Ավդուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ավդուռ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու
ԲԾՄ863 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն151 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ավդուռ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ավդուռ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Ավդուռ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունիի շրջանում՝ 950 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 454 հեկտար։ Գտնվում է հանրապետության հարավ-արևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 27 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում՝ Մարտունու շրջանում՝ նախկին Վարանդա գավառում։ Այն տեղաբաշխված է Բովրխանի լեռնազանգվածից դեպի արևելք ձգվող լեռնաճյուղերի մեջ գտնվող ձորի երկու անտառապատ լանջերի վրա[1]։ Համայնքը լեռնային է, ունի 818,69 հա տարածք, որից 493,49 հա գյուղատնտեսական նշանակության, 294,12 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 7 աղբյուրներ` «Գյուղի», «Սարեն արտեն», «Գիրիշին», «Կկլիուն», «Իբուն», «Ավետիսին» և «Ինգուղների»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի շրջակայքում գտնվող վաղ միջնադարյան Ճոխտ խաչ գյուղատեղիի, գերեզմանոցի, Պողոսեն բերդ ամրոցի մնացորդները վկայում են, որ առնվազն առաջին դարից սկսած վերոհիշյալ վայրերում հայկական բնակավայրեր են եղել[1]։

Ավդուռը հիշատակվում է Տաքիր և Տակիր անուններով։ 1814 թվականին ավդուռցի Սարգիս բեկ և Հարություն բեկ Ղազյանները գյուղում հիմնում են Սբ․ Աստվածածին կամարակապ եկեղեցին։

20-րդ դարի սկզբներին Ավդուռի հայությունը միահամուռ ուժերով պայքարել է երկրամասի խորքերը թափանցել ցանկացող թուրք–թաթարական հրոսակախմբերի դեմ[1]։

1918-1920 թվականներին ավդուռցիները Դրոյի զինակից Թեմուր Ավանեսյանի գլխավորությամբ մի քանի անգամ ջախջախել են Ակնաից Ավդուռ շարժվող բազմաքանակ թուրք-թաթարական զորքերին[1]։ Շատ հաճախ Ավդուռի երիտասարդները օգնության էին հասել հարևան գյուղերի պաշտպաններին։

Ավդուռում խորհրդային կարգեր հաստատելուց հետո` 1930 թվականին, գյուղում կոլտնտեսություն է կազմակերպվել։ 1950-ական թվականներին` կոլտնտեսությունների խոշորացման տարիներին, Ավդուռի և Մյուրիշենի տնտեսությունները միավորվել են։ 1989 թվականին Ավդուռը առանձնացավ, և գյուղի բնակչությունն ունեցավ իր առանձին կոլտնտեսությունը[1]։

1998 թվականին հողերի սեփականաշնորհումից հետո ստեղծվեցին անհատական տնտեսություններ։

Ավդուռում շարունակում են ապրել Բինդանց, Ղրխանանց, Թյունունց, Կևունց, Խլափանց, Վանունց, Սիփարանց, Փիթունց, Առուշանանց, Ամիրխանյանների ազգատոհմերի ներկայացուցիչները[1]։

Գյուղը Հայրենական մեծ պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցել է 112 մարդ, զոհվել են՝ 72-ը։ Նրանց հիշատակին Ավդուռում հուշարձան է կառուցվել[1]։

Գյուղը Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

1989-ին Ավդուռում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատարներ՝ Գ. և Ա. Ամիրխանյաններ)։ Ջոկատը պաշտպանել է Ավդուռ-Վազգենաշեն ճակատային գիծը, մասնակցել Վազգենաշենի, Բաղմանլարի, Նովրուզլուի և Յուսուֆջանլուի ազատագրմանը, իսկ առանձին ազատամարտիկներ ՊԲ տարբեր ստորաբաժանումների կազմում՝ Քարվաճառի, Խծաբերդի և այլ ազատագրական մարտերին։ Ավդուռից հետմահու ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Սամվել Սաֆարյանը։ Ավդուռից զոհվել է 3 ազատամարտիկ[2]։

Զբաղվում են այգեգործությամբ, անասնապհությամբ, երկրագործությամբ։ Ունի ութամյա դպրոց (1998-ից՝ Սամվել Սաֆարյանի անվան), ակումբ, բուժկետ։

Ավդուռում պահպանվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին (19-րդ դար), շրջակայքում՝ Սուրբ Ծառեխ, Սուրբ Մաթիկ, Ցեց քար, Ճոխտ խաչ սրբավայրերը, խաչքարեր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Ավդուռ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 127 մարդ, կա 29 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 140 136 133

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Աստվածածին եկեղեցի (1874 թ.), գերեզմանոց (XVIII-XIX դդ.), Ճոխտ խաչ, Ծառեխ, Մաթեգ, Ցեց քար սրբավայրերը, Պողոսեն բերդ ամրոցը, հաշվառված է 6 հուշարձան։

Ավդուռի աղբյուրներն են` Գյուղի, Սարեն արտեն, Գիրիշեն, Կկլիուն, Իբուն, Ավետիսին, Ինգուղների։

Գյուղի հանդամասերն են Ղուզե, Կյումեր, Նավարդ, Նվեն ձոր։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավդուռում 1886 թվականին բացվել էր եկեղեցական-ծխական դպրոց։ Չնայած ցարական կրթական օջախը գաղտնի շարունակում էր իր գործնեությունը` սպասարկելով նաև հարևան գյուղերին։ 1906-1907 ուսումնական տարում Ավդուռում բացվել էր մեկդասյա երկսեռ դպրոց, որն ուներ 3 բաժանմունք, 54 աշակերտ։ Խորհրդային տարիներին Ավդուռում գործել է ութամյա դպրոց։ 1992 թվականին մարտից մինչև 1993 թվականին հունվարը, պատերազմական իրավիճակով պայմանավորված, դպրոցական պարապմունքները ընդհատվել էին։ 2018–2019 ուսումնական տարում Ավդուռի դպրոցում սովորում էր 11 աշակերտ, դասավանդում 8 ուսուցիչ։ 1998 թվականին դպրոցական նոր շենք է կառուցվել[1]։

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 17 աշակերտներ[4]։

Բնակավայրը էլեկտրաֆիակցված ու գազաֆիկացված է։ Ունի խմելու ջրագիծ։ Հեռուստատեսությունը, ռադիոն, բջջային և անլար հեռախոսակապը, ինտերնետ ծառայությունը, բնակչությանը հասանելի են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 407–409.
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994). հանրագիտարան, Ե., 2004, էջ 82-83։
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 222.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 610