Մարսելը Կահոր և Մադիա Համդամովների միակ որդին է։ Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում ծնված Մարսելը պրոֆեսիոնալ թենիսով զբաղվում է 6 տարեկանից։ Առաջին տարիներին Մարսելը պարապել է Սամարղանդի սպորտային համալիրում։ 2004 թվականին արտագաղթել է Թուրքիա՝ պայմանագիր կնքելով տեղի ազգային ֆեդերացիայի հետ։ Իլհանը սկսել է մարզվել Թաչսպոր թենիսի մարզման կենտրոնում։ Նրա հովանավորներից մեկը դարձել է Kia Motors ընկերության թուրքական մասնաճյողը։ 2006 թվականի աշնանը նա իր Համդամով ազգանունը փոխել է Իլհանի և միջազգային մրցույթներում հանդես եկել Թուրքիայի ազգային դրոշի ներքո։
Իլհանը կատարելապես տիրապետում է թուրքերենի, ուզբեկերենի, ռուսերենի և անգլերենի։
Անհատական ցուցանիշային ռեյտինգը խաղարկային յուրաքանչյուր տարվա վերջին