Մաչկայի գավառակ
Գավառակ | |
---|---|
Մաչկա | |
Վարչական տարածք | Թուրքիա |
Վիլայեթ | Տրապիզոնի վիլայեթ |
Այլ անվանումներ | Մաճկա, Մաճուկա, Մաչուքա, Մաչքա, Մաջգա, Մաջուգա |
Ժամային գոտի | UTC+3 |
Մաչկա, գավառակ Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթում։ Գտնվում էր Տրապիզոնի քաղաքի հարավային կողմում։ Կենտրոնը Ջևիզլիք ավանն էր։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավառակի հարավից ձգվում են Պոնտական լեռները, իսկ հյուսիսում սահմանագծվում է Սև ծովով։ Տարածքը լեռնային էր և անտառազուրկ։ Գավառակի միջով հոսում էր Դեգիրմենդերե գետը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուլթանական տիրապետության ժամանակաշրջանում գտնվել է տարբեր իշխանությունների կազմում։ Թուրքերի կողմից գավառակը կոչվել է Մաչուքա։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռչակված էր գավառակի կարագը։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի սկզբներին ըստ Ղ. Ինչիչյանի գավառակն ուներ 150 գյուղ, որոնց բնակչության հիմնական մասը արհեստավորներ էին[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 698
|