Jump to content

Վիոլետա Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիոլետա Գևորգյան
Ծնվել էօգոստոսի 5, 1944(1944-08-05)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 19, 2024(2024-06-19)[1] (79 տարեկան)
Մահվան վայրԱՄՆ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ժանրերթատրոն, կինո
ԸնտրանիԱշնան արև, Ապրեցեք երկար և Վառած լամպեր
Երեխա(ներ)Հրաչյա Մխիթարյան (Չուկո)
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Վիոլետա Գևորգյան (օգոստոսի 5, 1944(1944-08-05), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 19, 2024(2024-06-19)[1], ԱՄՆ), հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1987

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիոլետա Գևորգյանը ծնվել է Թբիլիսիում՝ զինվորականի ընտանիքում։ Մանկությունն ու պատանկությունն անցել է Թբիլիսիում։ 1966 թվականին հաստատվել են Երևանում, որտեղ ընդունվել է նորաբաց թատրոն-ստուդիա և Երևանի դրամատիկական թատրոն։ Վիոլետա Գևորգյանն ստեղծագործական գործունեությունն սկսել է 24 տարեկանում։ Շուրջ 20 դերեր է խաղացել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում[2]։ Առաջին գլխավոր դերը եղել է «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում։ Գևորգյանին ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսում։ 1980 թվականին առաջին անգամ բեմադրված այս ներկայացման մեջ խաղացել է շուրջ 700 անգամ[3]։
1988 թվականին մասնակցել է Բաքվի կինոփառատոնին և արժանացել արվեստագետ գործընկերների խիստ քննադատությանը։ Ըստ նրա՝ Բաքու էր մեկնել Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունների ու ջարդերի մասին այլ ազգերի ներկայացուցիչներին պատմելու համար, սակայն դերասանուհուն Հայաստանում համարեցին դավաճան, և նա 1991 թվականին տեղափոխվեց և բնակություն հաստատեց ԱՄՆ-ում։ Խաղացել է Տաթևիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ քաղցր տղան» ներկայացման մեջ՝ նվիրված Ղափլանյանի վաղամեռ որդուն[4][5]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վառած լապտեր 1983
Այդքան սպասվող օրը 1980
Ապրեցեք երկար 1979
Տատիկի թոռնիկը 1979

Մեջբերումներ Վիոլետա Գևորգյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ես սովոր էի շուրջ 22 տարի ապրել թատրոնի կյանքով, մի օր որ ներկայացում չէի ունենում, հիվանդանում էի։ Թատրոնը իմ կյանքն էր, որից զրկվեցի 1988 թվականին։ Ես չէի պատկերացում, որ կապրեմ, բայց ապրում եմ ու տեսքս էլ բավական լավն է, իսկ թե ինչ է կատարվում իմ ներսում, միայն Աստված գիտի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է դերասանուհի Վիոլետա Գևորգյանը
  2. «Վիոլետա Գևորգյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. Վիոլետա Գևորգյանի հոբելյանական երեկոն՝ Երևանում
  4. «Իմ անուշ տղա» հեղինակ՝ Տաթևիկ Ղափլանյան
  5. «Վիոլետա Գևորգյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]