Եմիշճան, գյուղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում՝ շրջկենտրոնից 15 կմ հյուսիս-արևմուտք՝ 900 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1226 հեկտար։ Զբաղվում են այգեգործությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի 8-ամյա դպրոց, ակումբ, բուժմանկաբարձական կետ։ Գյուղի շրջակայքում են «Նոր Սուրբ», «Եղծան խութ» և այլ սրբատեղիներ։
Եմիշճանը Արցախյան ազատամարտի ժամանակ [խմբագրել]
1988-ին Եմիշճանում կազմավորվել է մարտական ջոկատ (հրամանատար՝ Գ. Հովհաննիսյան)։ Ջոկատը 1992-ին ներառվել է Մարտունիի պաշտպանական շրջանի կազմում, որի և այլ ջոկատների հիմքի վրա ստեղծվել է վաշտ, ապա՝ գումարտակ։ Եմիշճանի ազատամարտիկները ջոկատի, վաշտի և գումարտակի կազմերում մասնակցել են Աղդամի, Մարտունիի և այլ շրջանների ազատագրական մարտերին։ Գյուղից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Լ. Շումանյանը, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Գ. Հովհաննիսյանը, «Մարտական ծառայությունների համար» մեդալով ՝ Է. Աբրահամյանը։ Գյուղից զոհվել է 1 ազատամարտիկ[2]։
Ծանոթագրություններ [խմբագրել]