Աբիոն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբյան (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Աբիոն | |
Վարչական տարածք | Օսմանյան կայսրություն |
Վիլայեթ | Տրապիզոնի վիլայեթ |
Գավառ | Տրապիզոնի գավառ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | աբիոնցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Աբիոն (նաև Ապիոն, Աբյան), գյուղ Օսմանյան կայսրությունում, Տրապիզոնի վիլայեթի Յոմուրայի գավառում, Կալաֆկա-Ուզ գետի միջին հոսանքում, համանուն թեմի կենտրոնը։
XX դարի սկզբին ուներ 105 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ուներ 1281 թվականին կառուցված քարաշեն եկեղեցի՝ երկշարք ընդարձակ պատշգամբ–դահլիճներով։ Առանձնահատուկ կառուցվածք ուներ եկեղեցու քարաշեն գմբեթը, որի մեջ շարք-շարք ամրացված էին շուրջ 4 տասնյակ լայնաբերան կժեր, որոնք նպաստում էին ձայնի հնչեղությանը։ 1850-ական թվականներին Աբիոնում գործում էր վարժարան։
1908-1909 թ․-ին Աբիոնում լույս է տեսել Յոմուրայի շրջանի ուսուցչական միության օրգան, խմորատիպ «Գեղջուկ» թերթը (խմբագիր՝ Ե. Սրապյան), որը 1909-1910 թվականներին սկսեց տպագրվել Տրապիզոն քաղաքում։ Բնակիչների մի մասը փրկվեց Մեծ Եղեռնից, տեղափոխվեց Ռուսաստան՝ բնակություն հաստատելով Աբխազիայում, Ղրիմում և Կրասնոդարի երկրամասում[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 9։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 26)։ ![]() |