Օրդուի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառակ
Օրդու
Վարչական տարածքՕսմանյան կայսրություն
ՎիլայեթՏրապիզոնի վիլայեթ
Այլ անվանումներՕրտու
Ժամային գոտիUTC+3

Օրդու, գավառակ Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթում։ Կենտրոնը Օրդու նավահանգիստն էր

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակը տարածվում էր Բազար, Բոլման և Սելետ գետերի ավազանում։ Արևելքից գավառակի սահմանները եզերվում են Անտիպոնտական լեռնաշղթայով, արևմուտքից և հարավից՝ Ջանիկի լեռնաշղթայով, իսկ հյուսիսից՝ Սև ծովով։ Հիմնականում ունի լեռնային մակերևույթ։ Նախկինում մտել է պատմական Խաղտիքի կազմի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XVI դարում այստեղ հաստատվել են Կեսարիայից, Սեբաստիայից, Տրապիզոնից և Համշենից գաղթած հայեր։ Հայերի հոսքն ուժեղացել է XIX դարի 20-ական թվականներին։ 1877-1878 թվականների իրադարփություններից հետո թուրքական կառավարողները աստիճանաբար դուրս մղեցին տեղի հայ և հույն բնակչությանը։ 1915 թվականի նախօրեին գավառակում բնակվում էր ավելի քան 10 000 հայ բնակիչ, որոնց մեծ մասը զոհվեց 1915-1918 թվականներին թուրքերի կողմից կազմակերպված ջարդերի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին գավառակն ուներ 130800 բնակիչ, որից 130400-ը՝ թրքացած վրացի, չերքեզ և լազեր էին, 17000-ը՝ հույներ, 10286-ը՝ հայեր։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրդուի հայաբնակ գյուղերն էին. Ալաճթամ (Ալաճաթամ), Բազարսու, Բամպուքլու, Խոճողլու գյուղ, Խոշկելուր, Ղաթր (Ղաթըր), Ղաթկեր, Ղուշչի, Մուսագռըք (Մուսագրըք), Յաղլըխ, Չամաշ, Չամբաշի, Չավուշլար, Չուտգամ, Պերշեմբե (Բերշեմպե), Պուլթան (Բուլթան), Սալլար, Սայաջի (Սայաճա), Տեփե, Ուլուբեյ, Քերիզդերե, Օրդու, Ֆարունա։

Գավառակը բաժանված էր հետևյալ գյուղախմբերի[1].

  • Բաշ Չարտաղ
  • Բերշեմպե
  • Մերքեզ
  • Չավուշլար
  • Չոմաշի
  • Սարիճուղ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 498

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն