Jump to content

Տրապիզոնի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Տրապիզոն (թուրքերեն՝ Trabzon sancağı), գավառ Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթում։ Գտնվում էր վիլայեթի հյուսիսային կողմում, Տրապիզոն քաղաքի շրջակայքում։ Կենտրոնը Տրապիզոն քաղաքն էր։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսից սահմանը Սև ծովն է, հարավից՝ Գյումուշխանեի գավառը, իսկ հարավ-արևելքից՝ Էրզրումի վիլայեթը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ «Հուշամատյան Մեծ եղեռնի» ժողովածուի տվյալների 1914 թվականին գավառակն ուներ 60 000 հայ բնակիչ, իսկ ըստ Լեփսուսի՝ 32700: Հայերը հիմնականում բնակվում էին Տրապիզոն քաղաքում և Օրդուի գավառակում։

1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ հայերի մեծագույն մասը ենթարկվել է բռնագաղթի և բնաջնջման։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, հացահատկիների, պտուղ-բանջարեղենի և հատկապես «Սամսոն» ընտիր տեսակի ծխախոտի մշակությունն էր։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1915 թվականը գավառակը բաժանված էր հետևյալ գավառակների[1].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 129,
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն