Հովհաննես Թումանյանն այս քառյակը գրել է 1920 թվականին։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երեք ինքնագիր։ Քառյակն առաջին անգամ տպագրվել է «Թամարից ալբոմ» վերնագրով՝ 1924 թվականին Երևանի Նորք հանդեսի 4-րդ գրքի 63-րդ էջում, այնուհետև Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 546֊րդ էջում։ Քառյակը տպագրվում է Գ ինքնագրից։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է այս քառյակի նախնական տարբերակը` գրված «Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն» քառյակի ինքնագրի հակառակ էջին, թվագրված՝ «Ն․23»։