Ծինկիլա
Արտաքին տեսք
(Վերահղված է Ծինկիլիաից)
Ծինկիլա, գյուղ Օսմանյան կայսրությունում, Տրապիզոնի վիլայեթի Տրապիզոնի գավառում։ Հիմնադրել են համշենահայերը 18-րդ դարի սկզբին։ 1914 թվականին Ծինկիլան ուներ 46 ընտանիք բնակչություն։ Զբաղվում էին երկրագործությամբ (մասնավորապես պտղաբուծությամբ) և անասնապահությամբ։ Գյուղի կիսավեր եկեղեցին վերանորոգվել է 1750 թվականին և կոչվել Ս. Սարգիս։ Գործում էր նաև երկսեռ 5-6-ամյա վարժարան։ Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 126, 1979 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 126)։ ![]() |