անհրաժեշտ պայմաններ։ Համագումարն ընտրեց ՀԿԿ ղեկավար մարմիններ և ՍՄԿԿ XXII համագումարի պատգամավորներ։ Կենտկոմի առաջին քարտուղար ընտրվեց Ցա.Ն.Զարոբյանը։
XXIII համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական կուսակցության քսաներեքերորդ համագումարը տեղի է ունեցել 1964 թվականի հունվարի 7-8-ը, Երևանում։ Նախորդ համագումարից (1961 թ.) հետո Հայկոմկուսի շարքերն աճել էին ավելի քան 11300 մարդով և 1964 թ-ի հունվարի 1-ի տվյալներով կազմել 98344 կոմունիստ։ Համագումարը լսեց ՀԿԿ Կենտկոմի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները։ Հաշվետու ժամանակաշրջանում ՀԿԿ բոլոր կազմակերպությունները մեծ հաջողությունների էին հասել հանրապետության ժողտնտեսության, գիտության, մշակույթի զարգացման գործում։ Հատկապես շեշտվեց, որ հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր անցած տարում հանրապետության արդյունաբերության զարգացման Փաստական ցուցանիշները գերազանցել են երկրի զարգացման յոթնամյա պլանի նախագծումները։
Հինգ տարում (1959-63 թթ) Հայկական ՍՍՀ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել էր մոտ 68%-ով, յոթնամյա պլանով նախատեսված 64%-ի դիմաց։ Արագ տեմպերով էր զարգանում քիմիական, էլեկտրատեխնիկական, ռադիոէլեկտրոնային, լեռնահանքային արդյունաբերությունը, գունավոր մետալուրգիան, մեքենաշինությունն ու սարքաշինությունը։ Միայն 1962-63-ին արդ. շինարարության մեջ կատարվել էին 250 միլիոն ռուբլի կապիտալ ներդրումներ։ Հանրապետությունում շահագործման էր հանձնվել 48 նոր ձեռնարկություն և արտադրամաս, այդ թվում՝ Կիրովականի արհեստական մետաքսաթելի գործարանը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, Երևանի և Կիրովականի ջերմաէլեկտրակայանները, «Պոլիվինիլացետատ» գործարանի ացետատ-ցելյուլոզի արտադրության կոմպլեքսը, էլեկտրահաշվիչ մեքենաների Փորձնական գործարանը, Իջեվանի գորգերի կոմբինատը, Երևանի դաշնամուրի ֆաբրիկան և այլն։ Չարացվել էր 200-ից ավելի ժամանակակից մեքենաների, սարքերի և նյութերի արտադրությունը։
Հանրապետության մի շարք ձեռնարկությունների արտադրողական մակարդակի որակական աճի շնորհիվ 1963 թ-ին ՀՍՍՀ ձեռնարկությունների դրոշմանիշը կրող արտադրանքի 100 տեսակներ արտահանվում էին աշխարհի 57 երկրներ։ Աճել էին նաև գյուղատնտեսական արտադրությունն ու այդ բնագավառում պետական ներդրումները։ Նշվեց կուսկազմակերպությունների դրական աշխատանքը գիտության և տեխնիկայի հետագա զարգացման, գիտությունը արտադրության հետ կապելու գործում։ Հանրապետության ժողտնտեսության մեջ աշխատում էր կոմունիստների 60%-ը, որոնց մեծ մասն ուներ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթություն։ Առանձնահատուկ ուշադրություն նվիրվեց գաղափարական աշխատանքի հարցերին։ Կուսակցական կազմակերպությունները քաղաքական աշխատանքն ավելի սերտորեն էին կապել կյանքի, կոմունիստական շինարարության խնդիրների հետ։ Նկատելիորեն բարձրացել էր Հայկական ՍՍՀ գրողների, կոմպոզիտորների, նկարիչների միությունների, կինոյի և թատրոնի աշխատողների ստեղծագործական ակտիվությունը։ Համագումարն ընտրեց ՀԿԿ ղեկավար մարմիններ։
XXIV համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]XXV համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական կուսակցության քսանհինգերորդ համագումարը տեղի է ունեցել 1966 թվականի մարտի 3-5-ը, Երևանում։ Լսվել և քննարկվել են ՀԿԿ Կենտկոմի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, ՍՍՀՄ ժողտնտեսության զարգացման 1966-70 թթ. հնգամյա պլանի՝ ԱՄԿԿ XXIII համագումարի դիրեկտիվների նախագիծը։ ՀԿԿ Կենտկոմի հաշվետվության վերաբերյալ բանաձևում ընդգծված էին հանրապետության աշխատավորների ձեռք բերած նվաճումները։ Իրականացվել էին ՀԱԱՀ ժողտնտեսության զարգացման յոթնամյա պլանով նախատեսվող առաջադրանքները, որոնց շնորհիվ հանրապետությունում ստեղծվել էին նոր զարգացող և հեռանկարային արդադրության ճյուղեր (գունավոր մետալուրգիայի, մեքենաշինության և մետաղամշակման)։ Կառուցվել էին արդադրության բազմաթիվ նոր ձեռնարկություններ, որոնք տեղադրվել էին ոչ միայն Երևանում, այլև մյուս քաղաքներում ու ավաններում։ Ցոթնամյակի տարիներին 1, 5 անգամ ավելի կապիտալ ներդրումներ էին կատարվել, քան սովետական իշխանության անցած բոլոր տարիներին։ Զգալիորեն աճել էր կապիտալ շինարարության ծավալը։ Միայն 1964-65-ին կառուցվել և շահագործման էր հանձնվել ավելի քան 60 արդադրական ձեռնարկություն, 1.5 միլիոն մետր քառակուսի բնակելի տարածություն։ Համագումարը կուսակցական կազմակերպություններին պարտավորեցրեց գիտական պլանավորման սկզբունքների հիման վրա հասնել հանրապետության բնական, նյութական և աշխատանքային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման, կատարելագործել աշխատանքի կազմակերպման ձևերը։ Զգալի առաջընթաց էր կատարվել նաև գյուղատնտեսության բնագավառում։ Համախառն արտադրանքը 1965-ին, 1963-ի համեմատությամբ, աճել էր 19, 6-ով, պտուղ-բանջարեղենի, ծխախոտի, շաքարի ճակնդեղի արտադրության շոշափելի աճի հետ զգալի էր նաև կաթի ու մսի արտադրության ավելացումը։ Միաժամանակ համագումարը նշեց, որ կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների ունեցած հնարավորություններն ու ռեզերվները լիովին չեն օգտագործվել։ Համագումարը ՀԿԿ Կենտկոմի, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի, գյուղատնտեսության մինիստրության և կուսակցության շրջանային կոմիտեների առջև խնդիր դրեց հասնել կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների կազմակերպական, տնտեսության հետագա ամրապնդման։ Համագումարում նշվեցին նաև ժողովրդի նյութական բարեկեցության ուղղությամբ ձեռք բերված հաջողությունները։ Ավելացել էր ժողովրդական սպառման ապրանքների արտադրությունը, լայն թափով շարունակվում էր բնակարանային, առողջապահական, կուլտուր-լուսավորական և կենցաղային օբյեկտների շինարարությունը։ Արձանագրվեցին նաև գիտության, արվեստի և մշակույթի մյուս ճյուղերում ձեռք բերված հաջողությունները։ Համագումարն ընտրեց ՀԿԿ ղեկավար մարմիններ, ՍՄԿԿ XXIII համագումարի պատգամավորներ։ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ընտրվեց Ա.Ե.Ջոչինյանը։
XXVI համագումար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կոմունիստական կուսակցության քսանվեցերորդ համագումարը տեղի է ունեցել 1976 թվականի հունվարի 20-22-ը, Երևանում։ Լսվել և քննարկվել են Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, ԽՍՀՄ ժողտնտեսության 1976-1980-ի զարգացման ուղղությունների մասին ՍՍԿԿ Կենտկովի նախագիծը։ Հաշվետու ժամանակաշրջանում հանրապետության կուսակցական կազմակերպությունները քաղաքական-կազմակերպչական լայն աշխատանք են տարել հասարակական կյանքի բոլոր բնագավառներում, գլխավորել մասսաների աշխատանքային վերելքը, սոցիալիստական մրցության ծավալումը։ Ձեռք են բերվել ակնառու նվաճումներ, մեծացել են քանակական ու որակական ցուցանիշները տնտեսության ու մշակույթի ասպարեզում։ Արդյունաբերությունը ժամկետից շուտ էր կատարել արտադրանքի իրացման ծավալի ու կարևորագույն շատ արտադրատեսակների թողարկման իններորդ հնգամյակի պլանները։ Առաջնակարգ նշանակություն էին ստացել էլեկտրոնային, ռադիոտեխնիկական և սարքաշինական արդյունաբերության ճյուղերը։ Կապիտալ ներդրումների ծավալը արդյունաբերության մեջ կազմել էր 4, 5 միլիարդ ռուբլի։ Գործարկվել էին 45 խոշոր ձեռնարկություններ, մոտ 50 նոր արտադրություններ և արտադրամասեր։ Շահագործման էին հանձնվել 4, 5 միլիոն մ² մակերեսով բնակտարածություն, դպրոցներ ու նախադպրոցական հիմնարկներ, հիվանդանոցներ ու պոլիկլինիկաներ, գիտական ու կուլտուր-կենցաղային օբյեկտներ։ Անդրադառնալով 1976-80 թթ. հնգամյա պլանի դիրեկտիվներին, համագումարը նշեց, որ նոր հնգամյա պլանով արդյունաբերական արտադրանքի ծավալը պետք է ավելանա 43-47%-ով, շարունակվելու է արդյունաբերության ճյուղային կառուցվածքի կատարելագործումը, մեքենաշինության ոչ մետաղատար ճյուղերի, հաստոցագործիքաշինական և սարքաշինական արդյունաբերության զարգացումը։ Նախատեսվում է ավելի շատ ձեռնարկություններ տեղաբաշխել միջին և ոչ մեծ քաղաքներում, ավարտել ատոմային էլեկտրակայանի, երկաթգծի Մասիս-Նուռնուս հատվածի կառուցումը։ Նախորդ հնգամյակի սարիներին հանրապետության կուսակցական և սովետական մարմիններն զգալի աշխատանք էին տարել կուսակցության ագրարային քաղաքականության կենսագործման ուղղությամբ։ Գյուղատնտ եսության մեջ պետական կապիտալ ներդրումների ծավալը հասել էր 736 միլիոն ռուբլի, ոռոգելի հողատարածություններն ավելացել էին 49 հազար հա-ով, ջրարբիացվել էր 126 հազար հա մարգագետին և արոտավայր։ Որոշ զարգացում էր ստացել արդ. հիմունքներով անասնապահական մթերքների արտադրությունը։ Կատարվել էին պետությանը հացահատիկի, շաքարի ճակնդեղի, բանջարեղենի, մսի, կաթի, բրդի և գյուղատնտեսական այլ մթերքների վաճառքի պլանները։ Համագումարը կուսակցական ղեկավար մարմինների առաջ խնդիր դրեց ապահովել գյուղատնտեսության զարգացման ավելի արագ տեմպեր, ընդլայնել խաղողի, պտղատու այգիների, բանջարեղենի, կարտոֆիլի, հացահատիկային և տեխնիկական, հատկապես եթերայուղային կուլտուրաների ցանքատարածությունները, բարձրացնել դրանց բերքատվությունը։ Մսի արտադրության հետագա աճի համար խնդիր դրվեց ամրապնդել անասնապահության արտադրա-տեխնիկական բազան, կաւոարելագործել անասունների ցեղաբուծական գործի դրվածքը, ավելացնել ոռոգելի կուլտուրական արոտավայրերի տարածությունները և այլն։ Նշվեց, որ գրեթե մեկ քառորդով ավելացել են բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտները։ Բարելավվել են մոտ 700 հազար քաղաքացիների բնակարանային պայմանները։ Ընդլայնվել է բժշկական, սանատորա-կուրորտային օբյեկտների ցանցը, բարձրացել նրանց սպասարկման մակարդակը։ Հետագա զարգացում են ստացել ժողկրթության սիստեմը, գիտությունը, արվեստն ու գրականությունը։ Ակտիվացել է կուսակցական գաղափարական աշխատանքը, մասսաների կոմունիստական դաստիարակությունը։ Համագումարը խնդիր դրեց ավելի բարձրացնել կուսակցական ղեկավարության մակարդակը տ ընտելական ու կուլտուրական շինարարության մեջ, լայն թափ հաղորդել մասսայական սոցիալիստական մրցության ծավալմանը, գիտատեխնիկական նվաճումների արմատավորմանը արտադրության մեջ։ Համագումարն ընտրեց ՀԿԿ ԿԿ-ի և վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմեր։ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ընտրվեց Կ. Ս. Դեմիրճյանը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 435)։ |