Jump to content

Աղճապատի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառակ
Աղճապատ
Վարչական տարածքՕսմանյան կայսրություն
ՎիլայեթՏրապիզոնի վիլայեթ
Այլ անվանումներԱգչեապատ, Ակչեբատ, Աքչեաբադ, Պլատանա, Փլատանա
Ժամային գոտիUTC+3

Աղճապատ, գավառակ Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթում։ Կենտրոնը Բլաթանա գյուղաքաղաքն էր։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի լեռնային և անտառապատ տարածք։ Հարավից ձգվում են պոնտական լեռները, իսկ հյուսիսից Սև ծովն է։ Տարածվում է Տրապիզոն քաղաքից արևմուտք։

Կլիման խոնավ է։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակի բնակչության մի մասը կազմում էին հայերը, որոնք խոսում էին Համշենի բարբառով։ Հայերի մոտ կեսը տեղահանվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Մնացածը գաղթեցին Սև ծովի կովկասյան ափերը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն