Համլետ Գևորգյան (գիտնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Համլետ Գևորգյան (այլ կիրառումներ)
Համլետ Գևորգյան
Ծնվել էհուլիսի 10, 1927(1927-07-10) (91 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփայություն
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս
ՊարգևներՀայաստանի Հանրապետութեան գիտության վաստակավոր գործիչ

Համլետ Ամբակումի Գևորգյան (հուլիսի 10, 1927(1927-07-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996), Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2013)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1956 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում։ 1962-1969 թթ.՝ պրոբլեմային խմբի ղեկավար, 1969 թվականից՝ բաժնի վարիչ, 1992 թվականից՝ գիտաթեմատիկ խմբի ղեկավար, 1993-1995 թթ.՝ ինստիտուտի տնօրեն։ 1963-1979 թթ. դասախոսել է ԵՊՀ-ում[2][3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատությունները վերաբերում են գիտության փիլիսոփայությանը և մեթոդաբանությանը, տրամաբանությանը, արևմտյան փիլիսոփայության իմացաբանական ուսմունքների քննական վերլուծությանը, ինչպես նաև պատմության փիլիսոփայությանը, հայ փիլիսոփայության պատմության մեթոդաբանական հարցերին։ Տվել է հավանականության կատեգորիայի սահմանումն իմացաբանության մեջ, ձևակերպել գիտելիքի օբյեկտիվության ներգիտական չափանիշները, պատմամշակութային գործոնների ազդեցությունը գիտական գիտելիքի իմացաբանական բնութագծերի վրա[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]