Տիրեբոլուի գավառակ
Գավառակ | |
---|---|
Տիրեբոլու | |
Վարչական տարածք | Օսմանյան կայսրություն |
Վիլայեթ | Տրապիզոնի վիլայեթ |
Այլ անվանումներ | Դրիբոլ, Դրիբոլի, Դրիբոլիս, Դրիպոլիս, Թիրեպոլի, Թիրեպոլու, Թրիպոլի, Տրիպոլիս |
Ժամային գոտի | UTC+3 |
Տիրեբոլու, գավառակ Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթում։ Տարածվում է Տրապիզոն քաղաքից արևմուտք, Սև ծովի հարավային ափամերձ շրջանում, Գյումուշխանե գետի ստորին հոսանքի ձախ կողմում։ Կենտրոնը Տիրեբոլու քաղաքն էր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերից շատերը կոտորվեցին 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ, մի մասն էլ տարագրվեց։ Ներկայումս գավառի տարածքում ապրում են շատ քիչ թվով հայեր։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 1915 թվականը գավառակում ապրում էին հայեր, թուրքեր, հույներ ու լազեր։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։ Հայերը նաև զբաղվում էին առևտրով և արհեստագործությամբ[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 104
|