Բերանն արնոտ մարդակերը էն անբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերանն արնոտ մարդակերը էն անբան
Տեսակգրական ստեղծագործություն և քառյակ
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1918
ՎիքիդարանԲերանն արնոտ մարդակերը էն անբան

«Բերանն արնոտ մարդակերը էն անբան», Հովհաննես Թումանյանի քառյակներից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս քառյակը գրել է 1918 թվականի նոյեմբերին։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երկու ինքնագիր։ Քառյակն առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսում լույս տեսած «Քառյակներ» ժողովածուի 23֊րդ էջում, այնուհետև 1922 թվականին Թիֆլիսում լույս տեսած Սուրխաթյանի «Գրական գոհարներ» ժողովածուի 498֊րդ էջում և Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 51֊րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 209֊րդ էջում։ Քառյակն արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 522.