Jump to content

Ախթամար (բալլադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ախթամար
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբալլադ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1891
Թվային տարբերակarmenianhouse.org/tumanyan/epics-am/akhtamar.html և toumanian.am/tangaran/works.php?clear=1&cont=4&poem=4
ՎիքիդարանԱխթամար

Ախթամար, բալլադ, որը մշակել են հայ և այլազգի գրողներ[1]։ Բալլադի սյուժեն վերցված է ժողովրդական բանահյուսությունից։

Սյուժեն թափառող է և հանդիպում է տարբեր ստեղծագործություններում։ Հայ գրականության մեջ բալլադի ամենահայտնի մշակումը Հովհաննես Թումանյանինն է։ Տ. Փիրումյանը ժողովրդական աղբյուրի մասին երկու հոդված է գրել։ Վերջին հոդվածը պատմում է, թե ինչպես է Հովհաննես Թումանյանը գրել բալլադը. «Երբ ես սրանից մի քանի ամիս առաջ այդ ավանդությունը պատմեցի Հովհաննես Թումանյանին, նա հենց նույն օրը կազմեց դրանից մի սիրուն ոտանավոր, որ տպվեցավ «Մուրճ» ամսագրի չորրորդում»։ Ինքնագրի տակ Թումանյանը հաստատել է, գրելով` «Այս ավանդությունն ինձ պատմել է Տ. Փիրումյանը, որը մի քանի տարի ապրել է Վան»[2]։

Թումանյանը բալլադը գրել է 1891 թվականին։

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում պահպանվում է մեկ ինքնագիր, որը գրվել է 1891 թվականի դեկտեմբերի 11-ին, «Ազգային ավանդություն» ենթավերնագրով։

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի N 1354 ֆոնդում պահվում է հեղինակի օրինակը, որտեղ Թումանյանը մեկ ուղղում է կատարել[2]։

Թումանյանի մշակած բալլադը պատմում է Թամարի ու լողորդ տղայի դժբախտ սիրո պատմության մասին։ Թամարն ամեն գիշեր կրակ էր վառում կղզում ու սպասում իր սիրեցյալին։ Մի օր էլ կղզու վրա վառած կրակը, որը ճանապարհ էր ցույց տալիս լողորդին, մարում է, և տղան, մոլորվելով ծովում, խեղդվում է։

Տպագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրի 1891 թվականի 4-րդ համարի 593-596 էջերում, այնուհետև Մոսկվայում տպագրված բանաստեղծությունների ժողովածուի II հատորի 40-43 էջերում, Թիֆլիսում տպագրված բանաստեղծությունների ժողովածուի 48-51 էջերում։ 1905 թվականին նկարազարդ ալբոմի ձևով տպագրվել է հայերեն և ռուսերեն։ Բալլադը նոր մշակմամբ լույս է տեսել 1912 թվականին, Թիֆլիսում, «Գրական նմուշներ», էջ 338-342, այնուհետև` Բանաստեղծություններ Պոլիս ժողովածուում և Երկերի ժողովածուի առաջին հատորում։

Բաքվի ժողովածուն կազմելիս Թումանյանը վերջին անգամ աշխատել է բնագրի վրա 1908 թվականին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Էդ. Ջրբաշյան, Թումանյանի բալլադները, Երևան, 1969, էջ 89-91
  2. 2,0 2,1 2,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 553.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ախթամար (բալլադ)