«Էնդրյու Ջոնսոն»–ի խմբագրումների տարբերություն
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ |
չ ավելացվեց Կատեգորիա:ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 31. | Տող 31. | ||
[[Կատեգորիա:ԱՄՆ-ի նախագահներ]] |
[[Կատեգորիա:ԱՄՆ-ի նախագահներ]] |
||
[[Կատեգորիա:ԱՄՆ-ի փոխնախագահներ]] |
[[Կատեգորիա:ԱՄՆ-ի փոխնախագահներ]] |
||
[[Կատեգորիա:ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամներ]] |
05:27, 2 Հուլիսի 2017-ի տարբերակ
Էնդրյու Ջոնսոն | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն, ԱՄՆ Հանրապետական կուսակցություն և National Union Party? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սպա, պետական գործիչ և դերձակ |
Դավանանք | քրիստոնեություն և քրիստոնեա |
Ծննդյան օր | դեկտեմբերի 29, 1808[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռոլի, ԱՄՆ[4] |
Վախճանի օր | հուլիսի 31, 1875[1][2][3][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Elizabethton, Թենեսի, ԱՄՆ |
Թաղված | Andrew Johnson National Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Հայր | Jacob Johnson? |
Մայր | Mary McDonough?[1] |
Ամուսին | Էլիզա Ջոնսոն |
Զավակներ | Martha Johnson Patterson?, Charles Johnson?[1], Mary Johnson?[1], Robert Johnson?[1] և Andrew "Frank" Johnson, Jr.?[1] |
Ինքնագիր | |
Էնդրյու Ջոնսոն (անգլ.՝ Andrew Johnson, դեկտեմբերի 29, 1808[1][2][3][…], Ռոլի, ԱՄՆ[4] - հուլիսի 31, 1875[1][2][3][…], Elizabethton, Թենեսի, ԱՄՆ), 1865-1869 թվականների Ամերիկայի Միացյալ Նահանգների 17-րդ նախագահ, սկզբում ներկայացրել է Դեմոկրատական կուսակցությունը, 1864 թվականին ընտրվել է հանրապետական նախագահ Ա. Լինքոլնի փոխնախագահ (այդ ժամանակ այն ճյուղը, որը նրանք ներկայացնում էին, անվանափոխվեց «Ազգային միություն» անվան): Դառնալով Լինքոլնին հաջորդողը՝ Ջոնսոնը, չնայած Ալյասկայի գնմանը, կորցրեց իր ժողովրդականությունը և նրան հակառակ ԱՄՆ-ի սենատը իպիչմենթի գործ հարուցեց:
Գործունեություն
Ծնվել է Հյուսիսային Կարոլինայում: Հայրը՝ Ջոնսոն Ջեյքոբը, եղել է աղքատ հողատեր, բայց հարգված էր Ռոլիում և ընտրվեց ոստիկան: Նրա մահից հետո ընտանիքը պահում էր մայրը և աշխատում էր որպես լվացարարուհի: Նա տվեց իր որդուն դերձակի ենթավարպետ Ջեյմս Սելբիին, որտեղ Ջոնսոնը սովորեց գրագիտություն: Հետագայում, որպես նախագահ, Ջոնսոնը ինքն էր կարում իր վերնահագուստը, նրա մասնագիտությունը հետո ծաղրանկարիչ Թոմաստ Նաստ օգտագործել է իր ծաղրանկարներում: Տեղափոխվելով Գրենվիլլ, Թենեսի, որտեղ նա բացում է արհեստանոց և ամուսնանում կոշկակար Էլզ Մակարդլի դստեր հետ (հետաքրքիր է, որ նրա ամուսնությունը գրանցել է դատավոր Մորդեկայ Լինքոլնը՝ ապագա նախագահի հորեղբայրը): Կնոջ նախաձեռնությամբ Ջոնսոնը սովորել է և ակտիվ զբաղվել է ինքնակրթությամբ: Ջոնսոնը հաջողությամբ զարգացրել է դերձակի բիզնեսը և կարող էր զբաղվել իր ներդրումներով, հաճախ էր կարդում և այցելում տեղական քոլեջներ, որտեղ մասնակցում էր բանավեճերի: Գրենվիլում Ջոնսոնը ընդունվել է որպես վիգ, իսկ հետո՝ որպես դեմոկրատական և Ջեքսոնի ջերմ երկրպագու: 1933 թվականին իր նահանգի պետական օրենսդիր ժողովի անդամ, 1843-1853 թվականներին՝ կոնգրեսի անդամ, 1853-1857 թվականներին՝ Թենեսիի նահանգապետ, իսկ հետո՝ սենատոր: 1861 թվականին՝ մինչ Քաղաքացիական պատերազմի սկսելը, Ջոնսոնը միակ հարավային սենատորն էր, որը մնալով իր պաշտոնում, անձեռնմխելի կանգնած էր միության հետ: 1861 թվականի փետրվարի 5-ին իր ելույթով տպավորում է բոլորին, որի ժամանակ, թեպետ լինելով ծայրահեղ դեմոկրատ, ճնշում գործադրեց անջատողականների վրա: Նույն թվականի ապրիլին նա դարձավ Կրիտենդեն Ջոնսոնի բանաձևի առաջին ստեղծողներից մեկը, որում հաստատվեց, որ Խորհուրդը վարում է պատերազմը հանուն միացյալ երկրի, ոչ թե հանուն ստրկատիրության վերացման:
Պատերազմի սկզբին Ջոնսոնը վերադարձավ հայրենիք և 1862 թվականի գարնանը նշանակվեց Թենեսիի ռազմական նահանգապետ՝ ստանալով բրիգադի գեներալի կոչում: 1864 թվականին ընտրվել է Միության փոխնախագահ, այդ պաշտոնն ստացել է 1865 թվականի մարտի 4-ին: Որպես փոխնախագահ երդման ընդունման ժամանակ Ջոնսոնը հարբած էր և արտասանում է անմիտ ճառ, որտեղ գովաբանում է իր «ժողովրդական» ծագումը և նույնիսկ բացասական է արձագանքում Ռուսաստանի ինքնակալության մասին, որը, նրա կարծիքով, ամերիկյան դեմոկրատիայի հակապատկերն էր: Լինքոլնի պնդմամբ նա լքել է գահակալության արարողությունը: Լինքոլնի սպանությունից (1865 թվականի ապրիլի 12-ին) ոչ ավելի, քան մեկ ամիս անց Ջոնսոնը դարձավ նախագահ (1865—1869): Դավադիրները ծրագրել էին մինչև Լինկոլնի մահափորձից հետո սպանել նաև Ջոնսոնին և պետքարտուղար Ուիլյամ Սյուարդին, բայց նրանց հաջողում է միայն վերջինիս թեթև վնասվածք հասցնել:
Անհաջող կառավարում, ինպիչմենթի փորձեր
Որպես նախագահ Ջոնսոնը խզեց հարաբերություններն իր կուսակցության հետ: Նա արգելք դրեց Կոնգրեսում գրեթե միաձայն ընտրված օրինագծին, որով միավորվում էին Միավորման հարավային նահանգները, ինչպես նաև սևամորթների քաղաքացիական հավասարությանը: Կոնֆլիկտին ներգրավվեցին նաև նախարարները: Նախագահ հեռացրեց ռազմական նախարար Ստենթոնին, բայց Սենատը նրա հեռացման պատճառները համարեց ոչ հարգալից, և Ստենթոնը նորից դարձավ ռազմական նախարարության ղեկավարը: Այնուհետև Ջոնսոնը ժամանակավորապես նշանակեց գեներալ Թոմասին ռազմական նախարար և Ստենթոնին հրամայեց հանձնել նրա մոտ գտնվող ամբողջ հանրային սեփականությունը: Ստենթոնը հրաժարվեց կատարել նրա հրամանը, Սենատը նորից նրա հեռացումը ճանաչեց սխալ: Ներկայացուցիչների պալատը քվեարկեց և մեծամասնության քվեներով՝ 126 ձայնն ընդդեմ 47-ի, դատական գործ սկսեցին նախագահի դեմ և իմպիչմենթի գործընթաց: ԱՄՆ Սենատի երկու երրորդը կողմ չեղավ, ինչը անհրաժեշտ էր մեղադրական գործ սկսելու համար (1868 թվականի մարտ):
Ջոնսոնի նախագահության ժամանակ ԱՄՆ-ը Ռուսական կայսրությունից գնեց Ալյասկա տարածքը (1867). այդ ձեռքբերման նշանակությունը ժամանակակիցների կողմից թերահավատությամբ ընդունվեց:
1874 թվականին Ջոնսոնը նորից ընտրվեց Թենեսի նահանգի սենատոր:
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 NCpedia
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Джонсон Эндрю // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Գրականություն
- Savage, «Life and public services of And. J.» (Նյու Յորք, 1865),
- Moor, «Speeches of And. J.» (Բոստոն, 1865),
- Foster, «Life and speeches of And. J.» (Ֆիլադելֆիա, 1866),
- «Impeachment and trial of Andrew J.» (Ֆիլադելֆիա, 1868):
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Ջոնսոն» հոդվածին։ |
|