Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաթսա, գավառակ Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթում: Գտնվում էր Օրդու նավահանգստային քաղաքի արևմտյան կողմում: Կենտրոնը Ֆաթսա քաղաքն է:
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ թուրքերը բռնագաղթեցրել են 2154 հայերի:
Մեծ եղեռնի նախօրեին ուներ 12 հայաբնակ գյուղ՝ 460 տուն՝ 3220 հայ բնակչով Ֆաթսա քաղաքի 1800 բնակչության հետ հայերի թիվը գավառակում կազմում էր 5020 հայ:
Ֆաթսան ուներ մի քանի հայկական եկեղեցիներ[1]:
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 510