Իմ Թամարիկին...
Արտաքին տեսք
«Իմ Թամարիկին...» | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1919 թվական, հունիսի 19 |
Վիքիդարան | Իմ Թամարիկին... |
«Իմ Թամարիկին...», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], որը գրվել է 1919 թվականի հունիսի 19-ին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհանես Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է «Անուշ» պոեմ 1916 թվականի հրատարակությունը, որի անվաթերթի վրա է այս ընծայականը։
Առաջին անգամ տպագրվել է 1979 թվականին՝ «Լրաբեր» ամսագրի առաջին համարի 30-րդ էջում։
Հեղինակի դուստր Թամարն այս ընծայականի գրության շարժառիթի մասին պատմում է, որ ինքը մի անգամ դասագրքից կրկին կարդացել է «Անուշ» պոեմի «Ամպերը դանդաղ, ուղտերի նման» տողով սկսվող հատվածը և բարձրաձայն արտահայտել իր հիացմունքը։ Բանաստեղծը ժպտալով ասել է՝ «Աղջիկս ինձ նոր ճանաչեց» և տեղնուտեղը գրել է այս ընծայականը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 421.