Ծովահենային ինտերնացիոնալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովահենային ինտերնացիոնալ
Изображение логотипа
Տեսակքաղաքական կազմակերպություն, միջազգային ոչ կառավարական կազմակերպություն և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր Շվեյցարիա
ՀապավումPPI
Հիմնադրվածապրիլի 18, 2010
Գլխադասային գրասենյակԺնև, Շվեյցարիա
Կայքpp-international.net(անգլ.)

«Ծովահենային ինտերնացիոնալ» (Ծովահենային կուսակցությունների ինտերնացիոնալ, անգլ.՝ Pirate Parties International (PPI)), միջազգային ցանցահենական կուսակցության շարժման հիմնական կազմակերպություն։ Հիմնադրվել է 2006 թվականին, գրանցվել է Բելգիայում 2009 թվականի հոկտեմբերին որպես ոչ կառավարական կազմակերպություն (ՀԿ)։ Ծովահենական կուսակցություններից առաջինը Շվեդիայի ծովահենների կուսակցությունն էր (Swedish Piratpartiet), որը հիմնադրվել է 2006 թվականի հունվարի 1-ին։

PPI-ն աջակցում և համակարգում է ազգային ծովահենային կուսակցությունների ստեղծումը։ Նաև ծառայում է ներքին հաղորդակցությունների համար, ղեկավարում է միջազգային ֆորումները և փոստային ցուցակները։ Այն բանից հետո, երբ ինտերնացիոնալի նախկին առաջնորդ Էնդրյու Նորթոնը, ով ամերիկացիների նախագահն էր և բրիտանական կուսակցության ղեկավարության անդամը, թոշակի անցավ, Սամիր Ալիուին և Ջերի Վեյերը դարձան PPI-ի համանախագահներ։

Միջազգային ծովահենային կուսակցական շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ աշխարհում ծովահենական կուսակցությունների հիմնական նպատակը հեղինակային իրավունքների և արտոնագրերի ոլորտներում օրենսդրության բարեփոխումն է։ Որպես կանոն՝ ծովահեն կուսակցությունների օրակարգն է ամրապնդել գաղտնիության իրավունքները ինչպես ինտերնետում, այնպես էլ առօրյա կյանքում, ինչպես նաև պետական ապարատի «թափանցիկությունը»։ Եվրոպայում նրանք գերադասում են հանդես գալ որպես մեկ անկախ դաշինք՝ ավանդական ձախ-աջ ուղղությամբ՝ հիմնական կուսակցությունների հետ միասին իրենց նպատակներին հասնելու համար։

Շվեդական նախաձեռնությունից ոգեշնչված՝ ծովահենների կուսակցությունները հիմնադրվել են մոտավորապես 33 երկրներում։ Նրանք համագործակցում են PPI-ի միջոցով։

2007 թվականի հունիսին աշխարհի ծովահենական կուսակցությունների անդամները հանդիպել են Վիեննայում՝ քննարկելու շարժման ապագան։ Կոնֆերանսը կոչվել է «Հաջորդ քայլը քաղաքականություն!? Ծովահենները Բրյուսելում 2009»։ Հանդիպումը կազմակերպվել է Վիեննայի Արվեստի ակադեմիայի և ակտիվիստական խմբերի կողմից, ինչպիսիք են մոնոքրոմը և փոխակերպվող ազատությունը։

Նահանգային ընտրություններին մասնակցած երկրորդ ծովահեն կուսակցությունը Գերմանիայի ծովահենական կուսակցությունն է եղել։ 2008 թվականի Հեսսենի ընտրություններում ստացել է ձայների 0,3%, իսկ 2009 թվականին՝ 0,5%։

2009 թվականին Ուփսալայում (Շվեդիա) ստեղծված «Pirate Parties International» կոնֆերանսի ժամանակ եվրոպական ծովահեն կուսակցությունները համաձայնության են եկել Եվրոպական խորհրդարանի ընտրություններին մասնակցելու ընդհանուր նպատակների շուրջ[1][2]։ Ուփսալայի հռչակագրում բարձրացված հիմնական հարցերն են եղել․

2009 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում Շվեդիայի ծովահենների կուսակցությունը ստացել է ձայների 7,13%-ը և մեկ տեղ Եվրախորհրդարանում (երկու տեղ Լիսաբոի պայնագրի վավերացումից հետո)։ Շվեդիայի ծովահենների կուսակցության առաջին պատգամավորները եղել են Քրիստիան Էնգստրոմն ու Ամելիա Անդերսդոտերը։

2009 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում գերմանական ծովահենական կուսակցությունը ստացել է ձայների 0,9%-ը։

2009 թվականի հունիսին գերմանական սոցիալ-դեմոկրատ Յորգ Տաուսը լքել է իր կուսակցությունը և առաջարկել իր ծառայությունները Գերմանական ծովահենների կուսակցությանը՝ դրանով իսկ ապահովելով Գերմանական ծովահենների կուսակցության տեղը Գերմանիայի խորհրդարանում։

2009 թվականի օգոստոսի 30-ին Սաքսոնիայում կայացած ընտրություններում Գերմանիայի ծովահենական կուսակցությունը հավաքել է ձայների 1,9%-ը։ Նույն օրը կուսակցությունը մասնակցել է Մյունսթերում և Աախենում տեղի ունեցած տեղական ընտրություններին՝ երկու դեպքում էլ շահելով մեկական մունիցիպալ մանդատ։

2012 թվականին Պրահայում կայացած կոնֆերանսի մասնակիցները

2009 թվականի Սեպտեմբերի 27-ին Գերմանիայի ծովահենական կուսակցությունը դաշնային ընտրություններում ստացել է ձայների 2%-ը։ Արդյունքում կուսակցությունը դարձել է խորհրդարանում չընդգրկված ամենամեծ խումբը։

Արաբական գարնան ժամանակ Թունիսի ծովահենական կուսակցությունը մասնակցել է 2010-2011 թվականների հեղափոխությանը, որից հետո նրա անդամ, բլոգեր Սլիմ Ամամուն կարճ ժամանակով միացել է ժամանակավոր կառավարությանը՝ ստանձնելով երիտասարդության և սպորտի քարտուղարի պաշտոնը։ Այսպիսով նա դարձել է աշխարհի առաջին «ծովահենը» կառավարությունում, սակայն սեփական կուսակցությունը դրա համար նրան հեռացրել է իր շարքերից և նա միացել է հակառակորդ Թունիսի ծովահենային կուսակցությանը։

2011 թվականի սեպտեմբերի 18-ին Գերմանիայի ծովահենական կուսակցությունը Բեռլինի ընտրություններում ստացել է ձայների 8,9%-ը, ինչը թույլ է տվել նրան մտնել Բեռլինի քաղաքային խորհրդարան։

2012 թվականին Պրահայում Ծովահենային ինտերնացիոնալի եվրոպական ծովահեն կուսակցությունները որոշել են մասնակցել 2014 թվականի Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ընդհանուր ծրագրով և ստեղծել համաեվրոպական քաղաքական կուսակցություն։ Որպես Պրահայի հռչակագրի շարունակություն, Պոտսդամում և Բարսելոնայում անցկացվել են համաժողովներ՝ մշակելու նոր տարածաշրջանային կազմակերպության կառուցվածքն ու փաստաթղթերը։ Միջազգային համաժողովը հաջորդ տարի՝ 2013 թվականին կայացել է Կազանում։

Իսլանդիայի ծովահենների կուսակցությունը խորհրդարան է մտել 2013 թվականի իր առաջին խորհրդարանական ընտրություններում հավաքելով ձայների 5,1 տոկոսը։

Այնուամենայնիվ այն ժամանակվա աշխարհի ամենաուժեղ ծովահեն կուսակցություններից մեկը՝ իսլանդականն ու շվեդականը լքել են ինտերնացիոնալի շարքերը համապատասխանաբար 2015 թվականի ապրիլին և մայիսին։ Այն լքել են նաև ավստրալական, բրիտանական (2015 թվականի փետրվարին), բելգիական (2015 թվականի մարտին) և կանադական (2016 թվականի հուլիսին) կուսակցությունները։

Ինտերնացիոնալի ներկայիս անդամ կուսակցություններից ուշագրավ են Չեխիայի ծովահենական կուսակցության ընտրական հաջողությունները, որն առաջին անգամ կարողացել է մուտք գործել Չեխիայի Սենատ՝ 2012 թվականին, իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների գրեթե 10,8%-ը և գլխավորել մեծությամբ երրորդ խմբակցությունը պատգամավորների պալատում։ 2018 թվականին Ազգային խորհրդարանում ընտրվել են նաև Լյուքսեմբուրգի ծովահենական կուսակցության ներկայացուցիչները։

Ծովահենային ինտերնացիոնալի համագումար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 թվականի մարտի 29-ին տեղի է ունեցել Ծովահենային ինտերնացիոնալի առաջին համագումարը (առցանց), որին մասնակցել են 16 կուսակցություններ[3]։

Ծովահենային ինտերնացիոնալի գլխավոր ասամբլեա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերնացիոնալի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի ծովահենային կազմակերպություններ      Ընտրված և զբաղված պաշտոններ      Պաշտոնապես գրանցված կուսակցություններ      Ակտիվ, բայց չգրանցված կուսակցություններ      Չկա ծովահենային կուսակցություններ
Ծովահենային ինտերնացիոնալի կուսակցություններ․      Լիիրավ անդամներ      Դիտորդներ      Ինտերնացիոնալի շարքերը լքածները

Պաշտոնապես գրանցված՝

Ակտիվ, բայց ոչ գրանցված՝

Քննարկվել է նաև (հիմնականում PPI-ում) ծովահենական կուսակցությունների ստեղծումը Բոսնիա և Հերցեգովինայում, Կոլումբիայում, Վենեսուելայում և Պերուում և կուսակցություն ստեղծելու խնդրանքը։ Հունգարիայում LMP («Քաղաքականությունը տարբեր է») կուսակցությունը համագործակցում է kalozpart.org-ի հետ՝ որպես ոչ քաղաքական կազմակերպություն։ Չիլիում Ծովահենների կուսակցությունը միացել է ձախ «Լայն ճակատ» կոալիցիային, որը մտել է խորհրդարան։ Հունաստանում տեղական ծովահենական կուսակցությունը մասնակցել է Եվրոպական ընտրություններին «Էկոլոգիական կանաչների» և ձախակողմյան «Ժողովրդական միասնություն» կոալիցիայի հետ միասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «European Pirate Platform 2009». Pirate Party (Sweden). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  2. «Uppsala-Deklaration». Piratenwiki (գերմաներեն). Pirate Party Germany. 2010 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  3. «Интернационал пиратских партий провел первый онлайн-съезд | Пиратская партия России». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. «Интернационал пиратских партий провел первый онлайн-съезд | Пиратская партия России». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. «Пиратска Партия България — Начало». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 10-ին.
  6. «Česká pirátská strana — Internet je naše moře». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  7. Czech Pirate party — Piratpartiets forum
  8. PIRATPARTIET | Beskyttet integritet — fri kultur — fri viden Արխիվացված 2009-10-01 Wayback Machine
  9. Piratpartiet samler som første parti underskrifter ind elektronisk | PIRATPARTIET Արխիվացված 2009-09-30 Wayback Machine
  10. «List of Registered Parties — Vaalit.fi». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  11. «Pirate Party of Finland enters party register». 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 19-ին.
  12. http://partipirate.org Արխիվացված 2015-09-12 Wayback Machine; see also: Parti Pirate in the French Wikipedia
  13. Carp, Ossi (2009 թ․ հունիսի 9). «Piratpartiets framgång internationell nyhet». Dagens Nyheter (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 9-ին.
  14. «Piratepartei Lëtzebuerg — Home». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  15. «Piratenpartij Nederland». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
  16. «Partia Piratów — Partia Piratów». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  17. «Partido Pirata / Wiki — Portada». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
  18. «Pirate Party UK». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  19. «Piratenpartei Schweiz». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  20. News Headlines(չաշխատող հղում)
  21. «Piratenpartei Schweiz gegründet (Schweiz, NZZ Online)». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  22. Radio Fribourg: Le Parti des pirates suisses s’est constitué à Fribourg(չաշխատող հղում)
  23. «United States Pirate Party: News». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  24. Página para tratar de organizar un Partido Pirata Argentino Արխիվացված 2009-12-18 Wayback Machine
  25. «Pirate Party Australia». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  26. «Пираты Беларуси». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  27. «index — Pirate Party — Piratenpartij — Parti Pirate». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  28. «Partido Pirata | do Brasil». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 6-ին. {{cite web}}: Unknown parameter |Բրազիլիա-date= ignored (օգնություն)
  29. Pirate Party of Canada Արխիվացված 2009-08-05 Wayback Machine
  30. «CBC News — Technology & Science — Copyright-fighting Pirate Party coming to Canada». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  31. «Partido Pirata». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
  32. «Pirate Party Cyprus " Home». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  33. «Eestis registreeriti Piraadipartei — Eesti uudised — Postimees.ee». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  34. «Eesti Piraadipartei (piraadipartei) on Twitter». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  35. Pirate Party Ireland Արխիվացված 2009-08-17 archive.today
  36. Partito Pirata | cultura libera. revisione dei brevetti. privacy
  37. «Пиратская партия Казахстана | Pirate party of Kazakhstan». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  38. «Piratų piratija». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  39. «WikiPartido Pirata Mexicano |». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  40. «The Pirate Party of New Zealand». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  41. «Partido Pirata Português». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  42. «Partidul Piratilor». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  43. «Пиратская партия России». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 9-ին.
  44. «Piratska Partija Srbije». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  45. Pirátska Strana | Slovak Pirate Party Արխիվացված 2009-09-04 Wayback Machine
  46. RTV Slo: «Slovenian pirates» for a free internet; Slovenian pirate party has been founded [1] as per 2009-May-14
  47. žurnal24: They’ve sailed into Slovenia too [2] Արխիվացված 2009-05-15 Wayback Machine as per 2009-May-14
  48. inDirekt: Pirates in slovenia as well «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին. as per 2009-May-14
  49. «Piratska stranka Slovenije». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  50. Türkiye Korsan Partisi Hareketi Արխիվացված 2017-04-21 Wayback Machine
  51. «Información». Partido Pirata Uruguay. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  52. «Пиратская Партия Украины». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]