Վազգենաշեն (Մարտունու շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վազգենաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Վազգենաշեն
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Մարտունու շրջան
Մակերես3073,15 հա կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն306 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Վազգենաշեն (Մարտունու շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Վազգենաշեն (Մարտունու շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Վազգենաշեն, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 33 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 45 կմ հեռավորության վրա։

Հաջիլար անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը գտնվում է ԱՀ հյուսիսարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Բերձոր գավառում։ Սեղաբաշխված է գյուղը Հակարի գետի Շալուա վտակի աջափնյա հովտում՝ Բերձոր քաղաքից 38 կմ հյուսիս-արևմուտք[3]։ Գյուղը բոլոր կողմերից էլ շրջապատված է անտառներով։

Համայնքը հարթավայրային է, ունի 3073,15 հա տարածք, որից 2600,31 հա գյուղատնտեսական նշանակություն, 302,15 հա անտառային հողեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև հայաթափվելը բնակավայրը միջնադարում հայտնի էր Զառիստ անունով։

1246 թվականին Գտչավանքի շինարարական արձանագրության մեջ Արցախի մի շարք հնագույն բնակավայրերի հետ միասին հիշատակված է նաև Զառիստը[3]։

Բնակավայրը այնքան առանցքային դերակատարություն ուներ գավառի կյանքում, որ միջին միջնադարից մինչև 19-րդ դարի սկզբները վերոհիշյալ տարածքը գյուղի անունից սկսեց անվանվել Զառիստ։ Դրա մասին իր ուղեգնացական ակնակներում հիշատակում է նաև Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը։ Թրքախոս քրդերը, հայտնվելով հայկական այս տարածքում, ոչ միայն ոչնչացրին հայերին, այլև նրանց ստեղծած մշակույթն և իրենց լեզվահնչյունային մտածողության համաձայն՝ անվանափոխեցին նաև հայկական բնակավայրերը։ Զառիստի փոխարեն շրջանառության մեջ դրվեց Հաջի-Սամլու անունը[3]։

20-րդ դարի սկզբներին Հաջի-Սամլուն համանուն գավառամասի վարչական կենտրոնն էր։ Գավառամասում կար 28 գյուղ։

19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին ֆրանսիական կապիտալը մտավ նաև Արցախ։ Ֆրանսիական կապիտալով ձեռնարկություններ ստեղծվեցին տարբեր ասպարեզներում ՝հանքարդյունաբերություն, մետաքսագործություն և փայտամշակում։ Հաջի-Սամլուում նույնպես ստեղծվեց փայտամշակման մի գործարան[3]։

1918 թվականին մինքենդցի Սուլթան բեկի գլխավորած թուրքերից ու քրդերից կազմված ավազակախմբերը թալանեցին և հրի մատնեցին փայտամշակման գործարանը։

Խորհրդային տարիներին Հաջի-Սամլուն գտնվում էր Կարմիր Քուրդրստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Լաչինի շրջանի կազմի մեջ։

Խորհրդային տարիներին քրդերով վերաբնակեցված հին հայկական գյուղերը Արցախը և Սյունիքը իրարից բաժանող սև օղակ էին դարձել։

1993 թվականին Արցախի պաշտպանության բանակը ազատագրեց Հաջի-Սամլուն։ 1994 թվականին զինադադարի կնքումից հետո այստեղ հաստատվեցին հայ առաջին վերաբնակիչների ընտանիքները։ Գյուղը ստացավ Վազգենաշեն անունը։ Գյուղի դպրոցահասակ երեխաները հաճախում են նույն համայնքի կազմի մեջ գտնվող Մարտունաշենի հիմնական դպրոցը, որը բացվել էր 1997 թվականին[3]։

Չնայած Վազգենաշենում և նրա շրջակայքում գտնվող պատմամշակութային հուշարձանները դարեր շարունակ քանդվել և ոչնչացվել են երկրամաս ներխուժած թուրքերի կողմից, այնուամենայնիվ դրանք այնքան շատ են եղել, որ դրանց մի մասը փրկվել և նորից ու նորից որպես անխոս վկաներ հաստատում են այս տարածքների հայկական լինելու փաստը։

Մակար Բարխուդարյանը 19-րդ դարի վերջերին եղել է վերոհիշյալ գյուղում և գավառամասում և տեսնելով այս ամենը, գրել է․ «Պակաս չեն աւերակ գիւղեր, եկեղեցիներ և հանգստարան Զառիստում և սորա շրջաններում»[3]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգենաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 306 մարդ, կա 59 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[7].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 237 250 263

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (19-րդ դար), Շոշկա վանք (17-րդ դար), Կոտրած կամուրջ (17-18-րդ դարեր)։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 54 աշակերտ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 356
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 626–627.
  4. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  8. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 267.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)