Շեխեր (Մարտունու շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Շեխեր
ադրբ.՝ Şexer[1]
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Մարտունու
Մակերես935,1 հա կմ²
ԲԾՄ764 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն407 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Շեխեր (Մարտունու շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Շեխեր (Մարտունու շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Շեխեր, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում[3]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։

Աշխարհարգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեխեր համայնքը տեղաբաշխված է Արցախի հարավարևելյան հատվածում՝ Մարտունի շրջկենտրոնից 45 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 42 կմ հեռավորության վրա[3]։

Համայնքը լեռնային է և ունի 935,1 հա տարածք, որից 513,13 հա գյուղատնտեսական նշանակության է, իսկ 303,96 հա՝ անտառային հողեր[3]։ Գտնվում է ծովի մակերևույթից 750 մ բարձրության վրա։

Շեխեր համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը[3]։ Համայնքի տարածքում առկա են թվով 6 աղբյուրներ` «Ղուզե բաղ», «Օխտն», «Թամամեն», «Հաղթանակ», «Գյոզ» և «Խոզին»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 22-ին Արցախի պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև Շեխեր գյուղի մատույցներում թեժ մարտեր են սկսվել[5]։ Համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարության՝ հոկտեմբերի 23-ին Շեղեր գյուղի ու հարակից անտառների տարածքում գրեթե ամբողջ ոչնչացվել են ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները[6]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ Շեխեր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 407 մարդ, կա 110 տնտեսություն[3]։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[7].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 375 376 363

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, մասնավորապես՝ անասնապահությամբ և հողագործությամբ[3]։

Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքում հաշվառված է 4 հուշարձան։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 77 աշակերտներ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. English Wikipedia community Wikipedia — 2001.
  2. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Հակոբ Ղահրամանյան, «Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի», Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  4. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  5. Թեժ մարտեր են Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում․ Վահրամ Պողոսյան (արխիվացված
  6. Գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը՝ իր հարակից անտառներով․ ադրբեջանցիները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, (արխիվացված
  7. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  8. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 259.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)