Սյուրմենեի գավառակ
Գավառակ | |
---|---|
Սյուրմենե | |
Վարչական տարածք | Օսմանյան կայսրություն |
Վիլայեթ | Տրապիզոնի վիլայեթ |
Այլ անվանումներ | Սև գետ, Սյուրմեն, Սյուրմեննե, Սուսարմինիա, Սուրմենե |
Ժամային գոտի | UTC+3 |
Սյուրմենե, գավառակ Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթում։ Տարածվում էր Տրապիզոն քաղաքից արևելք, Կարադերե գետի միջին ու ստորին հոսանքների շրջանում, Սև ծովի ափին։ Կենտրոնը Սյուրմենե գյուղաքաղաքն էր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերը մասայաբար կոտորովել են 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերից բացի գավառակում ապրում էին նաև թուրքեր, լազեր և հույներ։ 1915 թվականին ուներ 10-12 հայաբնակ գյուղ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործություն, անասնապահություն, ձկնորսություն, պտուղ-բանջարեղենների մշակություն, առևտուրն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյուրմենեն ուներ մի քանի գործող հայկական եկեղեցիներ՝ իերնց կից վարժարաններով[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 645
|
|