Միսաք Թորլաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միսաք Թորլաքյան
Misak Torlakian 2.jpg
Ծնվել է1889
ԾննդավայրՏրապիզոն, Թուրքիա
Մահացել է1968
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Misak Torlakian Վիքիպահեստում

Միսաք Թորլաքյան (1888, Կյուշանա (Տրապիզոնի նահանգ) - 1968, Կալիֆոռնիա), հայ ժողովրդական վրիժառու, ՀՅԴ կուսակցության անդամ։

Սովորել է ծննդավայրի դպրոցում։ 17 տարեկանում կազմակերպել է հայ վրիժառուների վեց հոգուց բաղկացած խումբ, որը զբաղվել է նաև զենք ու զինամթերք հայթայթելով։ 1910 թվականին հնազանդեցրել է հայերին ճնշող լազերին։ Մշտապես հետապնդվել է թուրքական իշխանությունների կողմից։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, խույս տալով թուրքական բանակի զինծառայությունից, հեռացել է լեռները։ 1915-1918 թվականներին ծառայել է ռուսական բանակի հետախուզությունում, հմուտ գործողություններով մեծ վնաս հասցրել թուրքական զորքերին։ 1918 թվականին, 600 հոգուց բաղկացած խմբով օգնության է հասել Էրզրումում գտնվող Անդրանիկին։ Հետագայում անցել է Բաթում, Կոստանդնուպոլիս, որտեղ էլ 1921 թվականի հուլիսի 18-ին իրականացրել է Ադրբեջանի բոլշևիկների ներկայացուցիչ, Բաքվի հազարավոր անմեղ հայերի ջարդերի կազմակերպիչ Բեհբուդ խան Ջվանշիրի ահաբեկումը։

1921 թվականի հոկտեմբերի 6-ին անգլիական դատարանը Թոռլաքյանին ճանաչել է հանցավոր, սակայն ազատ է արձակել «մտախանգարման» պատճառով։ Նույն թվականի նոյեմբերին մեկնել է Հունաստան, ապա՝ Բելգրադ ու Բուխարեստ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործել է Ղրիմում, Նովոռոսիյսկում՝ գերությունից ազատելով բազմաթիվ հայերի։

Հետպատերազմյան տարիներին ապրել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում, իսկ 1952 թվականից՝ Կալիֆոռնիայում (ԱՄՆ

Թորլաքյանի հուշերը[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին Լոս Անջելեսում տպագրվել է Թորլաքյանի «Օրերուս հետ» հուշագիրքը[1]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օրերուս հետ», Պոսթըն, 1953, 568 էջ:
  • «Օրերուս հետ», Պէյրութ, 1963:
  • «Օրերուս հետ», Թեհրան, 1982, 588 էջ:
  • «Օրերուս հետ», Պէյրութ, 2001, 624 էջ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]