Jump to content

Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները
Snow White and the Seven Dwarfs
Տեսակմուլտֆիլմ
Ժանրռոմանտիկ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, երաժշտական ֆիլմ և ֆիլմ-հեքիաթ
ԹեմաՓառամոլություն, ծնող-երեխա հարաբերություններ, persecution? և խանդ
ԿերպարներՍպիտակաձյունիկ, Չար թագուհի, Huntsman?, Seven Dwarfs?, The Prince?, Magic Mirror?, Forest animals?, Dopey?, Doc?, Grumpy?, Bashful?, Sleepy?, Happy? և Sneezy?
Դարաշրջան16-րդ դար
Հորինված երկիրDisney's Snow White universe?
Հիմնված էՍպիտակաձյունիկ[1]
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորԴևիդ Հենդ[2][3][1], Ուիլյամ Քոտտրելլ[2][3][1], Ուիլֆրեդ Ջեքսոն[2][3][1], Լարի Մորի[2][3][1], Պերս Պիրս[2][3][1] և Բեն Շարպստին[2][3][1]
ՍցենարիստՄերիլ Դե Մարիս[2][3][1], Թեդ Սիրս[2][3][1], Richard Creedon?[2][3][1], Օտո Ինգլանդեր[2][3][1], Dick Rickard?[2][3][1], Dorothy Ann Blank?[2][3][1], Ուեբ Սմիթ[2][3][1] և Էրլ Հըրդ[3][2][1]
ՀնչյունավորումԷդրիանա Կազելոտի[2][3][4][…], Ռօյ Էթուել[2][3][4][…], Օտիս Հերլան[2][3][5], Պինտո Կոլվիգ[2][3][4], Բիլի Գիլբերտ[2][3][4][…], Ստուարտ Բյուկենեն[2][3][4], Մորոնի Օլսեն[2][3][4], Հարի Ստոքուել[2][3][4], Լուսիլ Լա Վերն[2][3][4], Scotty Mattraw?[2][3][4], Մերիոն Դարլինգթոն[2][3][4], Ջիմմի ՄաքԴոնալդ[3], Eddie Collins?[6][5], Purv Pullen?[6], Zeke Clements?[7] և Swiss Family Fraunfelder?[7]
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ[1]
Բեմադրող նկարիչՔեն Անդերսոն
Թոմ Քոդրիկ
Հյու Հենեսի և ուրիշներ
ԱնիմատորներՋեյմս Ալգար
Սեմուել Արմստրոնգ
Արթ Բեբիտտ և ուրիշներ
ԵրաժշտությունՓոլ Սմիթ[2][1], Ֆրենկ Չերչիլ[8][2][1] և Լի Հերլայն[2][1]
ՕպերատորՄաքս Մորգան
Հնչյունային օպերատորՖրիման Հայգ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն
ԴիստրիբյուտորRKO Radio Pictures
Տևողություն83 րոպե
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
Թվականդեկտեմբերի 21, 1937[2][9]
Առաջադրում«Օսկար» մրցանակ երաժշտական լավագույն ադապտացիայի կամ մշակման համար
Պարգևներ
MPAA վարկանիշG
Բյուջե2,000,000 $
Շահույթ184,925,485 $ (ԱՄՆ-ում)
disney.go.com/vault/archives/movies/snow/snow.html

«Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (անգլ.՝ Snow White and the Seven Dwarfs), Ուոլթ Դիսնեյի կինոստուդիայի առաջին լիամետրաժ մուլտֆիլմը։

Մուլտֆիմի հիմքում «Սպիտակաձյունիկը» ժողովրդական հեքիաթն է՝ մշակված Գրիմ եղբայների կողմից։ Մուլտֆիլմի ստեղծման համար պահանջվել է մոտ 3 տարի, ավելի քան 500 նկարիչ, մոտ 1,000,000 նկար։

Գլխավոր հերոսը գեղեցկուհի արքայադուստր Սպիտակաձյունիկն է։ Նա ապրում է խորթ մոր հետ, ով իրեն չի խղճում անընդհատ աշխատանքի մեջ պահելով։ Իսկ այդ ժամանակ ապրում էր մի չար կախարդ թագուհի, ով ուներ հայելի, որը ցույց էր տալիս նրան թե ով է աշխարհի ամենագեղեցիկը։ Նա ամեն օր վերցնում էր այդ հայելին, հիանում իրենով և հարցնում թե ով է ամենագեղեցիկը, իսկ հայելին պատասխանում էր, որ կախարդն է ամենագեղեցիկը։

Մի անգամ ճանապարհորդող արքայազնը լսում է Սպիտակաձյունիկի ձայնը, տեսնում է նրան և նրանք սիրահարվում են։ Այդ ժամանակ չար կախարդի հայելին, ասում է, որ աշխարհի ամենագեղեցիկը Սպիտակաձյունիկն է։ Կախարդ թագուհին խիստ զայրանում է և հրամայում է աղջկան տանել անտառ, սպանել այնտեղ և որպես ապացույց բերել իրեն նրա սիրտը։ Սակայն նրան խղճում են անտառում և ազատ են արձակում, իսկ թագուհուն համոզելու համար բերում են խոզի սիրտ։

Սպիտակաձյունիկին անտառում գնալիս օգնում են կենդանիները, որոնց նա կերակրում էր։ Կենդանիները նրան բերում են մի տնակ, որտեղ ապրում են յոթ թզուկները ...

Կերպարների հնչյունավորողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
մուլտֆիլմի պաշտոնական թրեյլերը
Ուոլթ Դիսնեյը թզուկների արձանիկների հետ
Կերպար Հնչյունավորող
Սպիտակաձյունիկ Ադրիանա Կազելոտտի
թագուհի Գրիմհալդա Լյուսիլ Լա Վերն
Խելացի Ռոյ Աթվել
Փնթփնթան Պինտո Կոլվիգ
Ուրախ Օտիս Հեռլան
Ամաչկոտ Սկոտտի Մետրոու
Փռշտացող Բիլլ Գիլբերտ
Քնկոտ Պինտո Կոլվիգ
Հիմարիկ Էդդի Քոլինզ
Արքայազն Ֆերդինանդ Հարրի Սթոքվել
կախարդ Լյուսիլ Լա Վերն
կախարդական հայելի Մորինո Օլսեն
Որսորդ Ստյուարտ Բյուկենեն

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է 10 կինոմրցանակ, այդ թվում Օսկար և Վենետիկի կինոփառատոնի մրցանակ։ 1989 թվականին ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ուոլթ Դիսնեյի հնչյունավորողների համար դերեր ընտրելիս, արել է այդ ամենը առանց նրանց արտաքինին նայելու` հեռախոսով ձայնը լսելով։
  • Սպիտակաձյունի ձայնի համար ընտրված 20-ամյա Ադրիանա Կոզելոտտին (Adriana Caselotti) պատահաբար արտաքինով նման էր իր հնչունավորած հերոսուհուն։
  • Չար թագուհու կերպարի համար որպես նախատիպ դարձել է դերասանուհի Գեյլ Սոնդերգարդը
  • 1937 թվականին Ոուլթ Դիսնեյը այս մուլտֆիլմի համար ստացել է մեկ սովորական Օսկար և թզուկների թվին համապատասխան՝ 7 փոքրիկ Օսկարներ։
  • Գերմանական Ռամշտայն ռոք խմբի տեսահոլովակներից մեկում՝ ծաղրանմանակելով մուլտֆիլմին, խմբի անդամները խաղում են թզուկների դերը, իսկ Սպիտակաձյունիկը ներկայացված է մի կերպարով, ով ստիպում է թզուկներին աշխատել և նրանց հանած ոսկին օգտագործում է որպես թմրանյութ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» հոդվածին։