Ամպն ու սարը
Արտաքին տեսք
Ամպն ու սարը | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | Բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | հայտնի չէ |
Հրատարակվել է | 1907 թվական |
Վիքիդարան | Ամպն ու սարը |
«Ամպն ու սարը», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից մեկը, որի գրման տարեթիվը հայտնի չէ։ Ինքնագիրը չի պահպանվել։
Ստեղծման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ամպն ու սարը» բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1907 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարիի 30-րդ էջում, այնուհետև 1908 թվականին Լուսաբեր դասագրքի Բ տարիի 37-րդ էջում[1]։ Բանաստեղծությունն այնուհետև հրատարակվել է նույն դասագրքի հետագա տարիների հրատարակություններում (1921 թվականին Լուսաբեր դասագրքի Բ տարիի 37-րդ էջում տպագրվել է բանաստեղծության մեկ ուրիշ տարբերակ), ապա՝ 1940-1959 թվականներին Երևանում 6 հատորով հրատարակված Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 238-րդ էջում։
«Ամպն ու սարը» բանաստեղծությունն արտատպվում է 1908 թվականին Լուսաբեր դասագրքի Բ տարիից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երկերի Լիակատար Ժողովածու, Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՍՍՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 1988. էջ 613.