Փեթ Նիքսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փեթ Նիքսոն
անգլ.՝ Pat Nixon
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Fullerton College?, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Մարշալ բիզնեսի դպրոց, USC Rossier կրթական դպրոց և Excelsior High School?
Մասնագիտություն՝ դերասանուհի, քաղաքական գործիչ և թատրոնի դերասանուհի
Ծննդյան օր մարտի 16, 1912(1912-03-16)[1][2][3][…]
Ծննդավայր Ely, Նևադա, ԱՄՆ
Վախճանի օր հունիսի 22, 1993(1993-06-22)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայր Park Ridge, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Թաղված Կալիֆոռնիա
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Thelma Catherine Ryan
Ամուսին Ռիչարդ Նիքսոն
Զավակներ Թրիսիա Նիքսոն Կոքս[4] և Ջուլի Նիքսոն Էյզենհաուեր[4]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Ազատության նախագահական շքանշան Լիբերիայի պիոներների շքանշան և Արևի շքանշան

Փեթ Նիքսոն (անգլ.՝ Thelma Catherine Ryan "Pat" Nixon, մարտի 16, 1912(1912-03-16)[1][2][3][…], Ely, Նևադա, ԱՄՆ - հունիսի 22, 1993(1993-06-22)[1][2][3][…], Park Ridge, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ԱՄՆ առաջին տիկինը 1969 թվականի հունվարի 20-ից մինչև 1974 թվականի օգոստոսի 9-ը, Ամերիկայի Միացյալ Նահանգների 37-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Ռիչարդ Նիքսոնի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նևադայում։ Մեծացել է Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ 1929 թվականին Փեթն ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա սովորել Ֆուլերտոնի քոլեջում[5]։ Քոլեջն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանում[6]։ Ուսման վճարը տալու համար գործի է անցել մի քանի աշխատավայրերում, այդ թվում՝ դեղատանը, աշխատել է նաև որպես մեքենագրուհի և ռենտգենոլոգ։ 1940 թվականին նա ամուսնացել է իրավաբան Ռիչարդ Նիքսոնի հետ, նրանք ունեցել են երկու դուստր։ Փեթը ամուսնու հետ միասին մասնակցել է 1946 և 1948 թվականների Կոնգրեսի ընտրություններին համար իրականացվող հաջող քարոզարշավին։ Ավելի ուշ նա դարձավ Միացյալ Նահանգների երկրորդ տիկինը, երբ նրա ամուսինը ընտրվեց փոխնախագահ՝ Դուայթ Էյզենհաուերի կառավարման ժամանակ։ Այս կերպ Փեթը ամուսնու հետ կատարել է բավական շատ բարեգործություններ, որոնք լավագույնս կերպով լուսաբանվել են ԶԼՄ-ների կողմից։ ԱՄՆ փոխնախագահ՝ Ռ. Նիքսոնի հետ 1959 թվականի ամռանը այցելել է Խորհրդային Միություն։ Օգնել է ամուսնուն 1960 թվականի իր անհաջող նախագահական ընտրարշավում, իսկ հետո՝ 1968 թվականի նրա հաջող ընտրարշավում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փեթ Նիքսոն» հոդվածին։