Էսպես չի մնա (բալլադ)
Էսպես չի մնա | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բալլադ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Վիքիդարան | Էսպես չի մնա |
Էսպես չի մնա, բալլադ, որը գրել է հայ գրող Հովհաննես Թումանյան։ Բալլադի ծագումը ժողովրդական է[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալլադը գրելիս Թումանյանն օգտվել է հայ և օտարազգի բանահյուսությունից։ Հեղինակը բալլադը գրել է հիմնականում Ս. Հայկունու «Տերտեր ու աճամ աղբեր» հեքիաթի հիման վրա, որը տպագրվել է «Էմինյան ազգագրական ժողովածուի» 2-րդ հատորի 345-347 էջերում (Մոսկվա-Վաղարշապատ)։ Գրությունը մեզ չի հասել, հայտնի չէ նաև ստեղծման ստույգ թվականը։
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի համար 1340 ֆոնդում պահվում է Հասկեր ամսագրի` հեղինակի սեփական օրինակը, որի մեջ Թումանյանը ուղղումներ է կատարել։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալլադը պատմում է մի աղքատ մարդու մասին, որն իր տղային տալիս է մի հարուստի մոտ ծառա։ Խելոք տղան մեծանում է և գնալով ավելի լավ է աշխատում. տերը նրան ավելի շատ է գումար տալիս։ Տղայի հայրը կարոտում է նրան և գնում է տեսակցության։ Տղան ասում է, որ լավ է ապրում։ Տղան այնքան լավ է աշխատում, որ դառնում թագավորի ծառան։ Հայրը նորից կարոտում է տղային և գնում է նրան տեսակցության։ Տղան նորից ասում է, որ լավ է ապրում և մտածելու կարիք չկա։ Ծառան այնքան է սիրվում, որ դառնում է թագավորության երկրորդ մարդը։ Հայրը նորից գալիս է տեսակցության, տղան ասում է, որ նազիր է դարձել և շատ լավ է ապրում։ Ժամանակ է անցնում, թագավորը մահանում է ու երկիրը մնում է անտեր։ Հավաքվում են բոլորը և որոշում, որ արքան պետք է լինի տղան։ Հայրը իմանում է և հպարտանում է իր տղայով, գալիս է նրան տեսնելու, իսկ տղան ասում է, որ երկրի տերն է ու ասում է նաև, էսպես չի մնա։ Ժամանակն անցնում է, թագավորը ծերանում է և մահանում։ Հայրը գալիս է և տեսնում, որ թագավորին շիրիմի վրա գրված է` «էսպես չի մնա»։ Բալլադը պատմում է ժամանակի, փառքի ու իշխանության անցողիկության մասին։
Տպագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ տպագրվել է Հասկեր ամսագրում, 1908 թվականի 9-րդ համարի 312-314 էջերում, ապա` Երկերի ժողովածուի առաջին հատորի 319-321 էջերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 562.