Անցավ հին տարին, կանցնի և նորը…
«Անցավ հին տարին, կանցնի և նորը...» | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1905 թվականի հունվարի 1 |
Վիքիդարան | Անցավ հին տարին, կանցնի և նորը… |
«Անցավ հին տարին, կանցնի և նորը…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], որը գրվել է 1905 թվականի հունվարի 1-ին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանաստեղծությունը գրելու օրը Թումանյանն իր 1903 թվականի «Բանաստեղծություններ» ժողովածուն նվիրել է Ղազարոս Աղայանին՝ «Իր անգին Ասլան ապորը—Ղազարոս Աղայան» ընծայականով, գրված անվանաթերթի վրա, իսկ հաջորդ էջում գրել է այս երկտողը։
Գիրքը պահվում է Թումանյանի ընտանիքի արխիվի բանաստեղծի անձնական գրքերի ֆոնդի 449-րդ համարում։
Առաջին անգամ տպագրվել է «Երկերի լիակատար ժողովածու»-ի առաջին հատորի 512-րդ էջում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թումանյան Հովհաննես (2018)։ Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1։ Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ։ էջ 666
|