Սուտլիկ որսկանը
Սուտլիկ որսկանը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1910 |
Թվային տարբերակ | armenianhouse.org/tumanyan/tales-am/hunter.html |
Վիքիդարան | Սուտլիկ որսկանը |
Սուտլիկ որսկանը, Հովհաննես Թումանյանի հեքիաթը, որը գրվել 1910 թվականին։
Հեղինակը պատմում է մի որսի պատմություն, որը ակնհայտ սուտ է, այդ պատճառով էլ ստացել է «Սուտլիկ որսկան» վերնագիրը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակը պատմում է, որ մի քանի հոգով գնում են որսի։ Ապա տեսնում են երեք լիճ՝ «երկուսը ցամաք, մնի մեջ էլ ըսկի ջուր չկա»։ ՄԵկ էլ անջուր լճում տեսնում են երեք լողացող բադ։ Որսորդները ցանկանում են սպանել բադերին, սակայն զենք չի լինում իրենց ձեռքին։ Ամեն թևը հինգ գազ ու կես երկարություն ունեցող բադին սպանում է հեղինակի հայրը՝ կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետով։ Բադը մշակելու համար դանակ էր հարկավոր, սակայն ոչ մեկ չուներ, հեղինակի հայրն էլ դանակ ուներ, բայց առանց բերանի։ Այդ անբերան դանակով էլ մշակում են բադին։ Ապա որսորդները շարունակում են ճանապարհը ու տեսնում երեք գյուղ...[1]
Հեքիաթի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հովհաննես Թումանյան | Սուտլիկ որսկանը». Տարընթերցում. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.