Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն
Արտաքին տեսք
| Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | քառյակ |
| Ձև | քառատող տուն |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1919 |
| Վիքիդարան | Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն |
Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից, որը գրվել է 1919 թվականի նոյեմբերի 21-ին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է երեք ինքնագիր։ Առաջին անգամ ստեղծագործությունը տպագրվել է Թիֆլիսում հրատարակված Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուի 25֊րդ էջում, Թիֆլիսում լույս տեսած Սուրխաթյանի «Գրական գոհարներ» քրեստոմատիայի 499-րդ էջում, Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 56-րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 210-րդ էջում։ Ստեղծագործությունն արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հովհաննես Թումանյան․ Քառյակներ». matyan.am. Արխիվացված է օրիգինալից 2019-09-23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 522.