Կյուշանա
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Կյուշանա | ||
Վարչական տարածք | Օսմանյան կայսրություն | |
Վիլայեթ | Տրապիզոնի վիլայեթ | |
Գավառ | Տրապիզոնի գավառ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Կյուշանա, գյուղ Օսմանյան կայսրությունում, Տրապիզոնի վիլայեթի Տրապիզոնի գավառում, Տրապիզոնից 8 կմ հեռավորության վրա։ Գյուղը հիմնադրել են Համշենից գաղթած հայերը 1720-1730 թվականներին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականին գյուղն ուներ 56 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կար եկեղեցի (Ս. Սարգիս) և Ս. Մեսրոպյան անունով վարժարան՝ վեցամյա (1906 թվականից՝ յոթնամյա) դասընթացով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 491, 1979 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 491)։ |