Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալաֆկա , գյուղ Օսմանյան կայսրությունում , Տրապիզոնի վիլայեթի Տրապիզոնի գավառի Յումուրա գավառակում, Տրապիզոնից 20 կմ արևելք։ 1915 թվականին ուներ 63 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ ։ Գյուղում կար երկու քարաշեն եկեղեցի (Ս. Գևորգ, Ս. Աստվածածին) և վարժարան (հիմնված 1850 -ական թվականներին)։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ Փրկվել են ընդամենը 8 հոգի, որոնք ապաստանել են Սև ծովի Կովկասյան ափերին։
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 169, 1979 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 169 )։
Քաղաքներ Տրապիզոնի և Մաճկայի գավառակների գյուղեր Վաքֆիքեբիրի, Գյորելեի, Թիրեբոլուի և Գիրեսունի գավառակների գյուղեր Տրապիզոնի գավառի գյուղեր Տրապիզոնի նահանգի գյուղեր