Ազարշահր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ազարշահր
պարս.՝ آذرشهر
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրևելյան Ադրբեջան
ՇահրեստանԱզարշահր
Բնակչություն44 887 մարդ (2016)[1]
Հեռախոսային կոդ0412422
Ազարշահր (Իրան)##
Ազարշահր (Իրան)

Ազարշահր (պարս.՝ آذرشهر), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևելյան Ադրբեջան օսթանում, Ազարշահր շահրեստանի կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմել է 44 887 մարդ (2016)[1]։

Գտնվում է Արևելյան Ադրբեջան օսթանի արևմտյան մասում` Թավրիզից 33 կմ հարավ-արևմուտք, Ուրմիո լիճ արևելյան ափից 28 կմ հեռավորության վրա, Թավրիզը Բոնաբ քաղաքի հետ կապող թիվ 21 ավտոմայրուղու վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 44 887 մարդ, որոնք կազմում էին 14 343 տնտեսություն։ Ազարշահրը Արևելյան Ադրբեջանի բնակչությամբ իններորդ ամենախոշոր քաղաքն է[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 12 687[3] 15 318[4] 31 651[5] 36 801[5] 36 475[6] 39 918[7] 44 887[8]

Հիմնականում բնակեցված է իրանական ադրբեջանցիներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. «IRAN: East Azerbaijan» (անգլերեն). City Populations.
  3. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. 5,0 5,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. նոյեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազարշահր» հոդվածին։