Jump to content

Գյումուշխանեի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Գյումուշխանե (թուրքերեն՝ Gümüşhane sancağı), գավառ պատմական Փոքր Հայքի Տրապիզոնի նահանգում, իսկ ապա գավառ Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթում։ Կենտրոնը Գյումուշխանե քաղաքն է։

Հակոբ Կարնեցին (XVII դար) գավառն անվանել է Ծանախո ձոր և այն վերագրել է Վերին Հայքի 23 գավառներից մեկին։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառը հյուսիսից սահմանակից էր Տրապիզոնի գավառին, արևելքից և հարավից՝ Էրզրումի վիլայեթին, արևմուտքից՝ Սեբաստիայի Շապին Գարահիսար գավառին։ Գավառի միջով հոսում են Կելկիթ (Գայլ) և Գյումուշխանե (Խորշատ) գետերն իրենց վտակներով։

Թուրքերի փոքրացված տվյալներով 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ գավառից տեղահան է արվել 1624 հայ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի էր իր տեսակ-տեսակ մրգերով։

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառն ուներ արծաթի, ոսկու և այլ մետաղների հանքեր։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին գավառակը բաժանված էր հետևյալ գավառակների[1].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 916-917
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն