Jump to content

Մասուդ Փեզեշքիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասուդ Փեզեշքիան
պարս.՝ مسعود پزشکیان
Մասուդ Փեզեշքիանը 2024 թվականին
Դրոշ
Դրոշ
Իրանի նախագահ
Դրոշ
Դրոշ
Նախորդող Իբրահիմ Ռաիսի
Մոհամմադ Մոխբեր(ժ․պ․)
Դրոշ
Դրոշ
Իսլամական կոնսուլտատիվ խորհրդի անդամ
Դրոշ
Դրոշ
 2008 թվականի մայիսի 27
Դրոշ
Դրոշ
Առողջապահության և բժշկական կրթության նախարար
2001 թվականի օգոստոսի 22 - 2005 թվականի օգոստոսի 24
Նախորդող Մոհամադ Ֆարհադի
Հաջորդող Կամրան Բագերի Լանկարանի
 
Կրթություն՝ Թավրիզի բժշկական գիտությունների համալսարան,
Իրանի բժշկական գիտությունների համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և cardiac surgeon
Գործունեություն՝ Կարդիովիրաբուժություն
Ազգություն ազարի և Քրդերն Իրանում
Դավանանք Շիա իսլամ
Ծննդյան օր սեպտեմբերի 29, 1954(1954-09-29) (69 տարեկան)
Ծննդավայր Մահաբադ, Պահլավական Իրան[1]
Քաղաքացիություն  Պահլավական Իրան և  Իրան
 
Ինքնագիր Изображение автографа

Մասուդ Փեզեշքիան (պարս.՝ مسعود پزشکیان; սեպտեմբերի 29, 1954(1954-09-29), Մահաբադ, Պահլավական Իրան[1]), իրանցի կարդիովիրաբույժ և բարեփոխական քաղաքական գործիչ, որը ներկայումս Իրանի խորհրդարանում ներկայացնում է Թավրիզ, Օսկա և Ազարշահր ընտրատարածքները։ Նախկինում զբաղեցրել է խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալի պաշտոնը 2016-2020 թվականներին, իսկ 2001-2005 թվականներին եղել է Առողջապահության և բժշկական կրթության նախարար Մոհամադ Խաթամիի կառավարությունում[2]։ Ներկայումս Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն է[3]։

Առաջադրվել է 2013 թվականի նախագահական ընտրություններում, սակայն հանել է իր թեկնածությունը։ Կրկին առաջադրվել է 2021 թվականի ընտրություններում, սակայն նրա թեկնածությունը մերժվել է։ 2024 թվականի արտահերթ նախագահական ընտրություններին Փեզեշքիանն անցել է որակավորումը և մասնակցել՝ անցնելով երկրորդ փուլ Սաիդ Ջալիլիի հետ[4]։ 2024 թվականի արտահերթ նախագահական ընտրություններում ընտրվել է որպես Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասուդ Փեզեշքիանը իրան-իրաքյան պատերազմի տարիներին ծառայության ժամանակ

Ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին ազարու և քրդուհու ընտանիքում[6]։ 1973 թվականին ստացել է դիպլոմ և տեղափոխվել Զաբոլ՝ զորակոչով ծառայելու։ Հենց այդ ժամանակ էլ հետաքրքրվել է բժշկությամբ։ Ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի գավառ, որտեղ ընդունվել է բժշկական ինստիտուտ և ստացել ընդհանուր բժշկության աստիճան։ Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ (1980-1988) Փեզեշքիանը հաճախ է եղել առաջնագծում, որտեղ պատասխանատու է եղել բժշկական թիմեր ուղարկելու համար և աշխատել է որպես բժիշկ։ Փեզեշքիանն ավարտել է ընդհանուր պրակտիկայի բժշկի դասընթացը 1985 թվականին և սկսել է ֆիզիոլոգիա դասավանդել բժշկական քոլեջում։

Պատերազմից հետո ուսումը շարունակել է Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանում՝ ընդհանուր վիրաբուժության մասնագիտությամբ։ 1993 թվականին ստացել է կարդիովիրաբուժության մասնագիտություն Իրանի բժշկական գիտությունների համալսարանում։ Ավելի ուշ դարձել է կարդիովիրաբուժության մասնագետ՝ 1994 թվականին դառնալով Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանի նախագահ և պաշտոնավարել է հինգ տարի[7]։

Կրոնական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեզեշքիանը Ղուրանի ուսուցիչ և շիա մահմեդականների համար «Պերճախոսության ուղի» հիմնական տեքստի ընթերցող է[8]։ Նա նաև «Իրան-Թուրքիա բարեկամության հասարակության» անդամ է[9]։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեզեշքիանի քաղաքական ուղին սկսվել է այն ժամանակ, երբ նա միացել է Մոհամադ Խաթամիի վարչակազմին՝ որպես առողջապահության փոխնախարար 1997 թվականին։ Չորս տարի անց նա նշանակվել է առողջապահության նախարար՝ պաշտոնավարելով 2001-2005 թվականներին։ Այդ ժամանակից ի վեր նա հինգ անգամ ընտրվել է Իրանի խորհրդարանում, որտեղ նաև զբաղեցրել է խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալի պաշտոնը 2016-2020 թվականներին[10]։

Առաջադրվել է 2013 թվականի նախագահական ընտրություններում, սակայն հանել է իր թեկնածությունը։ 2021 թվականի նախագահական ընտրություններում նրա թեկնածությունը մերժվել է։ Ի վերջո, նրան թույլատրել են մասնակցել 2024 թվականի արտահերթ նախագահական ընտրություններին, որտեղ նա միակ բարեփոխական թեկնածուն է եղել։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեզեշքիանի կինը գինեկոլոգ է եղել[11]։ 1993 թվականին Փեզեշքիանն ավտովթարի հետևանքով կորցրել է կնոջը և իր երեխաներից մեկին։ Նա մեծացրել է մնացած երկու որդիներին ու դստերը միայնակ և այլևս երբեք չի ամուսնացել[12]։ Նրա դուստրը՝ Զահրա Փեզեշքիանը, քիմիայի մագիստրոսի կոչում ունի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանում և աշխատել է Jam Petrochemical ընկերությունում մինչև Ռոհանիի կառավարության իշխանության գալը։

Փեզեշքիանը երկրպագում է «Տրակտոր» ֆուտբոլային ակումբին[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://www.theguardian.com/world/article/2024/jul/06/masoud-pezeshkian-the-former-heart-surgeon-who-became-president-of-iran
  2. در مورد مسعود پزشکیان در ویکی‌تابناک بیشتر بخوانید
  3. LLC, Helix Consulting. «Իրանում նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիան». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հուլիսի 6-ին.
  4. افراد رد صلاحیت‌شده فقط توانستند یک نامه بنویسند
  5. LLC, Helix Consulting. «Իրանում նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիան». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հուլիսի 6-ին.
  6. The Guardian view on Iran’s presidential election: more choice, but little real hope of change
  7. در مورد مسعود پزشکیان در ویکی‌تابناک بیشتر بخوانید
  8. Reformist candidate Masoud Pezeshkian shakes up Iran presidential election
  9. اسامي اعضاء گروه دوستي پارلماني مجلس نهم
  10. Persian Press Review
  11. مقام‌های جمهوری اسلامی و همسرانشان؛ مردان نام‌دار و زنان 'بی‌نام'
  12. «مسعود پزشکیان», ویکی‌پدیا، دانشنامهٔ آزاد (պարսկերեն), 2024 թ․ հունիսի 13, Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին
  13. پزشکیان: اکثر بازی های تراکتور را با نوه‌ام محمدحسین به استادیوم می رویم /باهم بحث می کنیم، نقدم می کند اما هیچوقت دعوا نمی کنیم
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասուդ Փեզեշքիան» հոդվածին։