Jump to content

Գրիգոր Դիմիտրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Դիմիտրով
Григор Димитров
Սեռարական
Քաղաքացիություն Բուլղարիա
Բնակվելու վայրՓարիզ, Մոնտե Կառլո[1], Հասկովո և Ստոկհոլմ
Ծննդյան ամսաթիվմայիսի 16, 1991(1991-05-16) (33 տարեկան)
ԾննդավայրՀասկովո, Բուլղարիա
Հասակ189 սանտիմետր[1] սմ
Քաշ81 կիլոգրամ կգ
Կարիերայի սկիզբ2008 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցմեկձեռքանի
ՄարզիչՊետեր Լուդգրեն (2009–2010)
Պետեր ՄակՆամարա (2010–2011)
Պատրիկ Մուրատօղլու (2012)
Ռոջեր Ռաշիդ (2013–2015)
Ֆրանկո Դևին (2015–2016)[2]
Պարգևավճար, USD7,326,177
Մենախաղ
Խաղեր Հ/Պ459–291[1]
Տիտղոսներ4
Ամենաբարձր վարկանիշ8 (2014 թվականի օգոստոսի 4)
Ներկայիս վարկանիշ18 (2016 թվականի հոկտեմբերի 10)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 եզրափակիչ (2014)
Ֆրանսիա3 շրջան (2013)
Ուիմբլդոն1/2 եզրափակիչ (2014)
ԱՄՆ4 շրջան (2014)
Օլիմպիական խաղեր2 շրջան (2012)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ56–77[1]
Տիտղոսներ0
Ամենաբարձր վարկանիշ66 (2013 թվականի օգոստոսի 26)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա3 շրջան (2013)
Ֆրանսիա2 շրջան (2013)
Ուիմբլդոն2 շրջան (2011, 2013)
ԱՄՆ1 շրջան (2011)
grigor-dimitrov.com(բուլղ.)(անգլ.)
Թարմացվել է՝ 2016 թվականի հոկտեմբերի 14

Գրիգոր Դիմիտրով (բուլղար․՝ Григор Димитров Димитров, [grigɔr dimitrɔf], մայիսի 16, 1991(1991-05-16), Հասկովո, Բուլղարիա), բուլղարացի պրոֆեսիոնալ թենիսիստ, Մեծ Սաղավարտի մեկ մրցաշարի (2014 թվականի Ուիմբլդոնի մրցաշար) մենախաղի կիսաեզրափակիչի մասնակից, ATP մենախաղի չորս մրցաշարերի հաղթող, աշխարհի նախկին թիվ 8 ռակետ մենախաղում, որին բուլղարացի թենիսիստը հասել է 2014 թվականի օգոստոսին, այն բանից հետո, երբ հասել է Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ, Մեծ Սաղավարտի մենախաղի պատանեկական երկու մրցաշարերի հաղթող (2008 թվականների Ուիմբլդոն, ԱՄՆ բաց առաջնություն), Orange Bowl մենախաղի մրցաշարի եզրափակիչի մասնակից (2007), Մեծ Սաղավարտի զուգախաղի պատանեկական մրցաշարի եզրափակիչի մասնակից (2007 ԱՄՆ բաց առաջնություն), պատանեկական վարկանիշի նախկին թիվ 1 ռակետ։

Դիմիտրովը հանդիսանում է ամենահաջողակ բուլղարացի թենիսիստը, ինչպես վարկանիշային առումով՝ 2015 թվականի դրությամբ նա միակ բուլղարացի թենիսիստն էր, ով որբևիցե որակավորվել է Թոփ 10-ում, այնպես էլ շահած մրցանակային գումարներով, լինելով միակ բուլղարացի թենիսիտը, ով կարիերայի ընթացքում վաստակել է $ 1 միլիոն ԱՄՆ դոլլար գումար[3], իսկ այնուհետև նաև US $ 6 միլիոն։

Եղել է բուլղարացի միակ տղամարդ թենիսիստը, որը ATP մրցաշարում տիտղոս է շահել (2013 թվականի հոկտեմբերին Ստոկհոլմում հաղթանակից հետո)։

Գրիգոր Դիմիտրովը ծնվել է 1991 թվականի մայիսի 16-ին Հասկովո քաղաքում, Բուլղարիա, հանդիսանալով միակ զավակը Դիմիտրիի՝ թենիսի մարզիչի, և Մարիայի՝ ֆիզդաստիրության ուսուցչուհի և վոլեյբոլի նախկին խաղացողի, ընտանիքում[4]։ Նա առաջին անգամ թենիսի ռակետը, որը նրան նվիրել էր մայրը, ձեռքն է վերցրել 3 տարեկան հասակում և 5 տարեկանում սկսում է խաղալ[4]։ Վաղ տարիներին հայրը հանդես էր գալիս որպես նրա մարզիչ, սակայն նրանից հետո, երբ երիտասարդ բուլղարացի թենիսիստը պատանիների մրցաշարերում ցույց է տալիս իր տաղանդը, նա պարզորոշ հասկացնել է տալիս, որ նա պատք է զարգանա նաև այլ պայմաններում։ 16 տարեկան հասակում Գրիգորը դառնում է պրոֆեսիոնալ։ 2007 թվականին նա միանում է «Sanchez-Casal» ակադեմիային, որտեղ նա հետագայում մարզվում է Էմիլիո Սանչեսի և Պատո Ալվարեսի ղեկավարությամբ։ Մեկ տարի անց Գիրգորը տեղափոխվում է Փարիզ, որտեղ նա միանում է «Patrick Mouratoglou Tennis Academy 's» թենիսի ակադեմիային և հաջորդ չորս մրցաշրջանը անց է կացնում այնտեղ։

Պատանեկական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին պատանեկական հաջողությունը կայացել է 14 տարեկանում, երբ նա հաղթանակ է տանում մինչև 14 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ 2006 թվականին նա հաղթում է Orange Bowl-ի մինչև 16 տարեկանների մենախաղի մրցաշարում[5] , իսկ ավելի ուշ Eddie Herr International-ի կողմից ճանաչվում է 2007 թվականի ծագող աստղ[6]։

Գրիգոր Դիմիտրովը 2008 թվականի Ուիմբլդոնի պատանեկական մրցաշարում հաղթելուց հետո

2007 թվականին Դիմիտրովը եղել է Orange Bowl-ի մինչև 18 տարեկանների եզրափակիչի մասնակից, պարտվելով լիտվացի Ռիչարդաս Բերանկիսին։ Վաշեկ Պոսպիշիլի հետ համագործակցելով նա հասնում է 2007 թվականի ԱՄՆ բաց առաջնության զուգախաղի եզրափակիչ, որտեղ պարտություն են կրում Ջոնաթան Էյսերիկ-Ժերոմ Ինցերիլո զույգից։

2008 թվականի Մեծ Սաղավարտի մրցաշարը նա սկսում է Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ հասնում է քառորդ եզրափակիչ, սակայն երեք սեթում պարտվում է լեհ Եժի Յանովիչին։ Այնուհետև նա հաղթանակ է տանում Ուիմբլդոնի մրցաշարում, եզրափակիչում առավելության հասնելով Հենրի Կոնտինենի նկատմամբ։ Նա մրցաշարում հաղթանակ է տանում չնայած ուսի վնասվածքին։ Հաղթանակը նրան հնարավորություն է տալիս մասնակցել 2009 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի հիմնական ցանցին։ Նրա հաջողությունը շարունակվում է նաև ԱՄՆ բաց առաջնությունում, որում նա հաղթանակ է տանում սեպտեմբերի 7-ին, երկու սեթում հաղթանակ տանելով ամերիկացի Դևին Բրիտոնի նկատմամբ[7]։ Տիտղոսի ճանապարհին նա նաև հաղթանակ է տանում վերին դասակարգված թայվանցի Ցզուն Հուա Յանի նկատմամբ՝ կիսաեզրափակիչում։ Մրցաշարից հետո Դիմիտրովը հայտարարում է, որ նա ավարտել է պատանեկակակն կարիերան և կենտրոնանալու է իր ATP վարկանիշի բարելավման վրա։ Սեպտեմբերի 8-ին նա դառնում է պատանեկական վարկանիշի առաջին համարը, գերազանցելով Ցզուն Հուա Յանին[8]։ Նա տարին ավարտում է պատանեկական վարկանիշի 3-րդ հորիզոնականում։

Դիմիտրովը պատանեկական մրցաշարերում ունենում է հաղթանակների և պարտությունների մենախաղի 66-25 և զուգախաղի 42-20 հարաբերակցություն։

Մեծ Սաղավարտի պատանեկական մրցաշարերի եզրափակիչներ 3 (2–1)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ 2 (2 տիտղոս)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 1. 2008 հուլիսի 6 Ուիմբլդոն Խոտածածկ Ֆինլանդիա Հենրի Կոնտինեն 7–5, 6–3
Հաղթանակ 2. 2008 սեպտեմբերի 8 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դևին Բրիտոն 6–4, 6–3

Զուգախաղ 1 (1 պարտություն)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Պարտություն 1. 2007 սեպտեմբերի 9 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ Կանադա Վաշեկ Պոսպիշիլ Ֆրանսիա Ջոնաթան Էյսերիկ
Ֆրանսիա Ժերոմ Ինցերիլո
2–6, 4–6

Պրոֆեսիոնալ կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Դիմիտրովը սկսում է իր մասնակցությունները մեծահասակների մրցաշարերում։ Նա առաջին տիտղոսը շահում է Բարսելոնայի ֆյուրչեսի մրցաշարում։ ATP մրցաշարերում նրա առաջին խաղը կայանում է Ordina Open մրցաշարում, որտեղ նա երեք սեթում պարտվում է Իգոր Անդրեևին։ Նրա արդյունքները ուշադրության են արժանանում և նրա համար մասնակցություն են ապահովում Mutua Madrileña Madrid Open մրցաշարում, որտեղ նա պարտվում է թիվ 64 ռակետ Ֆլորան Սերային Ֆրանսիայից։ Դրանից հետո նա մասնակցում է Davidoff Swiss Indoors մրցաշարի որակավորման փուլին և այն հաղթահարելուց հետո մրցաշարի հիմնական ցանցի առաջին շրջանում իր առաջին հաղթանակն է տոնում ATP մրցաշարերում, հաղթանակի հասնելով թիվ 122 ռակետ Իրժի Վանեկի նկատմամբ երեք սեթում, սակայն այնուհետև պարտվում է Յուլիան Ռայստերին։

2009 թվականին Դիմիտրովը ուայլդ-քարտ է ստանում ABN AMRO World Tennis Tournament մրցաշարի հիմնական ցանցին մասնակցելու համար և առաջին շրջանում որպես մրցակից է ստանում համաշխարհային դասակարգման թիվ 23 ռակետ Տոմաշ Բերդիխին։ Դիմիտրովը հաղթանակ է տանում և երկրորդ շրջանում հանդիպում թիվ 1 ռակետ Ռաֆայել Նադալի հետ, որին էլ պարտվում է երեք սեթում։ Նա ուայլդ-քարտ է ստանում Open 13 մրցաշարի հիմնական ցանցին, սակայն առաջին շրջանում պարտվում է աշխարհի 8-րդ ռակետ Ժիլ Սիմոնին։ Այնուհետև նա հաղթանակ է տանում Դևիսի գավաթի Հունգարիայի հավաքականի հետ երկու հանդիպումներում։ Նա Դանայ Ուդոմչոկեին պարտվում է SAT Bangkok Open մրցաշարի երկրորդ շրջանում։ Չորս առաջին շրջաններից նա դուրս է մնում հետագա չելենջեր մրցաշարերում։ Այնուհետև նա որակավորման փուլից հասնում է մինչև քառորդ եզրափակիչ Trofeo Paolo Corazzi և Aegon Trophy մրցաշարերում։ Դիմիտրովը Իվան Նավարոյի նկատմամբ հաղթանակից հետո դուրս է գալիս Aegon Championships մրցաշարի երկրորդ շրջան, սակայն երկու թայ-բրեյքներում պարտվում է Ժիլ Սիմոնին։ Ուիմբլդոնի մրցաշարում, որտեղ նա մասնակցելու իրավունք է ստանում ուայլդ-քարտի միջոցով, որպես 2008 թվականի պատանեկական մրցաշարի հաղթող, նա առաջին շրջանի Իգոր Կունիցինի հետ մրցաշարում շահում է առաջին սեթը, սակայն այնուհետև ծունկի վնասվածք է ստանում։ Չնայած դրան, նա փորձում է շարունակել պայքարը, սակայն պարտվում է հաջորդ 10 գեյմերում և դուրս է մնում պայքարից։

Նա իրավունք է նվաճում մասնակցելու Catella Swedish Open մրցաշարին, սակայն առաջին շրջանում պարտվում է Գիլիերմո Կանիասին։ Նա հասնում է քառորդ եզրափակիչ Open Castilla y León չելենջեր մրցաշարում, որտեղ երեք սեթում պարտվում է Մարսել Գրանոլերսին։ Այնուհետև նա երկրորդ շրջանում երեք սեթում պարտվում է Մարտին Ֆիշերին՝ American Express – TED Open մրցաշարում։ Որպես 2008 թվականի ԱՄՆ բաց առաջնության պատանեկական մրցաշարի հաղթող, նա իրավունք է նվաճում մասնակցելու մրցաշարի որակավորման փուլին։ Նա շահում է առաջին շրջանի հանդիպումը Տոբիաս Կամկեից, սակայն երկրորդ շրջանում պարտվում է որակավորման փուլի 1-րի դասակարգված Թոմաս Բելուչիին։ Դիմիտրովը ATP մրցաշարերի զուգախաղի առաջին տիտղոսը նվաճում է ATP Challenger Trophy մրցաշարում՝ Թեյմուրազ Գաբիաշվիլիի հետ զույգով, եզրափակիչում առավելության հասնելով Յան Մինար-Լուկաշ Ռոսոլ զույգին։ If Stockholm Open մրցաշարի առաջին շրջանում նա պարտվում է Յարկո Նիեմինենին։

Գրիգոր Դիմիտրովը 2010 թվականին

Դիմիտրովը 2010 թվականի մրցաշրջանը սկսում է Internationaux де Nouvelle-Calédonie մրցաշարի քառորդ եզրափակիչով։ Այնուհետև նա մասնակցություն է ունենում Ավստրալիայի բաց առաջնությանը, սակայն առաջին շրջանում երեք սեթում պարտվում է Ռոբերտ Կենդրիկին։ Մեկ շաբաթ անց նա մասնակցում է Հոնոլուլուի մրցաշարին, սակայն երկրորդ շրջանում պարտվում է Դոնալդ Յանգին։ Այնուհետև Դիմիտրովը Բուլղարիայի հավաքականի կազմում մասնակցում է Դևիսի գավաթի խաղարկությանը, մասնակցություն ունենալով Մոնակոյի հավաքականի դեմ 3-2 հաշվով հաղթական խաղի բոլոր հաղթանակներին։ Դևիսի գավաթից հետո նա մի շարք անհավող ելույթներ է ունենում տարբեր չելենջեր մրցաշարերում։ Դիմիտրովը խոտածածկի վրա ATP մրցաշարերում իր առաջին հաղթանակը տոնում է Լոնդոնի Aegon Championship մրցաշարում։ Նա առաջին շրջանում հաղթում է Ալեքս Բոգդանովիչին, սակայն երկրորդ շրջանում պարտվում է թիվ 31 ռակետ Ֆելիսիանո Լոպեսին։ Այնուհետև նա մեծ հաջողության է հասնում Մելբուրնի մրցաշարում, որտեղ նա հիմնական ցանց է անցնում որակավորման մրցաշարից և հասնում է կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է Սիմոն Վանյոցիին։ Դիմիտրովը կրկին մի շարք անհաջողություններ է ունենում չելենջեր մրցաշարերում և Դևիսի գավաթում։ Այնուհետև Դիմիտրովը մասնակցություն է ունենում չորս ֆյուրչերս մրցաշարերում, որտեղ նա հիանալի արդյունքներ է ցույց տալիս, երկու տիտղոս նվաճելով Գերմանիայում և մեկ տիտղոս Իսպանիայում։ Դիմիտրովը բավականին միավորներ է վաստակում, որպեսզի մտնի համաշխարհային Թոփ 250։

Նրա լավ մարզավիճակը շարունակվում է Challenger Tour-ում, որտեղ նա երեք անընդմեջ տիտղոս է նվաճում։ Առաջին տիտղոսը IPP Trophy մրցաշարում է, որտեղ նա եզրափակիչում երեք սեթում հաղթում է Պաբլո Անդուհարին։ Հաջորդ մրցաշարը Sat Bangkok Open մրցաշարն էր, որտեղ նա քառորդ եզրափակիչում հաղթանակ է տանում Թոփ-20-ի նախկին թենիսիստ Դմիտրի Թուրսունովի նկատմամբ և եզրափակիչում առավելության է հասնում Կոնստանտին Կրավչուկի նկատմամբ։ Chang-Sat Bangkok Open 2 մրցաշարի եզրափակիչում Դիմիտրովը հաղթում է Ալեքսանդր Կուդրյավցևին[9][10]։ Երկշաբաթյա դադարից հետո նա դուրս է մնում առաջին չելենջեր մրցաշարից, սակայն մեկ շաբաթ անց հաղթում է թոփ 100-յակի թենիսիստ Լուկաշ Լացկոյին և աշխարհի 32-րդ ռակետ Միխաել Լիոդրային՝ Open d'Orléans մրցաշարի եզրափակիչի ճանապարհին։ Եզրափակիչում Դիմիտրովը երրորդ սեթի թայ-բրեյքում պարտվում է ֆրանսիացի Նիկոլա Մայուին։ Գերմանիայում երկու մրցաշարերում անհաջողություններից հետո Դիմիտրովը հասնում է Հելսինկիի IPP Open մրցաշարի կիսաեզրափակիչ, տարվա վերջին մրցաշարը։ Այնտեղ նա խաղում էր լիտվացի Ռիչարդաս Բերանկիսի հետ։ Առաջին սեթի թայ-բրեյքում պարտվելուց հետո, Դիմիտրովը շահում է երկրորդ սեթը, սակայն Բերանկիսը հաղթում է նաև երրորդ սեթում և շահում ամբողջ խաղը։ Կորտից դուրս Դիմիտրովը երկու ձեռքով հրում է մրցավարի աթոռը և հայհոյում նրան, քանի որ, ըստ նրա կարծիքի, մրցավարը անարդարացի էր առաջին սեթի թայ-բրեյքի ժամանակ։ Դիմիտրովը տուգանվում է 2000 եվրոյով։ Հասնելով մինչև Հելսինկիի մրցաշարի կիսաեզրափակիչ, Դիմիտրովը բարելավում է իր ATP վարկանիշը և համաշխարհային դասակարգման աղյուսակում հասնում է 106-րդ հորիզոնական։

Դիմիտրովի տարվա առաջին մրցաշարը լինում է Ավստրալիայի բաց առաջնությունը, որտեղ նա մասնակցելու իրավունք է նվաճում որակավորման փուլը հաղթահարելու շնորհիվ, առանց որևէ սեթ պարտվելու։ Մրցաշարի առաջին շրջանում նա հաղթում է աշխարհի 38-րդ ռակետ Անդրեյ Գոլուբևին և կարիերայում առաջին անգամ անցնում է Մեծ Սաղավարտի մրցաշարի երկրորդ շրջան, որտեղ նա պարտվում է 19-րդ դասակարգված Ստանիսլաս Վավրինկային։ Այնուամենայնիվ, Դիմիտրովը հասնում է ATP վարկանիշի կարիերայի առայժմ լավագույն ցուցանիշին. հունվարի վերջին զբաղեցնելով 85-րդ հորիզոնականը։ Այդպիսով, նա դառնում է բոլոր ժամանակների բուլղարացի թենիսիստների շրջանում առավելավույն ցուցանիշին հասած թենիսիտը։ Այնուհետև Դիմիտրովը որակավորվում է ABN AMRO World Tennis Tournament մրցաշարին, սակայն առաջին շրջանում երկու սեթում պարտվում է 8-րդ դասակարգված Ժո Վիլֆրեդ Ցոնգային[11]։ Այնուհետև նա պարտվում է Open 13 և Դուբայի մրցաշարերի առաջին շրջանում, Դմիտրի Թուրսունովին և Ռիչարդ Գասկեին, համապատասխանաբար։ Դրանից հետո Դիմիտրովը տիտղոս է շահում Challenger DCNS de Cherbourg մրցաշարում, եզրափակիչում հաղթելով մրցաշարի չեմպիոն և 2-րդ դասակապգված Նիկոլա Մայուին։ Այնուհետև նա որակավորվում է Sony Ericsson Open մրցաշարի համար, որտեղ պարտվում է Սերգեյ Ստախովսկիին։ Չիմիտրովը դառնում է առաջին բուլղարացի թենիսիստը, ով երբևիցե դասակարգվել է ATP World մրցաշարում, 8-րդ համարը հանդիսանալով U.S. Men's Clay Court Championships մրցաշարում, սակայն երկրորդ շրջանում պարտվում է Թեյմուրազ Գաբիաշվիլիին։ Բարսելոնայի Open Banco Sabadell մրցաշարում նա առաջին շրջանում պարտվում է Խուան Մոնակոյին։ Նա ATP մրցաշարերում իր առաջին քառորդ եզրափակիչին հասնում է BMW Open մրցաշարում, Մարկոս Բաղդատիսի նկատմամբ հաղթանակից հետո, սակայն երեք սեթում պարտվում է Ֆլորիան Մայերին։ Դիմիտրովը Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվում է Ժերեմի Շարդիին։

Այնուհետև Դիմիտրովը մոտենում է իր երկրորդ ATP քառորդ եզրափակիչին Aegon International մրցաշարում, նրանից հետո, երբ նա երկրորդ շրջանում հաղթում է 6-րդ դասկարգված Քևին Անդերսոնին, սակայն երրորդ շրջանում պարտվում է 3-րդ դասակարգված Յանկո Տիպսարևիչին։ Նա նաև մասնակցում է զուգախաղի մրցաշարին՝ Անդրեաս Սեպիի հետ և դառնում է առաջին բուլղարացին, ով երբևիցե հասել է ATP զուգախաղի մրցաշարի եզրափակիչ, որտհեղ նրանք պարտվում են Ջոնաթան Էռլիխին և Էնդի Ռամին։ Ուիմբլդոնի մրցաշարում նա երկրորդ շրջանում պարտվում է Ժո Վիլֆրեդ Ցոնգային՝ չորս սեթում։ Այնուհետև նա հասնում է Campbell's Hall of Fame Tennis Championships և Farmers Classic մրցաշարերի երկրորդ շրջան, պարտվելով Դենիս Կուդլային և Ալեքսանդր Բոգոմոլով-կրտսերին։ Ատքանտայի մրցաշարում նա առաջին շրջանում պարտվում է Ռաջիվ Ռամին։ Western & Southern Open մրցաշարում Դիմիտրովը առաջին շրջանում հաղթում է Մարսել Իլհանին, սակայն երկրորդ շրջանում երեք սեթում պարտվում է աշխարհի թիվ 6 ռակետ Դավիդ Ֆերերին[12]։ Բացի այդ, նա հասնում է Winston-Salem Open մրցաշարի երրորդ շրջան, որտեղ երրորդ սեթի թայ-բրեյքում պարտությւոն է կրում Ալեքսանդր Դոլգոպոլովից։ ԱՄՆ բաց առաջնությունում Դիմիտրովը առաջին շրջանում պարտվում է Գաել Մոմֆիսին[13]։ Open de Moselle մրցաշարում Դիմիտրովը 53 րոպեի ընթացքում առաջին շրջանում պարտության է մատնվում Իգոր Սեյսլինգի կողմից[14]։ Դրանից հետո, Թաիլանդի մրցաշարում, Դիմիտրովը հաղթում է Իվան Դոդիչին և Սիմոն Բոլելիին, սակայն քառորդ եզրափակիչում երկու սեթում պարտվում է Էնդի Մարրեյին։

Իր հաջորդ մրցաշարում՝ Պեկինում, նա հերթական անգամ պարտվում է 1-ին համար տակ դասակարգված Ժո Վիլֆրեդ Ցոնգային, առաջին շրջանում։ Շանհայի «Մասթերս» մրցաշարում Դիմիտրովը Մարսել Իլհանին հաղթում է առաջին շրջանում, սակայն երկրորդ շրջանում երկու համառ սեթում պարտվում է Էնդի Ռոդիկին[15]։ If Stockholm Open մրցաշարում Դիմիտրովը հաղթում է Ռայան Սվիթինգին և Խուան Իգնասիո Չելային, սակայն Միլոշ Ռաոնիչին պարտվում է քառորդ եզրափակիչում[16]։ Դիմիտրովը տարին ավարտում է որպես 76-րդ ռակետ։

Դիմիտրովը 2012 թվականի մրցաշրջանը սկսում է Հոպմանի գավաթում մրցակցությունով՝ Ցվետանա Պիրոնկովայի հետ միասին։ Նրանց թիմը պարտություն է կրում Չեխիայի հավաքականից՝ 1-2, նրանից հետո, երբ նրանք հաղթում են խառը զուգախաղում, սակայն պարտության են կրում երկու մենախաղում։ Այնուհետև նրանց թիմը 2-1 հաշվով հաղթում է Դանիային[17]։ ԱՄՆ թիմի դեմ հանդիպման ժամանակ Դիմիտրովը երկու սեթում հաղթում է Մարդի Ֆիշին, տոնելով իր առաջին (չնայած և ոչ ATP պաշտոնական) հաղթանակը Թոփ 10-ի թենիսիստի նկատմամբ։ Ավստրալիայի բաց առաջնությունում Դիմիտրովը հաղթում է Ջերեմի Շարդիին և դուրս է գալիս երկրորդ շրջան, սակայն այնտեղ հինգ սեթում պարտվում է Նիկոլաս Ալմագրոյին։ Դիմիտրովը մրցակցում է SAP Open մրցաշարում, սակայն առաջին շրջանում պարտվում է Քևին Անդերսոնին։ Չնայած առաջին սեթում հեշտ հաղթանակին, նա հաջորդ երկուսում պարտվում է թայ-բրեյքներում[18]։

BNP Paribas Open մրցաշարում Դիմիտրովը առաջին շրջանում հաղթում է Իվան Դոդիչին, սակայն երկրորդում պարտվում է Դավիդ Ֆերերին։ Հաջորդ մրցաշարը լինում է Sony Ericsson Open-ը, որտեղ նա հասնում է մինչև չորրորդ շրջան, Միխայիլ Կուկուշկինի, Խուան Իգնասիո Չելայի և աշխարհի թիվ 7 ռակետ Տոմաշ Բերդիխի նկատմամբ հաղթանակներից հետո, իր առաջին պաշտոնական հաղթանակը Թոփ 10 թենիսիտի նկատմամբ, սակայն հաջորդ փուլում պարտվում է Յանկո Տիպսարևիչին[19][20]։ Դիմիտրովը Strabag Prague Open մրցաշարին մասնակցում է որպես 5-րդ դասակարգված։ Առաջին շրջանում նա հաղթում է Յան Հայեկին, իսկ հետո պարտվում է Ալյաժ Բեդենեին։ Ֆրանսիայի բաց առաջնությունում Դիմիտրովը խաղում է 17-րդ դասակարգված Ռիշար Գասկեի դեմ։ Խաղի ընթացքում նա վնասվածք է ստանում, սակայն շարունակում է պայքարել և պարտություն է կրում։

Գրիգոր Դիմիտրովը 2012 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում

Դիմիտրովի հաջորդ մրցաշարը լինում է Aegon Championships-ը։ Նա հաղթում է Բոբի Ռեյնոլդսին, Ժիլ Մյուլերին և Նիկոլաս Մայուին և հասնում է ATP մրցաշարի իր առաջին կիսաեզրափակիչին՝ դասակարգված 9-րդ համար Քևին Անդերսոնին հաղթելուց հետո։ Դիմիտրովը դառնում է առաջին բուլղարացի թենիսիտը, ով հասել է АТP մրցաշարի կիսաեզրափակիչ[21]։ Իր առաջին ATP կիսաեզրափակիչում Դիմիտրովը պարտվում է 10-րդ դասակարգված Դավիդ Նալբանդյանին, երկու սեթում[22]։ Այդ մրցաշարը նրան օգնում է բարելավել դիրքերը և դառնալ աշխարհի թիվ 65 ռակետ։

2012 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում Դիմիտրովը առաջին շրջանում բախվում է 32-րդ դասակարգված Քևին Անդերսոնին։ Դիմիտրովը հաղթանակ է տանում համառ, չորս սեթանոց խաղում։ Երկրորդ շրջանում նա հանդիպում է կիպրոսցի Մարկոս Բաղդատիսին, որտեղ Դիմիտրովը հրաժարվում է պայքարից վնասվածքի պատճառով։ Swedish Open մրցաշարում դասակարգված լինելով 6-րդ համար տակ, նա պայքարից դուրս է թողնում Ռոջերիո դուտրա դա Սիլվային, Ֆրեդերիկո Ջիլին և 3-րդ դասակարգված Ալբերտո Ռամոսին՝ բոլորն էլ երկու սեթում, և հասնում է կարիերայում իր երկրորդ ATP կիսաեզրափակիչին։ Կիսաեզրափակիչում նա պարտվում է 1-ին դասակարգված և մրցաշարի ապագա հաղթող Դավիդ Ֆերերին։ Այնուհետև Դիմիտրովը մրցակցում է Crédit Agricole Suisse Open Gstaad մրցաշարում։ Նա հաղթում է 6-րդ դասակարգված Ժյուլիեն Բենետոյին, Դաստին Բրաունին և Լուկաշ Կուբոտին։ Կարիերայի իր երրորդ կիսաեզրափակիչում նա կրկին պարտվում է՝ այս անգամ բրազիլացի Տոմաս Բելուչիին, երկու համառ թայ-բրեյքներում։ Ուիմբլդոնի խոտածածկի վրա Դիմիտրովը առաջին անգամ իր երկիրն էր ներկայացնում Օլիմպիական խաղերում։ Առաջին շրջանում նա հաղթում է լեհ Լուկաշ Կուբոտին՝ կրկին երկու համառ սեթերում, երկըու շաբաթ անց նրանից հետո, երբ նրան հաղթել էր Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Նա երկրորդ շրջանում պարտություն է կրում 12-րդ դասակարգված Ժիլ Սիմոնից՝ նրա 4-րդ պարտությունը Սիմոնին (որին նա երբեք չի հաղթել)։

Հարդի վրա Դիմիտրովը չի կարոցանում հավակնել Rogers Cup և Western & Southern Open մրցաշարերի տիտղոսներին։ Երկու «Մասթերս» մրցաշարերում էլ նա պարտվում է առաջին շրջանում՝ շվեյցարացի Մարկո Կյուդինելիին և ամերիկացի Ռաջիվ Ռամին։ Դիմիտրովը պարտություն է կրում նաև Մեծ Սաղավարտի տարվա վերջին մրցաշարում՝ ԱՄՆ բաց առաջնությունում, չորս սեթում պարտվելով ֆրանսիացի Բենուա Պերին։ Նա իր հաղթանակների «երաշտը» ավարտում է PTT Thailand Open մրցաշարում, հասնելով երկրորդ շրջան, որտեղ երեք սեթանոց համառ մրցախաղում պարտվում է Ռիշար Գասկեին։ Այնուհետև նա որակավորվում է Տոկիոյի մրցաշարին, սակայն երկու սեթում պարտվում է արգենտինացի Խուան Մոնակոյին։

Շանհայի «Մասթերս» մրցաշարում նա հաղթում է Պաբլո Անդուհարին, սակայն պարտվում է աշխարհի թիվ 2 ռակետ Նովակ Ջոկովիչին։ Բազելի Swiss Indoors Basel մրցաշարում Դիմիտրովը դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, երկու սեթում հաղթելով Վիկտոր Տրոիցկիին և երեք սեթում Ժյուլիեն Բենետին, սակայն երկու սեթում պարտվում է Պոլ Անրի Մաթյոին։ Նրա հաջորդ մրցաշարը լինում է BNP Paribas Masters-ը։ Նա հաղթում է Յուրգեն Մելցերին, սակայն 2012 թվականի մրցաշրջանը ավարտում է Խուան Մոնակոյից պարտությամբ[23]։ Դիմիտրովը 2012 թվականը ավարտում է համաշխարհային դասակարգման աղյուսակի 48-րդ հորիզոնականում։

2013 թվական. Առաջին ATP տիտղոս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմիտրովը 2013 թվականի մրցաշարջանը սկսում է Բրիսբենի մրցաշարում մրցակցությամբ։ Նա հաղթում է Բրայան Բեյկկերին, աշխարհի թիվ 13 ռակետ Միլոշ Ռաոնիչին, Յուրգեն Մելցերին և Մարկոս Բաղդատիսին և դուրս է գալիս կարիերայում առաջին ATP եզրափակիչ, դառնալով առաջին բուլղարացի թենիսիստը, ով հասել է ATP մրցաշարի եզրափակիչ[24][25][26]։ Եզրափակիչում նա երկու սեթում պարտվում է աշխարհի 3-րդ ռակետ Էնդի Մարրեյին[27]։ Դիմիտրովը Կեյ Նիսիկորիի հետ զույգով հասնում է զուգախաղի կիսաեզրափակիչ, սակայն հրաժարվում են պայքարից Նիսիկորիի վնասվածքի պատճառով։ Այդ ելույթը նաև նշանակում էր, որ Դիմիտրովը գերազանցել է 1 միլիոն դոլլար մրցանակային գումարների սահմանը[28], ցուցանիշ, որը ոչ մի բուլղարացի թենիսիտ չէր կարողացել հասնել։ Իր հաջորդ մրցաշարում՝ Apia International-ում, Դիմիտրովը դուրս է մնում առաջին շրջանում՝ պարտվելով իտալացի Ֆաբիո Ֆոնինիին[29]։

2013 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Դիմիտրովն առաջին շրջանում պարտվում է Ժյուլիեն Բենետին[30]։ Նա նաև մասնակցում էր տղամարդկանց զուգախաղին՝ Մարկոս Բաղդատիսի հետ։ Զույգը երկրորդ շրջանում հաղթում է 4-րդ դասակարգված Մաքսիմ Միրնի-Հորիա Տեկեու զույգին[31], սակայն պարտվում են Խուան Սեբաստիան Կասալին և Ռոբերտ Ֆարուհ Մահսուդին[32]։ Չնայած առաջին շրջանում պարտությանը, Դիմիտրովը առաջին բուլղարացի թենիսիստն է դառնում, ով հասել է Թոփ 40[33]։ Այնուհետև Դիմիտրովը Բուլղարիայի հավաքականի կազմում մասնակցում է Դևիսի գավաթին, խաղալով Ֆինլանդիայի հավաքականի դեմ և շահում է իր երկու մենախաղում, հաղթելով Յուհո Պաուկուին և Մայկ Կոտինենին, սակայն հինգ սեթում պարտվում է տղամարդկանց զուգախաղում (Դիմիտար Կուզմանովի հետ) Մայկ Կոնտինեն-Հարի Հելիովարա զույգին։ Ֆինլանդիայի հավաքականը վերջնական արդյունքում հաղթանակ է տանում 3-2 հաշվով։

Զագրեբի PBZ Zagreb Indoors մրցաշարում Դիմիտրովը առաջին շրջանում երկու թաչ-բրեյքներում պարտվում է Իվո Կարլովիչին[34]։ ABN AMRO World Tennis Tournament մրցաշարում Դիմիտրովը հաղթում է Բեռնարդ Տոմիչին, Նիկոլայ Դավիդենկոյին և Մարկոս Բաղդատիսին[35][36][37]։ Կիսաեզրափակիչում Դիմիտրովը երկու սեթում պարտվում է աշխարհի թիվ 7 ռակետ Խուան Մարտին դել Պոտրոյին[38]։ BNP Paribas Open մրցաշարում Դիմիտրովը դառնում է առաջին բուլղարացի թենիսիստը, ով դասակարգվել է Masters 1000 մրցաշարում[39]։ Մենախաղում նա երկու սեթում հաղթում է Մաթյու Էբդենին, սակայն երրորդ շրջանում պարտվում է աշխարհի 1-ին ռակետ Նովակ Ջոկովիչին[40]։ Զուգախաղում նա համագործակցում էր Ֆրեդերնկ Նիլսենի հետ և երկրորդ շրջանում նրանք պարտվում են Իվան Դոդիչին և Մարսելո Մելոյին[41]։ Sony Open Tennis մրցաշարում Դիմիտրովը հաղթում է Սիմոն Բոլելիին, սակայն պարտվում է 2-րդ դասակարգված Էնդի Մարրեյին՝ երկու սեթում[42]։ Զուգախաղում, Ֆրեդերիկ Նիլսենի հետ զույգով, նրանք հասնում են կիսաեզրափակիչ, երկու սեթում պարտվելով 8-րդ դասակարգված Մարիուշ Ֆիրստենբերգ-Մարցին Մատկովսկի զույգին[43]։

Դիմիտրովը Մոնտե Կարլոյի «Rolex Masters» մրցաշարում

Դիմիտրովի հաջորդ մրցաշարը լինում է Մոնտե Կարլոյի գրունտային «Մասթերսը», որտեղ նա հասնում է մինչև կիսաեզրափակիչ, հաղթելով Խավիեր Մալիսին, 8-րդ դասակարգված Յանկո Տիպսարևիչին և Ֆլորիան Մայերին՝ բոլորն էլ երկու սեթում, սակայն երեք սեթում պարտվում է մրցաշարի ութակի չեմպիոն և 3-րդ դասակարգված Ռաֆայել Նադալին[44]։ Մոնտե Կարլոյի լավ արդյունքները Դիմիտրովին թույլ են տալիս տեղ զբաղեցնել Թոփ 30-ում, 28 համարի տակ։ Նրա հաջորդ մրցաշարը լինում է Բարսելոնայի Open Banco Sabadell-ը, որտեղ դասակարգված լինելով 14 համարի տակ, նա պարտվում է երկրորդ շրջանում, երկու սեթում, չնայած առաջին սեթում 5-2 հաշվով առագելությանը, Թոմի Ռոբրեդոյին[45]։

Mutua Madrid Open մրցաշարում, 21-ամյա Խավիեր Մարտիի նկատմամբ հաղթանակից հետո, Դիմիտրովը տոնում է իր կարիերայի ամենամեծ հաղթանակը, 3 ժամից քիչ ավել ժամանակաշրջանում երեք սեթում հաղթելով աշխարհի թիվ 1 ռակետ Նովակ Ջոկովիչին։ Դիմիտրովը մինչ այդ պարտվել էր նրանց միջև կայացած երկու հանդիպումներում։ Երրորդ շրջանում, չնայած առաջին սեթում հաղթանակին, նա երեք սեթում պարտվում է 15-րդ դասակարգված Ստանիսլաս Վավրինկային[46]։ Հաջորդ մրցաշարը լինում է Internazionali BNL d'Italia-ն։ Այնտեղ նա 5 հանդիպումներից 4-րդ անգամ հաղթում է կիպրոսցի Մարկոս Բաղդատիսին։ Երկրորդ շրջանում նա պարտվում է 9-րդ դասակարգված և աշխարհի թիվ 9 ռակետ Ռիչարդ Գասկեին։ Դա նրա չորրորդ պարտությունն էր 4 խաղերում[47]։

Ֆրանսիայի բաց առաջնությունում Դիմիտրովը դասակարգված էր 26-րդ համարի տակ, այդպիսով, դառնալով առաջին բուլղարացի թենիսիստը, ով դասակարգվել է Մեծ Սաղավարտի մրցաշարում[48]։ Նա առաջին շրջանում հաղթում է Ալեխանդրո Ֆալիային, նրանից հետո, երբ կոլումբիացին երկրորդ սեթում հրաժարվում է պայքարից արմունկի վնասավածքի պատճառով[49]։ Դիմիտրովը երկրորդ շրջանում հաղթում է աշխարհի 324-րդ ռակետ Լուկաս Պուիլիին և դառնում պատմության մեջ առաջին բուլղարացի թենիսիստը, ով հասնում է Մեծ Սաղավարտի մրցաշարի երրորդ շրջան[50]։ Երրորդ շրջանում նա երկու սեթում պարտվում է աշխարհի թիվ 1 ռակետ Նովակ Ջոկովիչին[51]։ Դիմիտրովը նաև մասնակցում էր զուգախաղի մրցաշարին՝ Ֆրեդերիկ Նիլսենի հետ, և երկրորդ շրջանում պարտվում են 7-րդ դասակարգված Ալեքսանդր Պեյա-Բրունո Սուարես զույգին։

Դիմիտրովը 2013 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում

Խոտածածկի մրցաշարերում Դիմիտրովը խաղում է Aegon Championships մրցաշարում, որտեղ նա դասակարգված էր 10-րդ համարի տակ։ Նա առաջին շրջանում հանդիպում է Դուդի Սելայի հետ, որին հաղթում է երեք սեթում, սակայն երկրորդ շրջանում երկու սեթում պարտվում է մրցաշարի քառակի հաղթող Լեյթոն Հյուիթին։ Այնուհետև նա խաղում է Boodles Challenge-ում, ցուցադրական մրցաշարում, որտեղ նա պարտվում է Յանկո Տիպսարևիչին և Նովակ Ջոկովիչին, սակայն երկու սեթում հաղթում է Իրժի Յանովիչին[52]։ Ուիմբլդոնի մրցաշարում նա առաջին շրջանում հաղթում է Սիմոն Բոլելիին, սակայն երկրորդ շրջանում պարտվում է աշխարհի 55-րդ ռակետ Գրեգա Ժեմլյաին՝ հինգերորդ սեթում պարտվելով 11-9 հաշվով[53]։

Ստոկհոլմի մրցաշարում Դիմիտրովը երկրորդ տարին անընդմեջ հասնում է կիսաեզրափակիչ։ Նա առաջին երկու շրջաններում հաղթում է Էլիաս Իմերին և Ֆիլիպո Վոլանդրիին՝ երեք սեթում, իսկ քառորդ եզրափակիչում երկու սեթում հաղթում է աշխարհի 20-րդ ռակեի Խուան Մոնակոյին[54]։ Կիսաեզրափակիչում նա դրամատիկ երեք սեթում պարտվում է Ֆերնանդո Վերդասկոյին[55]։ Այնուհետև Դիմիտրովն սկսում է պայքարը Citi Open մրցաշարում, որտեղ հաղթում է Խավիեր Մալիսին և Սեմ Կուերիին[56][57]։ Քառորդ եզրափակչում նա երկու սեթերի թայ-բրեյքներում պարտվում է գերմանացի վետետրան Թոմի Հաասին[58]։ Rogers Cup մրցաշարում նա առաջին շրջանում զիջում է իսպանացի Մարսել Գրանոլերսին, սակայն վերականգնվում է Western & Southern Open մրցաշարում, հաղթելով աշխարհի 15-րդ ռակետ Նիկոլաս Ալմագրոյին և Բրայան Բեյկկերին և երրորդ շրջանում երեք սեթում պարտվում է Ռաֆայել Նադալին։ Այնուհետև բուլղարացին առաջին շրջանում պարտվում է հաջորդ երեք մրցաշարերում՝ ԱՄն բաց առաջնությունում զիջելով Ժոաո Սոուզային, Պեկինի մրցաշարում Ռոբերտո Բաուտիստա Ագուտին և Շանհայում Կեյ Նիսիկորիին։

Այնուամենայնիվ, Ստոկհոլմի Stockholm Open մրցաշարում Դիմիտրովը շահում է կարիերայի առաջին ATP տիտղոսը, եզրափակիչում առավելության հասնելով մրցաշարի վերին դասակարգված Դավիդ Ֆերերի նկատմամբ, դառնալով առաջին բուլղարացի թենիսիտը Բաց դարաշրջանում, ով հաղթանակի է հասնում ATP մրցաշարում։ Նա դասակարգման աղյուսակում բարձրանում է 22-րդ հորիզոնական։ Դրան հետևում է քառորդ եզրափակիչ Swiss Indoors մրցաշարում, որտեղ հաղթելով Ռադեկ Շտեպանեկին և Ալեքսանդր Դոլգոպոլովին, նա պարտվում է իր մանկության կուռք Ռոջեր Ֆեդերերին։ Նա տարվա իր վերջին մրցաշարը խաղում է BNP Paribas Masters-ում, որտեղ նա հաղթում է Միքաել Լիոդրային և Ֆաբիո Ֆիոնինիին, երեք սեթում, սակայն այնուհետև երրորդ շրջանում պարտվում է Խուան Մարտի դել Պոտրոյին, չնայած առաջին սեթում հաղթանակին։ Դիմիտրովը տարին եզրափակում է դասակարգման աղյուսակի մենախաղի 23-րդ և զուգախաղի 68-րչ հորիզոնականներում։

2013 թվականի դեկտեմբերի 16-ին Դիմիտրովը «Բուլղարիայի տարվա մարզիկ» մրցանակաբաշխությունում ստանում է երկրորդ տեղը ձայների քանակով, վաստակելով 1331 միավոր և զիջելով միայն ըմբիշ Իվո Անգելովին[59]։

2014 թվական. Երեք տիտղոսներ երեք տարբեր ծածկույթների վրա և Մեծ Սաղավարտի առաջին կիսաեզրափակիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմիտրովը 2014 թվականի մրցաշրջանը սկսում է զբաղեցնելով 23-րդ հորիզոնականը։ Նրա առաջին մրցաշարը լինում է Բրիսբենում, որտեղ նա առաջին անգամ հասել էր մինչև եզրափակիչ։ Մրցաշարում նա դասակարգված էր 5-րդ համարի տակ։ Այնուամենայնիվ, նա չի կարողանում կրկնել հաջողությունը։ Առաջին շրջանում 1 ժամից պակաս ժամանակում հաղթելով Ռոբին Հասեին, նա հետո պարտվում է Մարին Չիլիչին[60]։ Նա մասնակցում էր նաև զուգախաղին՝ Ժերեմի Շարդիի հետ և առաջին շրջանում հաղթում են Կոլին Ֆլեմինգին և Ռոս Հաթչինսին[61] (հաղթելով որոշիչ սեթի թայ-բրեյքում), սակայն երկրորդ շրջանում պարտվում են Ռոջեր Ֆեդերեր-Նիկոլաս Մայու զույգին[62], խաղում, որում երեք սեթն էլ ավարտվում են թայ-բրեյքով, իսկ որոշիչ սեթկ ավարտվում է 9-11 հաշվով։ Այնուհետև Դիմիտրովը խաղում է ցուցադրական մրցաշարում, որին մասնակցում էին նաև թոփ-թենիսիտներ Ռիշար Գասկեն, Ստանիսլաս Վավրինկան և Տոմաշ Բերդիխը։ Այնուամենայնիվ, նա չի կարողանում հաղթանակ տանել (երկու սեթում պարտվելով Կեյ Նիսիկորիին[63] և Ֆերնանդո Վերդասկոյին[64]

22-րդը դասակարգված լինելով 2014 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում, Դիմիտրովը հասնում է Մեծ Սաղավարտի մրցաշարերում իր լավագույն արդյունքին, հաղթելով Բրեդլի Կլանին[65], Լի Յան Սյունին[66], 11-րդ դասակարգված Միլոշ Ռաոնիչին և Ռոբերտ Բաուտիստա Ագուտին, ինչը նրան բերում է նրա երբիցե առաջին խոշոր քառորդ եզրափակիչը, որտեղ նա պարտվում է վերին դասակարգված և աշխարհի թիվ 1 ռակետ Ռաֆայել Նադալին, չորս սեթում[67], առաջինում հաղթելուց հետո և երեք հնարավորություն ունենալով երրորդ սեթում հաղթելու համար։ Դա նրա կարիերայում լավագույն արդյունքն էր Մեծ Սաղավարտի մրցաշարերում և Դիմիտրովը մտնում է լավագույն թենիսիստների Թոփ 20 (թիվ 19)[68], դառնալով առաջին բուլղարացի թենիսիտը, ում հաջողվել է անել դա։

Փետրվարին նա խաղում է Ռոտերդամի մրցաշարում, որտեղ նա դասակարգված էր 8-րդ համարի տակ։ Դիմիտրովը առաջին շրջանում հաղթում է 28-րդ ռակետ Դմիտրի Թուրսունովին։ Երկրորդ շրջանում նա երկու սեթում պարտվում է 24-րդ ռակետ Էռնեստ Գուլբիսին[69]։

Դիմիտրովը Ակապուլկոյի մրցաշարի մրցանակով

Դիմիտրովը մասնակցություն է ունենում Ակապուլկոյի գրունտի մրցաշարին, որտեղ նա դասակարգված էր 4-րդ համարի տակ։ Առաջին շրջանում նա երկու սեթում հաղթում է 71-րդ ռակետ Մարինկո Մատոշևիչին և երկրորդ շրջանում Մարկոս Բաղդատիսին, նույնպես երկու սեթում։ Երրորդ շրջանում նա հաղթում է 7-րդ դասակարգված և աշխարհի 18-րդ ռակետ Էռնեստ Գուլբիսին, երկու սեթում, ավելի քան երկուս ու կես ժամվա ընթացքում։ Կիսաեզրափակիչում նա առավելության է հասնում 2-րդ դասակարգված և աշխարհի 7-րդ ռակետ Էնդի Մարրեյի նկատմամբ՝ առաջին անգամ, համարյա երեք ժամ տևած մրցախաղում։ Այդպիսով նա հասնում է ATP մրցաշարերի իր երրորդ եզրափակիչին, որտեղ նա երեք սեթում հաղթում է Քևին Անդերսոնին։ Հաղթանակը Դիմիտրովի համար առաջինն է հանդիսանում АТР 500 մակարդակի մրցաշարերում[70], և այդ հաղթանակի շնորհիվ նա հասնում է դասակարգման աղյուսակի 16-րդ հորիզոնական։

Ակապուլկոյում իր հաղթանակից հետո Դիմիտրովը մասնակցում է Ինդիան Ուելսի ATP 1000 մակարդակի մրցաշարում, որտեղ նա դասակարգված էր 15-րդ համարի տակ։ Երկրորդ շրջանում նա հաղթում է Ռոբին Հասեին, սակայն այնուհետև պարտվում է աշխարհի 22-րդ ռակետ Էռնեստ Գուլբիսին։

Այնուհետև Դիմիտրովը խաղում է Մայամիում, որտեղ նա կրկին 15-րդ դասակարգվածն էր։ Նա հաղթում է Ալբերտ Մոնտանիեսին, սակայն երրորդ շրջանում պարտվում է 20-րդ դասակարգված Կեյ Նիսիկորիին։ Դրանից հետո նա նոր բարձունքի է հասնում դասակարգման աղյուսակում, հասնելով 15-րդ հորիզոնականին։

Ապրիլին նա Դևիսի գավաթի Եվրոպական II խմբի փլեյ-օֆֆ փուլում մասնակցում է Հունաստանի հավաքականի դեմ բուլղարացիների հանդիպմանը։ Մեկնարկային խաղում նա հաղթում է 690-րդ ռակետ, պատանի Մարկոս Կալովելոնիսին, նրան զիջելով ընդամենը վեց գեյմ։ Այնուհետև նա միավորվում է 344-րդ ռակետ Դիմիտար Կուտրովսկիի հետ, ով Բուլղարիեյի հավաքականին բերել էր երկրորդ միավորը, և նրանք հաղթում են Ալեքսանդրոս Յակուպովիչ-Մարկոս Կալովելոնիս զույգին, որի արդյունքում Բուլղարիայի հավաքականը հաղթանակ է տանում և պահպանում իր դիրքը Եվրոպական II խմբում, իսկ Հունաստանը տեղափոխվում է Եվրոպական III խումբ։

Մոնտե Կարլոյի մրցաշարից առաջ Դիմիտրովը էլ ավելի է բարելավում դիրքերը և դառնում աշխարհի թիվ 14 ռակետ[71]։ Բուն Մոնտե Կարլոյի մրցաշարում նա դասակարգվում է 12-րդ համարի տակ։ Դիմիտրովը առաջին շրջանում հաղթում է 32-րդ ռակետ Մարսել Գրանոլերսին, իսկ այնուհետև ևս մեկ իսպանացու՝ Ալբերտ Ռամոսին։ Երրորդ շրջանում նա պարտվում է 6-րդ դասակարգված Դավիդ Ֆերերին։

Այնուհետև նա խաղում է Բուխարեստի մրցաշարում, որտեղ նա վերին դասակարգվածն էր։ Երկրորդ շրջանում նա հաղթում է 79-րդ ռակետ Իրժի Վեսելիին։ Երրորդ շրջանում նա հաղթում է Սերգեյ Ստախովսկիին և դրանից հետո առավելության է հասնում 3-րդ դասակարգված և 24-րդ ռակետ Գաել Մոմֆիսին[72], այդպիսով հասնելով ATP մրցաշարի իր 4-րդ եզրափակիչին։ Որոշիչ խաղում Դիմիտրովը առավելության է հասնում Լուկաշ Ռոսոլի նկատմամբ, առաջին սեթում հաղթելով թայ-բրեյքում և երկրորդում առավելության հասնելով մրցակցին զիջելով ընդամենը մեկ գեյմ։ Դիմիտրովը շահում է ATP իր երրորդ տիտղոսը և առաջինը գրունտային ծածկույթի վրա[73]։

Մայիսին նա խաղում է Մադրիդի մրցաշարում, որտեղ նա դասակարգված էր 12-րդ համարի տակ։ Դիմիտրովը հաղթում է Պաբլո Կարենո Բուստային[74], իսկ երկրորդ շրջանում առավելության է հասնում 164-րդ ռակետ Մարիուս Կոպիլի նկատմամբ։ Երրորդ շրջանում նա երեք սեթում պարտվում է 6-րդ դասակարգված չեխ Տոմաշ Բերդիխին։

Հռոմի մրցաշարում Դիմիտրովը դասակարգված էր 12-րդ համարի տակ։ Նա հաղթում է 47-րդ ռակետ Էդուարդո Ռոժեր Վասելինին, 52-րդ ռակետ Իվո Կարլովիչին, 6-րդ դասկարգված Տոմաշ Բերդիխին, իսկ այնուհետև քառորդ եզրափակիչում առավելության է հասնում 15-րդ դասակարգված Թոմի Հաասի նկատմամբ՝ վնասվածքի պատճառով գերմանացու հրաժարումից հետո։ Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը 1-ին դասակարգված Ռաֆայել Նադալն էր։ Դա նրանց հինգերորդ հանդիպումն էր և առաջին անգամ Դիմիտրովը չի կարողանում գոնե մեկ սեթ հաղթել և իսպանացուն զիջում է երկու սեթում։ Հռոմի կիսաեզրափակիչի նվաճումը Դիմիտրովի համար լավագույն արդյունքն էր ATP Masters մակարդակի մրցաշարերում։ Բացի այդ, նա Լուկաշ Ռոսոլի հետ մասնացկում է զուգախաղի մրցաշարին, որտեղ նրանք հաղթում են աշխարհի թիվ 4 զույգ Խուան Սեբաստիան Կաբալին և Ռոբերտ Ֆարահ Մահսուդին՝ երկու սեթերն էլ շահելով թայ-բրեյքում։ Երկրորդ և երրորդ շրջաններում նրանք հաղթում են 2-րդ դասակարգված ավստրո-բրազիլական Ալեքսանդր Պեյա-Բրունո Սուարես և Մարին Չիլիչ-Սանտիագո Գոնսալես զույգերին։ Կիսաեզրափակիչում նրանք երկու սեթում զիջում են Ռոբին Հասե-Ֆելիսիանո Լոպես զույգին։ Այդ ելույթները Դիմիտրովին թույլ են տալիս բարձրանալ մենախաղի վարկանիշային 12-րդ հորիզոնական[75] և զուգախաղի 84-րդ հորիզոնական[75]։

Այնուհետև նա խաղում է Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ նա 11-րդ դասակարգվածն էր։ Առաջին շրջանում նա պարտվում է 37-րդ ռակետ Իվո Կարլովիչին, ում նա վերջերս հաղթել էր Հռոմի մրցաշարում։

2014 թվականի հունիսին Դիմիտրովը խաղում էր Aegon Championships մրցաշարում, որտեղ նա 4-րդ դասակարգվածն էր։ Նա երկրորդ շրջանում հաղթում է 168-րդ ռակետ Ջեյմս Ուորդին և երրորդ շրջանում 53-րդ ռակետ Էդուարդ Ռոժե Վասելինին՝ երկուսն էր երկու սեթում։ Դիմիտրովը քառորդ եզրափակիչում պետք է խաղար 8-րդ դասակարգված Ալեքսանդր Դոլգոպոլովի հետ, սակայն հեշտ հաղթանակ է ստացվում, երբ ուկրաինացին խաղից առաջ հրաժարվում է՝ պատճառաբանելով ազդրի վնասվածքը։ Այնուհետև Դիմիտրովը կիսաեզրափակիչում հաղթում է 3-րդ դասակարգված Ստանիսլաս Վավրինկային՝ երկու սեթում։ Եզրափակիչում նա առավելության է հասնում Ֆելիսիանո Լոպեսի նկատմամբ՝ երեք սեթում, ինչը հանդիսանում էր մրցաշարի պատմության մեջ միակ եզրափակիչը, որտեղ մրցակիցներից մեկը առավելության է հասնում երեք թայ-բրեյքներում և տևողությամբ ամենաերկար հանդիպումն էր։ Դիմիտրովը Ստանիսլաս Վավրիկայի հետ զույգով մասնակցում է նաև զուգախաղի մրցաշարին, որտեղ առաջին շրջանում են հաղթահարում են Կեն և Նիլ Սկուպսկի զույգին, սակայն հաջորդ փուլում զիջում են 3-րդ դասակարգված Դանիել Նեստոր-Նենադ Զիմոնիչ զույգին։

Այնուհետև Դիմիտրովը խաղում է Ուիմբլդոնի մրցաշարում՝ դասակարգված լինելով 11-րդ համարի տակ։ Առաջին և երկրորդ շրջաններում նա հաղթում է որակավարվածներ 150-րդ ռակետ Ռայան Հարիսոնին և 236-րդ ռակետ Լյուկ Սևիլին։ Երրորդ շրջանում, կարիերայում երկրորդ անգամ, նա հաղթում է 21-րդ դասակարգված Ալեքսանդր Դոլգոպոլովին՝ հինգ սեթում։ Չորրորդ շրջանում նա հաղթանակ է տոնում 64-րդ ռակետ Լեոնարդո Մայերի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում նա հաղթանակ է տանում Ուիմբլդոնի չեմպիոն, 3-րդ դասակարգված Էնդի Մարրեյի նկատմամբ։ Այդ հաղթանակը նշանակում էր, որ Դիմիտրովը առաջին անգամ դուրս է գալիս Մեծ Սաղավարտի մրցաշարի կիսաեզրափակիչ, դառնալով առաջին բուլղարացի թենիսիտը, ով հասել է նման արդյունքի։ Կիսաեզրափակիչում նա չորս սեթում պարտվում է 2-րդ դասակարգված Նովակ Ջոկովիչին,ով վերջնական արդյունքում դառնում է մրցաշարի հաղթող։ Այդ բարձր արդյունքները Դիմիտրովին հնարավորություն են տալիս առաջին անգամ մտնելու ATP դասակարգման Թոփ 10՝ 9-րդ համարի տակ. դառնալով պատմության մեջ առաջին բուլղարացի թենիսիստը, ով տեղ գտել Թոփ 10-ում[76]։

Այնուհետև, հուլիսի վերջին, Դիմիտրովը պետք է խաղար Վաշինգտոնի մրցաշարում, որտեղ նա 3-րդ դասակարգվածն էր, սակայն ստիպված է լինում բաց թողնել մրցաշարը գրիպի և ազդրի խնդիրների պատճառով։ Օգոստոսին նա խաղում է Canadian Open Masters մրցաշարում, որտեղ 7-րդ համարն էր։ Երկրորդ և երրորդ շրջաններում նա հաղթում է Դոնալդ Յանգին և 17-րդ դասակարգված Տոմի Ռոբրեդոյին։ Քառորդ եզրափակիչում, ընդհանուր վեց խաղից հինգերորդ անգամ, նա հաղթում է 21-րդ ռակետ հարավաֆրիկացի Քևին Անդերսոնին։ Կիսաեզրափակիչում նա պարտվում է 13-րդ դասակարգված և վերջնական արդյունքում մրցաշարի հաղթող Ժո Վիլֆրիդ Ցոնգային, որը նրա չորրորդ անընդմեջ պարտությունն էր ֆրանսիացուն։

Ցինցինատիի «Մասթերս» մրցաշարում Դիմիտրովը դասակարգված էր 7-րդ համարի տակ և երկրորդ շրջանում պարտվում է Իրժի Յանովիչին։ 2014 թվականիի ԱՄՆ բաց առաջնությունում Դիմիտրովը դասակարգված էր 7-րդ համարի տակ։ Նրանից հետո, երբ նա հաղթում է Ռայան Հարիսոնին առաջին շրջանում, Դուդի Սելային՝ երկրորդում և Դավիդ Գոֆենին՝ երրորդում, նա 16 ուժեղագույնների փուլում պարտվում է 20-րդ դասակարգված Գաել Մոմֆիսին։ Դիմիտրովը իջնում է դասակարգման աղյուսակի 10-րդ հորիզոնական նրանից հետո, երբ Կեյ Նիսիկորին հաղթում է Նովակ Ջոկովիչին և եզրափակիչում։ պարտվում Մարին Չիլիչին։

Սեպտեմբերին Դիմիտրովը մասնակցում է Պեկինի մրցաշարին։ Ֆերնանդո Վերդասկոյի և Պաբլո Անդուհարի նկատմամբ հաղթանակներից հետո Դիմիտրովը պարտվում է աշխարհի թիվ 1 ռակետ Նովակ Ջոկովիչին՝ քառորդ եզրափակիչում։ Հաջորդ մրցաշարը լինում է Շանհայի Rolex Masters-ը, որտեղ նա 10-րդ համարն էր։ Առաջին շրջանում Դենիս Իստոմինի նկատմամբ հաղթանակից հետո, Դիմիտրովը երկրորդում պարտվում է Ժյուստին Բենետին։

Դիմիտրովը Ստոկհոլմում ձեռնամուխ է լինում ATP տիտղոսի պաշտպանությանը։ Երկրորդ և երրորդ շրջաններում նա հաղթում է Թեյմուրազ Գաբիաշվիլիին և Ջեկ Սոկին[77]։ Կիաեզրավակիչում նա հաղթում է Բեռնարդ Տոմիչին և հասնում կարիերայում վեցեցրորդ ATP World մրցաշարի մենախաղի եզրափակիչ։ Դիմիտրովը եզրափակիչում երեք սեթում պարտվում է Տոմաշ Բերդիխին[78]։

Բազելում Դիմիտրովը առաջին և երկրորդ շրջաններում հաղթում է Ալեքսանդր Զվերևին և Վաշեկ Պոսպիշիլին, սակայն քառորդ եզրափակիչում, երկրորդ անգամ անընդմեջ, պարտվում է 1-ին դասակարգված և մրցաշարի ապագա հաղթող Ռոջեր Ֆեդերերին։ Փարիզի «Մասթերս»-ում Դիմիտրովը հաղթում է Պաբլո Կուէվասին, սակայն երրորդ շրջանում պարտվում է Էնդի Մարրեյին։ Դա մրցաշրջանի ընթացքում նրա վերջին մրցաշարն էր։ Դիմիտրովը հնարավորություն ուներ հավակնելու 2014 թվականի ATP World Tour Finals-ին՝ տարվա ամփոփիչ մրցաշարին, սակայն տարին եզրափակում է 11-րդ հորիզոնականում։ 2014 թվականի դեկտեմբերի 22-ին Գեորգի Դիմիտրովը ընտրվում է որպես Բուլղարիայի Տարվա մարզիկ (վաստակելով 1190 միավոր), դառնալով առաջին թենիսիստը, ով նվաճում է այդ մրցանակը[79]։

2015 թվական. Պայքար մարզավիճակի հետ և բաժանում մարզիչից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմիտրովը տարին սկսում է զբաղեցնելով դասակարգման աղյուսակի 11-րդ հորիզոնականը։ Հունվարի սկզբին նա մրցաշրջանը սկսում է Բրիսբենի գրունտային մրցաշարում, որտեղ դասակարգված էր 4-րդ համարի տակ։ Այնտեէ նա հաղթում է Ժերեմի Շարդիին, իսկ քառորդ եզափակիչում երկու սեթում անցնում է Մարտին Կլիժանի արգելքը, սակայն կիսաեզրափակիչում, մեկ ժամից էլ պակաս մրցախաղում, պարտվում է աշխարհի 2-րդ ռակետ Ռոջեր Փեդերերին։ Դիմիտրովը նաև մասնակցում է զուգախաղի մրցաշարին, որտեղ ավստրալիացի Տանասի Կոկինակիսի հետ հասնում է մինչև կիսաեզրափակիչ։

2015 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Դիմիտրովը դասակարգված էր 10-րդը։ Առաջին շրջանում նա հաղթում է Դաստին Բրաունին՝ ընդամենը 69 րոպեի ընթացքում, երկրորդ շրջանում չորս սեթում հաղթում է Լուկաշ Լացկոյին և երրորդում առավելության է հասնում Մարկոս Բաղդատիսի նկատմամբ՝ հինգ սեթում։ Դիմիտրովը 6-րդ դասակարգված Էնդի Մարրեյին չարս սեթում պարտվում է չորրորդ շրջանում։ Փետրվարին Դիմիտրովը մասնակցում է Ռոտերդամի մրցաշարին, դասակարգված լինելով 5-րդ համարի տակ։ Առաջին շրջանում նա հաղթում է որակավորված Պոլ Անրի Մաթյոին, սակայն երկրորդ շրջանում պարտվում է թիվ 37 ռակետ Ժիլ Մյուլերին։ Այնուհետև Դիմիտրովը խաղում է Ակապուլկոյում, որտեղ նա հանդիսանում էր նախորդ մրցաշարի հաղթող և դասակարգված էր 3-րդ համարի տակ։ Երկրորդ շրջանում նա պարտվում է Ռայան Հարիսոնին։ 2015 թվականի մարտի 10-ին նա խաղում է Մեդիսոն Սքուեր Գարդեն-ի ամենամյա ցուցադրական մրցաշարում, որտեղ կարիերայում առաջին անգամ հաղթանակ է տանում Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ[80]։

Մարտին Դիմիտրովը խաղում է Ինդիան Ուելսի «Մասթերս» մրցաշարում, որտեղ նա դասակարգված էր 11 համարի տակ։ Երկրորդ շրջանում նա հաղթում է աշխարհի 37-րդ ռակետ Նիկ Կիրյոսին։ Դիմիտրովը աշխարհի 19-րդ ռակետ Տոմի Ռոբրեդոյին պարտվում է երրորդ շրջանում։ Մարդի Ֆիշի հետ զույգով նա նաև մասնակցում է զուգախաղի մրցաշարին, սակայն նրանք առաջին շրջանում պարտվում են իսպանացիներ Դավիդ Ֆերերին և Ֆերնանդո Վերդասկոյին։ Դիմիտրովը 9-րդ դասակարգվածն էր Մայամիի «Մասթերս»-ում, որտեղ նա երկրորդ շրջանում հաղթում է Վաշեկ Պոսպիշիլին, սակայն այնուհետև պարտվում է 22-րդ դասակարգված Ջոն Իզներին։ Դիմիտրովը Մոնտե Կարլոյի մրցաշարում դասակարգված էր 9-րդ համարի տակ և առաջին շրջանում հաղթում է Ֆերնանդո Վերդասկոյին, իսկ երկրորդում առավելության է հասնում Ֆաբիո Ֆոնինիի նկատմամբ։ Երրորդ շրջանում Դիմիտրովը մեկ ժամից պակաս ժամանակաշրջանում հաղթում է 7-րդ դասակարգված և գործող չեմպիոն Ստանիսլաս Վավրինկային, իսկ այնուհետև երկու սեթում, քառորդ եզրափակիչում, պարտվում է Գաել Մոմֆիսին։ Մաքսիմ Միրնիի հետ համագործակցությամբ նա զուգախաղում դուրս է գալիս երկրորդ շրջան, որտեղ նրանք պարտվում են Բրայան եղբայրներին։

Դիմիտրովը որոշում է չպաշտպանել իր տիտղոսը Բուխարեստում, իսկ դրա փոխարեն նա մասնակցում է Ստամբուլի առաջին մրցաշարին։ Նա դասակարգվում է 2-րդ համարի տակ և երկրորդ շրջանում հաղթում է Անդրեյ Գոլուբևին։ Քառորդ եզրափակիչում նա հաղթում է Իվան Դոդիչին, սակայն կիսաեզրափակիչում պարտվում է Պաբլո Կուէվասին։ Այնուհետև նա խաղում է Մադրիդի «Մասթերս» մրցաշարում, որտեղ նա դասակարգված էր 10-րդ համարի տակ։ Առաջին շրջանի նրա մրցակից Դոնալդ Յանգը երկրորդ սեթում հրաժարվում է պայքարից։ Այնուհետև Դիմիտրովը հաղթում է Ֆաբիո Ֆոնինիին և երրորդ սեթում հաղթահարում է Ստանիսլաս Վավրինկայի դիմադրությունը։ Քառորդ եզրափակիչում Դիմիտրովը երեք սեթում պարտվում է 3-րդ դասակարգված և մրցաշարի եռակի հաղթող Ռաֆայել Նադալին, ով վեցերորդ անգամ հաղթանակ է տանում նրանց միջև կայացած վեց հանդիպումների ընթացքում։ Զուգախաղի մրցաշարում Դիմիտրովը հասնում է երկրորդ շրջան։

Դիմիտրովը չի կարողանում պաշտպանել իր Հռոմի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչը։ Նա դասակարգված էր 10-րդը և առաջին շրջանում հաղթում է Իրժի Յանովիչին, սակայն երկրորդ շրջանում երեք սեթում պարտվում է Ֆաբիո Ֆոնինիին։ Այնուհետև Դիմիտրովը երկու սեթում պարտվում է Ջեկ Սոկին Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանում, չնայած դասակարգման 10-րդ համարին։ Դիմիտրովը երկրորդ տարին անընդմեջ դուրս է մնում մրցաշարից նախնական փուլում։

Հունիսին Դիմիտրովը չի կարողանում պաշտպանել տիտղոսը Aegon Championships մրցաշարում, երկրորդ շրջանում պարտվելով Ժիլ Մյուլերին։ Այնուհետև, 11-րդ դասակարգվածի լինելով, նա խաղում է Ուիմբլդոնի մրցաշարում և առաջին երկու շրջաններում հաղթում է Ֆեդերիկո Դելբոնիսին և Սթիվ Ջոնսոնին։ Երրորդ շրջանում նա երկու սեթում պարտվում է Ռիշար Գասկեին, որը նրա երկրորդ պարտությունն էր ֆրանսիացում հինգ խաղերում։ Պարտությունից հետո Դիմիտրովը որոշում է բաժանվել մարզիչ Ռոջեր Ռաշիդից[81]։

Հուլիսին Դիմիտրովը մասնակցում է 2015 թվականի Դևիսի գավաթի Լյուքսեմբուրգի դեմ մրցաշաղին, որտեղ հաղթում է բոլոր երեք հանդիպումներում։ Օգոստոսին նա մասնակցում է Վաշինգտոնի մրցաշարին, որտեղ հասնում է երրորդ շրջան։ Այնուհետև նա խաղում է Rogers Cup մրցաշարում, որտեղ երկրորդ շրջանում պարտվում է Ջակ Սոկին։ Ցինցինատիի «Մասթերս» մրցաշարում Դիմիտրովը դուրս է մնում երրորդ շրջանում, պարտվելով աշխարհի 2-րդ ռակետ Էնդի Մարրեյին։ Դիմիտրովի ցածր արդյունավետությունը շարունակվում է նաև ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ նա երկրորդ շրջանում հինգ սեթում պարտվում է Միխաիլ Կուկուշկինին։

Սեպտեմբերին նա որպես մարզիչ վարձում է Ֆրանկո Դևինին[82]։ Դիմիտրովը դուրս է գալիս Կուալա Լումպուրի մրցաշարի քառորդ եզրափակիչ, իսկ հակտեմբերին ևս մեկ անգամ դուրս է մնում առաջին շրջանում, այս անգամ Տոկիոյի մրցաշարում։ Դրանցից հետո Դիմիտրովը դուրս է մնում նաև Թոփ 20-ից։ Դիմիտրովը ուղևորվում է Ստոկհոլմ և հասնում մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ նա պարտվում է Տոմաշ Բերդիխին։ Այդ մրցախարից հետո նա մասնակցում է Բազելի Swiss Indoors մրցաշարին, որտեղ նա 16 ուժեղագույնների փուլում պարտվում է Ռաֆայել Նադալին։ Տարվա վերջին մրցաշարը լինում է Փարիզում, որտեղ նա հաղթում է Մարին Չիլիչին և պարտվում Դավիդ Ֆերերին։ Դիմիտրովը տարին եզրափակում է ATP դասակարգման աղյուսակի 28-րդ հորիզոնականում։

2016 թվական. Մազավիճակի կորուստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվելով աշխարհի թիվ 28-րդ ռակետ, Դիմիտրովը մրցաշարջանը սկսում է Բրիսբենի մրցաշարում, որտեղ նա հասնում է քառորդ եզրափակիչ՝ պարտվելով Ռոջեր Ֆեդերերին։ Միավորվելով Կեյ Նիսիկորիի հետ, Դիմիտրովը քառորդ եզրափակիչ է հասնում նաև զուգախաղում, սակայն պրաժարվում է պայքարից ուսի վնասվածքի պատճառով։ Բուլղարացին կարիերայի յոթերորդ եզրափակիչին հասնում է Սիդնեյում, պարտվելով Վիկտոր Տրոիցկիին։ Այնուհետև նա ևս մեկ անգամ պարտությւոն է գրանցում Ռոջեր Ֆեդերերի հետ հանդիպումներում, ընդհանուր առմամբ հինգերորդը, 2016 թվականի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում։

Փետրվարին Դիմիտրովը որոշում է բաց թողնել հայրենի Sofia Open առաջին մրցաշարը և ուղևորվում է Դելրեյ Բիչ, որտեղ նա կիսաեզրափակիչում պարտվում է Ռաջիվ Ռամին։ Ակապուլկոյի մրցաշարում Դիմիտրովը քառորդ եզրափակիչում պարտվում է Դոմինիկ Տիմին։

Մարտին, դասակարգված լինելով 23 համարի տակ, նա Ինդիան Ուելսի «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջանում պարտվում է Ալեքսանդր Զվերևին։ Երկրորդ շրջանում հրաժեշտ է տալիս նաև Մայամիի մրցաշարին, որտեղ նա երրորդ շրջանում հաղթում է աշխարհի 2-րդ ռակետ Էնդի Մարրեյին, սակայն պարտվում է Գաել Մոնֆիլսին։

Ապրիլին Դիմիտրովը սկսում է գրունտային մրցաշրջանը։ Նա հասնում է մինչև Մոնտե Կարլոյի «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջան, պարտվելով 15-րդ դասակարգված Ժիլ Սիմոնին երկու սեթում։ Դասակարգված լինելով 2-րդ համարի տակ, նա հասնում է կարիերայում իր ութերորդ եզրափակիչին Ստամբուլի մրցաշարում, կիսաեզրափակիչում առավելության հասնելով Իվո Կարլովիչի նկատմամբ։ Եզրափակիչում հանդիպելով Դիեգո Շվարցմանի հետ, նա երկրորդ սեթում մատուցում էր հաղթանակի համար, սակայն թայ-բրեյքում զիջում է այն և, երկու ռակետ կոտրելու արդյունքում նախազգուշացվելուց հետո կոտրելով նաև երրորդ ռակետը, երրորդ սեթում չշահելով ոչ մի գեյմ, պարտություն է կրում[83][84]։

Մայիսի սկզբին Մադրիդի «Մասթերս» մրցաշարում Դիմիտրովը չի կարողանում պաշտպանել նախորդ տարվա մրցաշարի քառորդ եզրափակիչը, առաջին շրջանում երկու սեթում պարտվելով իսպանացի Պաբլո Կարենոյին, ում նախորդ հանդիպումներում չէր զիջել ոչ մի սեթ։ Հաջորդ շաբաթ Դիմիտրովը դիրքը ATP վարկանիշում իջնում է մինչև 35-րդ հորիզոնական՝ վատագույն արդյունքը վերջին երեք տարիների ընթացքում։ Հռոմի «Մասթերս»-ում նրան կրկին պարտության է մատնում Ալեքսանդր Զվերևը։ Դրան հետևում է ևս մեկ առաջին շրջանում պարտություն Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ Վիկտոր Տրոիցկիից, այս անգամ հինգ սեթում։

Հունիսին Դիմիտրովի անկումը շարունակվում է։ Շտուտգարտի և Լոնդոնի մրցաշարերում հերթական անգամ պարտվելով առաջին շրջանում՝ Խուան Մարտին դել Պոտրոյին երկու սեթում և վնասվածքից վերադարձած Յանկո Տիպսարևիչին։ Առաջին անգամ 2013 թվականից ի վեր չդասակարգված լինելով, նա պարտությունների շարքը ընդհանում է 2016 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում։ Առաջին շրջանում նա հաղթում է որակավորված Բյորն Ֆրանտանջելոյին, այնուհետև հաղթում է 16-րդ դասակարգված Ժիլ Սիմոնին և պարտվում Սթիվ Ջոնսոնին։ Ուիմբլդոնի մրցաշարից քիչ անց Դիմիտրովը բաժանվում է մարզիչ Ֆրանկո Դևինից[85]։

Հուլիսին Դիմիտրովը 12-րդ դասակարգվածն էր Վաշինգտոնի մրցաշարում և բաց թողնելով առաջին շրջանը, երկրորդում երկու սեթում զիջում է 82-րդ ռակետ Դանիել Էվանսին։ Մոնրեալի մրցաշարում Դիմիտրովը երրորդ շրջանում հաղթում է Իվո Կարլովիչին, սակայն քառորդ եզրափակիչում պարտվում է 3-րդ դասակարգված Կեյ Նիսիկորիին։

Օգոստոսին Դիմիտրովը Բուլղարիայի հավաքականի կազմում մասնակցել է 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին, որտեղ մեկնարկային խաղում պարտվել է խորվաթ Մարին Չիլիչին և դուրս մնացել հետագա պայքարից։ Այնուհետև Դիմիտրովկ մրցակցել է Ցինցինատիի «Մասթերս» մրցաշարում։ Առաջին շրջանում նա հաղթել է Ժիլ Սիմոնին, իսկ երկրորդ շրջանում՝ 16-րդ դասակարգված Ֆելիսիանո Լոպեսին։ Երրորդ շրջանում Դիմիտրովը երկու սեթում առավելության է հասել 2-րդ դասակարգված Ստանիսլաս Վավրինկայի նկատմամբ և դուրս եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ պայքարից դուրս է թողել ամերիկացի Սթիվ Ջոնսոնին։ Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը եղել է մրցաշարի ապագա հաղթող Մարին Չիլիչը, ում Դիմիտրովը զիջել է երեք սեթում՝ 6-4, 3-6, 5-7։

ԱՄՆ բաց առաջնությունում Դիմիտրովը 22-րդ դասակարգվածն էր։ Առաջին շրջանում նա երեք սեթում հաղթել է Ինիգո Սերվանտեսին, իսը երկրորդ շրջանում հինգ սեթանոց համառ պայքարում հաղթել է ֆրանսիացի Ժերեմի Շարդիին։ Երրորդ շրջանում նա չորս սեթում պայքարից դուրս է թողել Ժոաո Սոուզային, սակայն չորրորդ շրջանում երեք սեթում պարտվել է 2-րդ դասակարգված Էնդի Մարրեյին։

Այնուհետև նա մասնակցել է Չենգդուի մրցաշարին, որտեղ երկրորդ շրջանում հաղթել է Դուշան Լայովիչին։ Քառորդ եզրափակիչում նա առավելության է հասել Դիեգո Շվարցմանի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում պարտվել է Ալբերտ Ռամոս Վինյոլասին։

Հոկտեմբերի սկզբին Դիմիտրովը մասնակցել է Պեկինի խոշոր մրցաշարին։ Առաջին շրջանում նա պարտության է մատնել Սթիվ Ջոնսոնին, երկրորդ շրջանում հաղթել է 6-րդ դասակարգված Լուկաս Պոուլիին, իսկ երրորդ շրջանում պայքարից դուրս է թողել մրցաշարի 2-րդ դասակարգված և աշխարհի 4-րդ ռակետ Ռաֆայել Նադալին։ Կիսաեզրափակիչում նա առանց քաղի հաղթահարել է 3-րդ դասակարգված Միլոշ Ռաոնիչի արգելքը և մրցաշրջանի ընթացքում երրորդ անգամ դուրս եկել եզրափակիչ, որտեղ երրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում պարտություն է կրել, զիջելով Էնդի Մարրեյին։

Շանհայի «Մասթերս» մրցաշարում Դիմիտրովը առաջին շրջանում առավելության է հասել 14-րդ դասակարգված Ռիշար Գասկեի նկատմամբ, սակայն երկրորդ շրջանում պարտվել է որակավորված Վաշեկ Պոսպիշիլին։

Ազգային ներկայացուցչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Դիմիտրովը Դևիսի գավաթում իր նորամուտը նշում է 2008 թվականին, 16 տարեկան հասակում։ Խաղալով Պլովդիվում, դեռահաս Դիմիտրովը հաղթանակ է տանում երկու մենախաղում և զուգախաղում և Բուլղարիայի հավաքականին դուրս բերում Եվրոպա/Աֆրիկայի առաջին խումբ։ 17-ամյա Դիմիտրովը Բուլղարիայի հավաքական է վերադառնում 2009 թվականին՝ Դևիսի գավաթի Եվրոպա/Աֆրիկա խմբի առաջին փուլի հանդիպումների համար։ Դիմիտրովը հաղթում է իր երկու մենախաղային հանդիպումներում և Բուլղարիայի հավաքականի դժվարին հաղթանակ է տանում Հունգարիայի հավաքականի նկատմամբ։ Այնուհետև նա որոշակի դադար է վերցնում Դևիսի գավաթում, ինչը հանգեցնում է Բուլղարիայի հավաքականի անկմանը Դևիսի գավաթի ամենացածր խումբ։

Դիմիտրովը Դևիսի գավաթի խաղարկություն վերադառնում է 2012 թվականին, որպես Թոփ 100-յակի թենիսիստ։ Բուլղարացիները առավելության են հասնում Սոֆիայում անց կացվող շրջանային մրցաշարում և ևս մեկ անգամ բարձրանում են Եվրոպա/Աֆրիկայի երկրորդ խումբ։ Երկրորդ խմբի մրցաշարում Դիմիտրովը և Բուլղարիայի հավաքականը չեն կարողանում առաջին շրջանից այն կողմ անցնել։

Օլիմպիական խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմիտրովը Բուլղարիան էր ներկայացնում 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում։ Նա մասնակցում էր մենախաղի մրցաշարին և հասնում է երկրորդ շրջան։ Առաջին շրջանում նա հաղթում է լեհ Լուկաշ Կուբոտին։ Երկրորդ շրջանում նա պարտության է մատնվում 12-րդ դասակարգված ֆրանսիացի Ժիլ Սիմոնի կողմից՝ 6-3 6-3։

Մանկությունում Գրիգոր Դիմիտրովին մարզում էր նրա հայրը՝ Դիմիտրը, Հասկովոյի թենիսի ակումբում։ Քանի որ նրա տաղանդը դառնում է առավել ակնհայտ, նա սկսում է մարզիչներ ներգրավել արտասահմանից, առաջին հերթին իսպանացի Պատո Ալվարեսին, ով նաև մարզել էր Էնդի Մարրեյին։ Ալվարեսը, ինչպես հայտնվում է, ասել է, որ Դիմիտրովը հանդիսանում է լավագույն 17-ամյա թենիսիստը, ում նա մարզել է։ Մոտավորապես 2009 թվականի Ռոտերդամի ABN AMRO մրցաշարում նրա հաջողությունների ժամանակ, Դիմիտրովը պաշտոնական մարզչական հարաբերություններ է սկսում Պիտեր Լունդգրենի հետ, աշխարհի նախկին թիգ 1 ռակետներ Մարատ Սաֆինի և Ռոջեր Ֆեդերերի մարզչի։ Լունդգրենը նույնպես գովաբանում էր Դիմիտրովին, ասելով, որ «նա աելի լավն է, քան Ֆեդերերը այդ տարիքում»[86]։

2010 թվականի հունիսին Դիմիտրովկ ավարտում է իր մարզչական հարաբերությունները Լունդգրենի հետ, իսկ այնուհետև սկսում է մարզվել ավստրալիացի Պիտեր Մակնամարայի մոտ[87]։ Դիմիտրովը և Մակնամարան իրենց մարզչական հարաբերությունները ավարտում են 2011 թվականի մրցաշրջանի վերջում[88]։ 2012 թվականին Դիմիտրովին մարզում էր Պատրիկ Մուրատօղլուն[89]։ 2012 թվականի նոյեմբերի 26-ին Դիմիտրովը լքում է Պատրիկ Մուրատօղլուի ակադեմիան և միանում է «Good to Great Tennis Academy» ակադեիմային Շվեդիայում։ 2013 թվականի հոկտեմբերի 7-ին Դիմիտրովը Facebook-ի իր էջում հայտարարում է, որ նա վարձել է Ռոջեր Ռաշիդին (Գաել Մոմֆիսի, Ժո Վիլֆրեդ Ցոնգայի և Լեյթոն Հյուիթի նախկին մարզիչը), որպեսզի մարզի իրեն[90] On July 7, 2015 Dimitrov announced via Twitter that he would be parting ways with coach Roger Rasheed.[91]։ 2015 թվականի հուլիսի 7-ին Դիմիտրովի Twitter-ի միջոցով հայտարարում է, որ բաժանվել է Ռոջեր Ռաշիդից[91]։ 2015 թվականի սեպտեմբերի 25-ին Դիմիտրովը հայտարարում է, որ վարձել է Խուան Մարտին դել պոտրոյի նախկին մարզիչ Ֆրանկո Դևինին[92]։ Սակայն 2016 թվականի Ուիմբլդոնի մրցաշարից քիչ անց նա հայտարարում է մարզիչ Ֆրանկո Դևինից բաժանվելու մասին[85]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Սաղավարտի մրցաշարերի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 ՀՄ Հ–Պ Հ %
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ Ո1 2 շրջան 2 շրջան 1 շրջան 1/4 4 շրջան 3 շրջան 0 / 6 11–6 64.71
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ 1 շրջան 2 շրջան 3 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 0 / 6 3–6 33.33
Ուիմբլդոն 1 շրջան ՉՄ 2 շրջան 2 շրջան 2 շրջան 1/2 3 շրջան 3 շրջան 0 / 7 12–7 63.16
ԱՄՆ բաց առաջնություն Ո2 ՉՄ 1 շրջան 1 շրջան 1 շրջան 4 շրջան 2 շրջան 4 շրջան 0 / 6 7–6 53.84
Հ–Պ 0–1 0–0 2–4 3–4 3–4 12–4 6–4 7–4 0 / 25 33–25 56.89

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ATP վեբկայք
  2. http://www.tennis.com/pro-game/2015/09/dimitrov-hires-former-del-potro-coach-franco-davin/56426/#.VgVk4k1dFpg
  3. «Гришо се изкачи до рекордното №41 и мина границата от 1 милион от наградни фондове, Цвети се завърна в Топ 40». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  4. 4,0 4,1 Tennis – ATP World Tour – Tennis Players – Grigor Dimitrov. ATP World Tour (May 16, 1991). Retrieved on October 11, 2011.
  5. Will Captures Orange Bowl 16s Singles Title Արխիվացված 2016-08-11 Wayback Machine. United States Tennis Association. May 25, 2008
  6. Eddie Herr International Junior Tennis Championships Արխիվացված 2011-11-16 Wayback Machine. Eddieherr.com. Retrieved on October 11, 2011.
  7. «Блестящ Григор Димитров спечели и US Open» (Bulgarian). sportal.bg. 2008 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «ITF Junior Rankings». www.itftennis.com/juniors/. 2008 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. First Challenger Title for Grigor Dimitrov Արխիվացված 2016-03-03 Wayback Machine. . Grigor Dimitrov. Retrieved on October 11, 2011.
  10. Lerpong Amsa-ngiam Game, set and match – Grisha's on the ball Արխիվացված 2017-04-22 Wayback Machine. The Nation. September 26, 2010
  11. «Grigor entered history books» (Bulgarian). sportal.bg. 2011 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Григор Димитров спечели първата си победа в "Мастърс" турнир» (Bulgarian). 2011 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Edward, Neil. (August 29, 2011) Monfils advances over Dimitrov in style|News and Photos|2011 US Open Official Site – A USTA Event. Usopen.org. Retrieved on October 11, 2011.
  14. Igor Sijsling, Benoit Paire reach 2nd round at Moselle Open – ESPN. Espn.go.com (September 20, 2011). Retrieved on October 11, 2011.
  15. «Григор Димитров изпусна Анди Родик» (Bulgarian). 2011 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Григор Димитров изпусна полуфинала в Стокхолм» (Bulgarian). 2011 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  17. «Гришо и Цвети с победа на двойки срещу чехите» (Bulgarian). 2012 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Южноафриканец удари Григор Димитров в Сан Хосе» (Bulgarian). 2012 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Гришо мина и през Чела в Маями» (Bulgarian). 2012 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Dimitrov upsets Berdych for first top 10 win». 2012 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  21. «Grigor Dimitrov in AEGON Championships semi-finals». 2012 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 16-ին.
  22. «Grigor Dimitrov». Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
  23. «Григор Димитров срещу Юрген Мелцер в първия кръг в Париж». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին.
  24. «Incredible Grigor Dimitrov Reaches Brisbane Semi-Finals». Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  25. «MURRAY SURVIVES SCARE; DIMITROV SINKS RAONIC». Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  26. «Dimitrov downs Baghdatis to reach first final». Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  27. «Andy Murray beats Dimitrov 7–6 (0), 6–4 to defend title at Brisbane International». Fox News. 2013 թ․ հունվարի 6. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  28. «Гришо спечели над 1 млн. долара от наградни фондове». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  29. «Sydney: Fognini stuns Dimitrov». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  30. Mitchell, Kevin (2013 թ․ հունվարի 14). «Australian Open 2013 diary: Dimitrov dumped out, Sharapova storms through». The Guardian. London. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
  31. «Dimitrov, Baghdatis Make It to Australian Open 3rd Round». Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
  32. «Гришо и Багдатис отпаднаха на двойки в Австралия». Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  33. «Григор Димитров влезе в Топ 40». Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
  34. «Ivo Karlovic beats Grigor Dimitrov in two tie-breaks at PBZ Zagreb Indoors». Sky Sports. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  35. «Dimitrov beats Tomic in first round of Rotterdam, Janowicz out». Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  36. «Grigor Dimitrov beats Nikolay Davydenko in Rotterdam». Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  37. «Dimitrov outlasts Baghdatis in ABN quarterfinals». Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  38. «Del Potro beats Dimitrov in ABN AMRO semifinals». Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  39. «Официално, Григор поставен в Индиън Уелс, близо е до мач с Джокович». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 6-ին.
  40. «Димитров загуби от №1 в света». Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  41. «Григор отпадна и на двойки в Индиън Уелс». Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  42. «Murray advances at Miami Masters». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  43. «Григор Димитров и Нилсен отпаднаха на полуфинал в Маями». Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
  44. «Rafael Nadal beats Grigor Dimitrov at Monte Carlo Masters». CNN. 2013 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2013-11-24-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  45. «Гришо отпадна безславно от турнира в Барселона след 0:2 срещу Робредо». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.
  46. «Вавринка пречупи Григор и го изхвърли от Мадрид». Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  47. «DJOKOVIC BEGINS TITLE QUEST; GASQUET OUSTS DIMITROV FOR THIRD ROUND BERTH». Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին.
  48. «Григор Димитров поставен под № 28 на "Ролан Гарос"». Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
  49. «Григор победи Фая за 58 минути». Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  50. «Григор с лекота стигна III кръг на Ролан Гарос». Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  51. «Григор не успя да сътвори сензацията срещу Джокович в Париж». Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  52. «Григор Димитров победи Янович на The Boodles». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  53. Cambers, Simon (2013 թ․ հունիսի 28). «Grigor Dimitrov exits Wimbledon 2013 with defeat to Grega Zemlja». guardian.co.uk. London.
  54. «Dimitrov Cruises Past Monaco to Reach Bastad Semifinal». novinite.com.
  55. «Fernando Verdasco beats Grigor Dimitrov to reach final in Gastad».
  56. «Григор Димитров е на 1/4-финалите във Вашингтон» (Bulgarian). 2013 թ․ օգոստոսի 2.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  57. «Querrey gets a scare in Citi Open». Fox Sports. 2013 թ․ հուլիսի 31.
  58. «Tommy Haas, Grigor Dimitrov». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  59. «Борецът Иво Ангелов е "Спортист на 2013 година"!». topsport.bg. 2013 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  60. «Чилич: С победата над Григор поставям ново начало». Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  61. «Григор Димитров с победа и загуба навръх Нова година». Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  62. «Григор губи и на двойки в Бризбейн». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  63. «Гришо губи в Куйонг». Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  64. «Слаб Гришо падна и от Вердаско». Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.(չաշխատող հղում)
  65. «Победа за Григор Димитров на Australian Open». Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
  66. «Победа в три сета и Григор е в третия кръг на Australian Open (ВИДЕО + ГАЛЕРИЯ)». Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
  67. «Надал прекрати участието на Григор Димитров в Мелбърн». Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  68. «Григор Димитров влезе в топ 20 на световната ранглиста». Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  69. «Григор отстъпи пред Гулбис в Ротердам». Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.
  70. BBC Sport:Mexican Open: Grigor Dimitrov beats Kevin Anderson in final
  71. «Григор Димитров е вече 14-ти в света, Цвети Пиронкова е в топ 40». Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  72. «Григор Димитров стигна финала в Букурещ след отказване на Монфис». Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
  73. «Григор Димитров триумфира в Букурещ с трета титла в кариерата си». Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
  74. «Григор Димитров започна със стил в Мадрид». Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
  75. 75,0 75,1 «Григор Димитров с ново рекордно класиране – вече е №12 в света». Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին.
  76. «ATP отбеляза влизането на Григор Димитров в топ 10». OFFNews. Վերցված է 2014 թ․ հուլիսի 9-ին.
  77. «Dimitrov Begins Title Defence In Stockholm». atpworldtour.com. 2014 թ․ հոկտեմբերի 15.
  78. «Berdych Denies Dimitrov Title Defence In Stockholm». atpworldtour.com. 2014 թ․ հոկտեմբերի 19.
  79. «Григор Димитров е Спортист на годината 2014! Кобрата не успя да пребори Гришо» (Bulgarian). topsport.bg. 2014 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  80. «Dimitrov Beats Federer in Exhibition at MSG». abc News. 2015 թ․ մարտի 10. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  81. Purewal, Nick (2015 թ․ հուլիսի 7). «Grigor Dimitrov splits with coach Roger Rasheed following summer slump». The Daily Mail. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
  82. http://www.tennis.com/pro-game/2015/09/dimitrov-hires-former-del-potro-coach-franco-davin/56426/#.VgVnFU1dFpg
  83. «ABC NEWS: Grigor Dimitrov smashes three racquets». Վերցված է 2016 թ․ մայիսի 2-ին.
  84. «ESPN: Diego Schwartzman wins in Istanbul as Grigor Dimitrov melts down». Վերցված է 2016 թ․ մայիսի 2-ին.
  85. 85,0 85,1 «Grigor Dimitrov reveals coaching split with coach Franco Davin before Wimbledon». sport360.com. 2016 թ․ հուլիսի 2.
  86. Lundgren: Grigor Dimitrov is even better than Federer Արխիվացված 2009-03-19 Wayback Machine. OnTennis.com (February 13, 2009). Retrieved on October 11, 2011.
  87. Peter McNamara is the New Coach of Grigor Dimitrov Արխիվացված 2011-07-11 Wayback Machine. Grigor Dimitrov (June 7, 2010). Retrieved on 2011-10-11.
  88. Grigor Dimitrov Break-up with Coach, Peter McNamara Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. Live Tennis Guide (November 15, 2011). Retrieved on February 27, 2012.
  89. «Dimitrov appoints Mouratoglou as coach». 2012 թ․ մարտի 25. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.(չաշխատող հղում)
  90. [1]
  91. 91,0 91,1 [2]
  92. Cronin, Matt (2015 թ․ սեպտեմբերի 25). «Dimitrov hires Del Potro's former coach, Franco Davin». tennis.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Դիմիտրով» հոդվածին։