Կռոպի , գյուղ Օսմանյան կայսրությունում , Տրապիզոնի վիլայեթի Տրապիզոնի գավառում ` Տրապիզոնից մոտ 16 կմ հարավ, զովասուն և անտառաշատ վայրում։ 1915 թ. -ին ուներ 21 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի ` Սբ. Աստվածածինը, հիմնված 1843 թվականին, և վարժարան։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 700 )։
Քաղաքներ Տրապիզոնի և Մաճկայի գավառակների գյուղեր Վաքֆիքեբիրի, Գյորելեի, Թիրեբոլուի և Գիրեսունի գավառակների գյուղեր Տրապիզոնի գավառի գյուղեր Տրապիզոնի նահանգի գյուղեր