Խնուշինակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Խնուշինակ
ադրբ.՝ Xanoba
ԵրկիրԱրցախ Արցախ
շրջանՄարտունու շրջան
ԲԾՄ678 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Խնուշինակ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Խնուշինակ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Խնուշինակ, գյուղական համայնք Արցախի Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 16 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 43 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 1243,59 հա տարածք, որից 893,14 հա գյուղատնտեսական նշանակություն, 21,34 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 9 աղբյուներ ՝ «Շենին ճուր» «Ծլլօկ» «Վարար» «Վէտած» «Բյալունց ճուր» «Սնգզբուլաղ» «Շյաթունց աղբյուր» «Շլօրուն աղբյուր» և «Քիրիզին ծյօր»։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարեր առաջ գյուղում բնակություն են հաստատել Սպահանից և Ջուղայից (Նախիջևանից) գաղթած յոթ հայ ընտանիք (Մօղդուսոնց, Քյուղանց, Բագունց,Իդինանց,Օհանանք,Էրզանունց,Մերսալանց)։ Գյուղն անվանել են Իսպահանջուղ սակայն հարկ եղավ այն փոխել ավելի բարեհունչ անունով՝ Խնուշինակ այսինքն Խանի շեն։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 2008 2009 2010 2023
Բնակիչ 625 652 659 529

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ գյուղատեղի «Հին Խնուշակ» (19-20-րդ դարեր), Սուրբ Աստվածածին եկեղեցի (19-րդ դար)։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի դրությամբ գյուղում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 85 աշակերտ։ Խնուշինակում է գտնվում նաև մի քանի դպրոցակաների կողմից ստեղծված «Բուլդի» ստարտափը։ [2]։

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնուշինակում են ծնվել՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  2. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 232.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Հովսեփյան, Հայասեր (2022). Լռության փոխարեն. Հեղինակային. էջեր 209–213, 156, 178.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 63