Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6d/Butler%27s_Wharf%2C_The_Shard%2C_City_Hall%2C_Tower_Bridge%2C_Hermitage_Community_Moorings_-_view_from_The_Thames.jpg/217px-Butler%27s_Wharf%2C_The_Shard%2C_City_Hall%2C_Tower_Bridge%2C_Hermitage_Community_Moorings_-_view_from_The_Thames.jpg)
Լոնդոն (անգլ.՝ London), Միացյալ Թագավորության և Անգլիայի մայրաքաղաքը։ Միացյալ թագավորության և Եվրամիության խոշորագույն քաղաքն է։ Տեղակայված է Թեմզա գետի ափերին և բնակեցված է եղել գրեթե երկու հազարամյակ առաջ։ Լոնդոնի պատմությունը սկիզբ է առնում Հռոմեական կայսրությունից։ Հռոմեացիները քաղաքին տվել էին Լոնդինիում անունը։ Լոնդոնի հնագույն կորիզ հանդիսացող Լոնդոնի Սիթին մինչ օրս պահպանում է իր միջնադարյան սահմանները։ Սկսած 19-րդ դարից` «Լոնդոն» անունը վերաբերում է նաև այս կորիզը շրջապատող բնակավայրերին և Մեծ Լոնդոն վարչական շրջանին, որը կառավարում է ընտրված Լոնդոնի քաղաքապետը և Լոնդոնի ժողովը։
Լոնդոնն առաջատար քաղաք է իր արվեստով, առևտրով, կրթությամբ, ժամանցային վայրերով, նորաձևությամբ, ֆինանսներով, առողջապահությամբ, ԶԼՄ-ներով, մասնագիտական ծառայություններով, գիտությամբ, տուրիզմով և տրանսպորտով, որոնք քաղաքը դարձնում են առավել հայտնի։ Այն Նյու Յորքի հետ միասին համարվում է աշխարհի ֆինանսական կենտրոնը և նրա ՀՆԱ-ն ամենամեծն է Եվրոպական քաղաքների մեջ։ 2011 թվականի մարտին Լոնդոնում պաշտոնապես հաշվվում էր 8.174.100 բնակիչ, ինչի շնորհիվ այն դառնում է...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/56/Donald_Trump_official_portrait.jpg/120px-Donald_Trump_official_portrait.jpg)
- հուլիսի 14-ին 2024 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում, 2:1 հաշվով պարտության մատնելով Անգլիային, Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն:
- հուլիսի 13-ին ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի (լուսանկարում) դեմ մահափորձ է տեղի ունեցել։
- հուլիսի 5-ին Իրանում կայացած նախագահական արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում երկրի ղեկավար է ընտրվել Մասուդ Փեզեշքիանը։
- հուլիսի 5-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ է նշանակվել Քիր Սթարմերը։
- հունիսի 26-ին Բոլիվիայում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ։
- հունիսի 20-ին բուլղարահայ իրավաբան և քաղաքական գործիչ Ռայա Նազարյանը ընտրվել է Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ։
Վերջերս մահացածներ՝ Լիանա Իսակաձե • Լալա Մնացականյան • Վիոլետա Գևորգյան • Համլետ Գևորգյան • Անուկ Էմե
Գիտե՞ք, որ․․․
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b2/Hanging_Village_of_Huaxi%2C_Wuxi_%28May_2012%29.jpg/120px-Hanging_Village_of_Huaxi%2C_Wuxi_%28May_2012%29.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/94/PHN_-_Watch_1505.jpeg/120px-PHN_-_Watch_1505.jpeg)
- ...19-րդ դարի վերջում ԱՄՆ-ի այս նահանգում ընդունվել է մի օրինագիծ, համաձայն որի՝ փոխվել է հանրահայտ թվի արժեքը։
- ․․․գյուղում (լուսանկարում) ևս կարող է կառուցվել երկնաքեր։
- ․․․ուրուգվայցի աշխարհի չեմպիոն այս ֆուտբոլիստը երբեք չի համաձայնել խաղալ մարզաշապիկի վրա հովանավորի տարբերանշանով՝ դա համեմատելով նախկինում սևամորթների քթին փակցվող սեփականատիրոջ անունով պիտակի հետ։
- ․․․փոքրիկ երեխաների լոգանքի համար նախատեսված խաղալիքները ևս կարող են դառնալ գիտական ուսումնասիրության առարկա։
- ․․․1500-ական թվականների սկզբին Նյուրնբերգում հայտնված այս ձվերը (լուսանկարում) հնարավոր էր կրել և՜ վզին, և՜ դաստակին, և՜ գրպանում։
- ...միապետի մանկության խաղընկերներից, ազնվականների զավակներից և պալատի սպասավորներից կազմված ժամանակակից ռազմական արվեստն ուսումնասիրելու նպատակով ստեղծված զվարճական բանակը հետագայում դարձել է Ռուսական կայսերական գվարդիայի հիմքը։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
311 983 հոդված |
464 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6c/UEFA_Euro_2024_logo.svg/40px-UEFA_Euro_2024_logo.svg.png)
- Եվրո 2024
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
![Նելսոն Մանդելա](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/14/Nelson_Mandela-2008_%28edit%29.jpg/130px-Nelson_Mandela-2008_%28edit%29.jpg)
- 64 թ. – Հին Հռոմում տեղի ունեցավ պատմությանը հայտնի Հռոմի մեծ հրդեհը:
- 1316 թ. – Հայ առաքելական եկեղեցու կողմից Կիլիկիայի Ադանա քաղաքում գումարվել է Ադանայի ժողովը:
- 1897 թ. – ծնվել է Եղիա Չուբարը, հայ լրագրող, կինոսցենարիստ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ (մահ. 1937 թ.):
- 1898 թ. – Պիեռ և Մարիա Կյուրիները Ֆրանսիական ակադեմիայում զեկույց ներկայացրին այն մասին, որ Ուրանից գոյություն ունեն այլ ռադիոակտիվ տարրեր:
- 1918 թ. – ծնվել է Նելսոն Մանդելան՝ Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը, մարդու իրավունքների ամենահայտնի ակտիվիստներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 2013 թ.):
- 1921 թ. – Նեմեսիսի հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը Կոստանդնուպոլսում սպանեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին:
- 1938 թ. – մահացել է Վահան Թոթովենցը, հայ նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ (ծն. 1889 թ.):
- 1938 թ. – ծնվել է Պերճ Զեյթունցյանը հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ։
- 1999 թ. – Մեթյու Հոլմանի և Բրետ Գլեդմանի կողմից հայտնաբերվեց Ուրանի միանգամից 3 անկանոն արբանյակ՝ Ստեֆանո, Պրոսպերո և Սետեբոս:
Օրվա պատկեր
![Կաղապար:Potd/2024-07-18 (hy)](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8e/Ch%C3%A2teau_de_Val%C3%A8re_et_Haut_de_Cry_-_juillet_2022.jpg/245px-Ch%C3%A2teau_de_Val%C3%A8re_et_Haut_de_Cry_-_juillet_2022.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/81/Wikimedia-logo.svg/45px-Wikimedia-logo.svg.png)